Thursday, 29 09 2022
12:32
Համաշխարհային բանկը 11 միլիարդ դոլար Է տրամադրել Ուկրաինային
Տնտեսության ո՞ր ճյուղերն են աշխուժացել Արցախում. մանրամասնում են Արցախի ՊԵԿ-ից
Լուծում կարող է լինել հայ-ադրբեջանական սահմանին միջազգային դիտորդների տեղակայումը. Փաշինյան
Հայաստանի գոյության համար թեժ պայքարում ենք ու հետքայլի տեղ այլեւս չունենք
Թուրքիայի վրա կարող է ազդել միայն ԱՄՆ-ն․ Երևանը պետք է ջանա Անկարայի հետ հարաբերություններ հաստատել
Երևանի քաղաքապետարանն ու Ասիական զարգացման բանկը կընդլայնեն գործակցության շրջանակը
Կապիտալ ծախսերը զգալիորեն կաճեն՝ կազմելով 557 միլիարդ դրամ
Կհայտարարվի Ագարակ–Քաջարան ճանապարհահատվածի շինարարական աշխատանքների ձեռքբերման մրցույթ
Հայաստանը ՀԱՊԿ-ից դուրս է գալու, պետք է դիմանալ ցավոտ շրջադարձին
Հայաստանն ու Ադրբեջանը փոխկապակցված 4 օրակարգ են քննարկում. ԱԽ քարտուղար
Հայաստան-Ադրբեջա՞ն պատերազմ. քանի՞սը հիշեցին ԼՂ հակամարտությունը
Պատժամիջոցի փոխարեն Եվրոպան Ադրբեջանից գազ ու նավթ է գնում․ Ֆրանսիայի սենատորները խոստացան բարձրաձայնել Հայաստանի խնդիրը
Հայ-ադրբեջանական սահմանին իրադրության փոփոխություն չի արձանագրվել. ՀՀ ՊՆ
Աշխարհը բոլորիս աչքի առաջ փլուզվում է. Նիկոլ Փաշինյան
11:30
Հայաստանում հիմնվել է խխունջաբուծության առաջին ֆերման
Դդաշնակից երկրները զենք չեն մատակարարում. Ադրբեջանը խոչընդոտում է
Արցախի ԱԳ նախարարը մասնակցել է Մարտունի և Գլենդեյլ քաղաքների միջև բարեկամության հռչակագրի ստորագրման արարողությանը
Փաշինյանը մանրամասներ է ներկայացնում երեկ սահմանին տեղի ունեցածի մասին
Աթիլլա Չիչեքի և Հուսեին Յըլդըրըմի նկատմամբ Հայաստանի տարածքը լքելու արգելք սահմանված չի եղել. Արդարադատության նախարարություն
Հեղուկ գազի գինը – Սեպտեմբեր 29, 2022
10:45
Հնդկաստանը ծանր սպառազինություններ է տեղակայել Չինաստանի հետ սահմանին
Տարադրամի փոխարժեք – Սեպտեմբեր 29, 2022
10:30
Օրվա միտքը. Խաղաղությունը չի կարող պարտադրվել
10:15
ԱՄՆ պետդեպը վերահաստատել է հայ-ադրբեջանական սահմանից զորքերը հետ քաշելու անհրաժեշտությունը
Լուրերի առավոտյան թողարկում 10:00
10:01
Նավթի գներն աճել են- 28-09-22
Նոր գործընթացները 44-օրյայից ավելի լուրջ հետևանքների են հանգեցնելու
Սպասվում է առանց տեղումների եղանակ, օդի ջերմաստիճանը կնվազի
Բենզինի և մյուս վառելիքների գինը – Սեպտեմբեր 29, 2022
Հնդկաստանը Հայաստանին 270 միլիոն դոլարի սպառազինություն է վաճառել

Հայ-իրանական սահմանի հատվածում ստեղծվել է լարված օպերատիվ իրավիճակ թմրամիջոցների ապօրինի շրջանառության հետ կապված

Վերջին շրջանում հայ-իրանական պետական սահմանի հատվածում ստեղծվել է լարված օպերատիվ իրավիճակ, որը պայմանավորված է Իրանից Հայաստան թմրամիջոցների և հոգեներգործուն նյութերի (հաշիշ, մեթամֆետամին, հերոին) ապօրինի տեղափոխման փորձերի ավելացմամբ: Այս մասին «Լուրեր»-ին հայտնել են Հայաստանում Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ վարչությունից։

Նշվում է, որ բացի այդ՝ արձանագրվում են ծայրահեղական և ահաբեկչական կազմակերպությունների ներկայացուցիչների կողմից Հայաստանի պետական սահմանի խախտման դեպքեր։ 2021 թվականին Մեղրիի սահմանապահ ջոկատի հատվածում ռուս սահմանապահները ձերբակալել են երկու զինյալի՝ զենքով, նռնականետներով և մեծ քանակությամբ զինամթերքով, որոնք ապօրինի կերպով մուտք էին գործել Իրանից:

«Հայաստանի Հանրապետության անվտանգության ապահովման նպատակով, «Պետական սահմանի մասին» ՀՀ օրենքի համաձայն, Հայաստանի Հանրապետության Կառավարության, Ազգային անվտանգության ծառայության և այլ իրավասու մարմինների հետ համաձայնեցմամբ՝ ընթացիկ տարվա սկզբից կազմավորվել են սահմանային հսկողության ծառայության իրականացման մի շարք կահավորված դիրքեր՝ անձանց և տրանսպորտային միջոցների նկատմամբ ընտրողական (իսկ սահմանախախտների որոնման և հետապնդման դեպքում՝ առանց բացառության) միջոցառումներ իրականացնելու համար ՝ մաքսանենգության, անօրինական միգրացիայի և այլ իրավախախտումների փաստերի հայտնաբերման, կանխման և խափանման նպատակով: Սահմանային գոտում տեղաշարժվող քաղաքացիներին խնդրում ենք ըմբռնումով մոտենալ իրավապահ մարմինների օրինական պահանջներին»,- նշել են Հայաստանում Ռուսաստանի ԱԴԾ սահմանապահ վարչությունից։

Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի ԱԴԾ սահմանապահ վարչությունը Թուրքիայի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության հետ Հայաստանի պետական սահմանի պաշտպանությունն իրականացնում է «Հայաստանի Հանրապետության տարածքում տեղակայված Ռուսաստանի Դաշնության սահմանապահ զորքերի կարգավիճակի և դրանց գործունեության պայմանների մասին» միջպետական պայմանագրի հիման վրա, որը ստորագրվել է երկու երկրների միջև 1992 թվականին:

Ավելի վաղ, Մեղրի համայնքի ղեկավար Բագրատ Զաքարյանը հայտնել էր, որ Մեղրի խոշորացված համայնքում ռուս սահմանապահների կողմից շուրջ 5 մոդուլային հենակետեր են տեղադրվել, որտեղ ռուսական սահմանապահ զորքերը սահմանային ծառայություն են իրականացնում: Լրատվամիջոցներին Զաքարյանը հայտնել էր, որ հենակետերից մեկը տեղադրված է Մեղրի-Ագարակ ճանապարհին՝ Արաքսի ափին, մյուսը՝ դեպի Ագարակ գնացող ճանապարհին, հենակետ տեղադրված է նաև Շվանիձոր գնացող ճանապարհին, ևս երկու հենակետ էլ տեղադրված է դեպի գյուղեր գնացող միջհամայնքային ճանապարհներին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում