Sunday, 02 10 2022
Ռուսաստանի հարավային օդանավակայաններում թռիչքների սահմանափակումը երկարացվել է մինչեւ հոկտեմբերի 4-ը
Սպասվում է առանց տեղումների եղանակ
Ո՞րն է ագրեսիայի պատճառը․ Ադրբեջանը շտապում է
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
23:45
Ռուսաստանի կազմում չորս շրջանների ինտեգրումն անհնար է դարձնում Ուկրաինայի հակամարտության ավարտը. Բորել
23:30
«Իեն» փոթորիկը կարող է ամենաավերիչներից մեկը լինել ԱՄՆ պատմության ընթացքում
Դաշնակից ուժերը լքել են Դոնեցկի Կրասնի Լիման քաղաքը. Ռուսաստանի ՊՆ
Ռուսաստանն ամեն ինչ կանի նոր տարածքների անվտանգության համար․ Պուտին
Ծայրահեղ ծանր վիճակում ԲԿ է տեղափոխվել 10-ամյա երեխա, որն ինքնագլորից է ընկել
Հայ-ադրբեջանական սահմանին իրադրության փոփոխություն չի արձանագրվել
Գեղարքունիքի մարզում բախվել են Volvo-ն ու VAZ 0110-ը. կա 5 վիրավոր
Մեր քաղաքական ղեկավարությունը այն աստիճան չի կորցրել իր ադեկվատությունը, որ ճանաչի այդ «հանրաքվեները»
Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Չինաստանի նախագահին
Միջազգային արդարադատությունը, ցավոք, արագ արդարադատություն չէ
Շիրակի մարզպետն այցելել է 102, 101 և 100 տարեկան տատիկներին
Վաղատուրը՝ թշնամու թիրախում. ինչ վնասներ է կրել գյուղը
Պուտինն Ալիևի միջոցով թուլացնում է Հայաստանը, որ հետո «փրկի» և դարձնի իր գուբերնիա
Լեհաստանի և Ֆրանսիայի ԱԳ նախարարները քննարկել են հայ-ադրբեջանական սահման ԵԱՀԿ առաքելություն ուղարկելու հնարավորությունը
Զինծառայողը ծառայակցին շփոթել է հակառակորդի հետ և կրակահերթ արձակել նրա ուղղությամբ
Հայաստան այցելած զբոսաշրջիկների թիվն աճել է
Դաշտադեմ գյուղում այրվել է մոտ 20 հա խոտածածկույթ
Մեխիկոյում կազմակերպված տարբեր ժողովուրդների մշակութային տարրերի ցուցահանդեսին Հայաստանը մասնակցել է հայկական ժանյակի ցուցադրությամբ
Հետախուզվողը վերադարձել է Հայաստան և ներկայացել ոստիկանություն
ՀՀ նախագահը և Արսեն Ղազարյանը մտքեր են փոխանակել ներդրումային ծրագրերի շուրջ
Մասնակի մոբիլիզացիայի շրջանակներում կանայք չեն զորակոչվի. Շոյգու
Կոչ ենք անում դադարեցնել սննդի, հագուստի, կենցաղային իրերի, տեխնիկակսն միջոցների հավաքագրումներն ու դրամահավաքները. ՀՀ ՊՆ
Էրդողանը հնարավոր է համարել Փաշինյանի հետ հանդիպումը
Արտակ Բեգլարյանն անընդունելի է համարել տարբերակված մոտեցումը զոհվածների ընտանիքների փոխհատուցման գործընթացում
Մարդիկ, որոնք փորձում էին իրենց որդիներին ՌԴ քաղաքացի դարձնել, մոբիլիզացիայի որոշումից հետո այդ գործընթացը կդադարեցնեն
ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաժողովի շրջանակներում քննարկվել են Արցախի մշակութային ժառանգության պաշտպանությանն ուղղված հարցեր

«Ռուբեն Վարդանյանի նմաններին օգտագործում են Հայաստանի իմիջը փչացնելու համար»

Օրերս ԱՄՆ պատժամիջոցների ցուցակում տեղ գտած, ռուսահայ գործարար և հայաստանյան քաղաքական ասպարեզում տեղ գրաված Ռուբեն Վարդանյանը հայտարարությամբ հանդես եկավ: Մեջբերում. «Անվտանգության առանցքային տարրը հակամարտության գոտում ռուսական խաղաղապահ ուժերի գտնվելու ժամկետի երկարաձգման և կոնտինգենտի բազմակի մեծացման հարցի լուծումն է՝ Արցախի անվտանգությունն անվերապահորեն ապահովելու հստակ մանդատով։ Այդ մանդատը պետք է ամրապնդվի այնքան ժամանակ, քանի դեռ մենք պատրաստ չենք լինի ինքներս լիարժեքորեն ապահովել անվտանգությունը»:

Հայաստանում գրեթե բոլորը խոսում են ռուսական խաղաղապահների ներկայության երկարաձգման կամ զորակազմը մեծացնելու, ինչպես նաև ռուսական սայլից կապված մնալու կարևորության մասին, սակայն գրեթե ոչ-ոք չի խոսում այլընտրանքային` միջազգային խաղաղապահ զորքերի ներգրավման մասին, որը կունենա ՄԱԿ-ի մանդատ: Մարդիկ չեն գիտակցում, որ Ռուսաստանը գնում է տարածաշրջանից և գնալու է Հայաստանից (Արցախը ներառյալ): Ռուսական զավթիչ զորախմբի քանակը ոչ թե մեծանալու է, կամ իրենց գտնվելու ժամկետը երկարաձգվելու է, այլ նրանք լքելու են Արցախը: Ի՞նչ են անելու և խոսելու այդ դեպքում Փաշինյանները և Քոչարյանները. ի՞նչ են անելու և խոսալու Վարդանյանները և նոյեմբերի 9-ի թղթի կտորին, ինչպես նաև` «Լենին-Քեմալ» պակտին հավատարիմ ծառայող այլ  գործիչները»:

«Առաջին լրատվական»-ը վերը նշված հայտարարության վերաբերյալ խոսել է Հայաստանի Քրիստոնեա-դեմոկրատական կուսակցության ղեկավար, քաղաքագետ Լևոն Շիրինյանի հետ, որի կարծիքով՝ պատժամիջոցների ցանկում գտնվող ցանկացածի միջամտությունն այս հարցին ավելորդ է, նրանք գործ չունեն Հայաստանի հետ․ այդ մարդկանց խոսքերին ոչ-ոք՝ սկսած Վլադիմիր Պուտինից,  ուշադրություն չեն դարձնում։ Պետք է հասկանալ, որ նման մարդկանց օգտագործում են Հայաստանի «իմիջը» փչացնելու համար։ Դա նման է այն բանին, որ ոչ  բարոյական մարդը խոսի բարոյականությունից, լրիվ իրարից տարբեր ու հակասական բաներ են, որոնք վնասում են մեր երկիրին։ Մեր զրուցակցի խոսքով՝ նրանք պետք է հեռու մնան Հայաստանից, իրենց գողացած փողերով և մութ գործերով նրանք չպետք է որևէ  գործ ունենան Հայաստանի հետ, քանի որ վնասից բացի էլ ոչինչ չեն տալիս ու չեն կարող տալ մեր երկրին։ «Ձեռքներդ հեռու՛ Հայաստանից, Պուտինի մերձավոր միջավայրի մարդիկ»,- ընդգծում է Շիրինյանը։

Կրեմլի սպասավորները, որոնք միայն ծագումով են հայ՝ անում են այնպիսի հայտարութուններ, որոնց իրավասությունը չունեն ու, որոնց ոչ-ոք ուշադրություն չի դարձնում․ դա պատիվ չի բերում Հայաստանին, մեր երկիրը չունի նման հայտարարությունների կարիք։ «Երբ ԱՄՆ-ում գողերը դիմում էին Բայդենին և ասում, որ այստեղ կամ այնտեղ խնդիր կա, Բայդենը իրավապահների էր ուղարկում ու ձերբակալել տալիս նրանց։ Այստեղից ամեն բան արդեն ավելի պարզ ու հասկանալի է դառնում, որ նույնանման իրավիճակը մեզ մոտ է։  ՀՀ-ն ունի ժողովրդի կողմից ընտրված օրինական իշխանություն, որն այսօր մեր Կառավարությունն է ու անում է ամեն ինչ, ինչ հնարավոր է, որպեսզի ծառացած դժվարություններն ու խնդիրնեը լուծվեն։ Այդ մարդկանց էլ, որոնց ասում են ընդդիմադիր, նրանք ընդդիմադիր չեն, այլ ռևանշիստներ․ ընդդիմություն չկա, իրականը՝ կառուցողական ընդդիմությունն է»։ Հայաստանը դեմոկրատական պետությունների ցանկում է, իսկ Ռուսաստանը որոշ մարդկանց միջոցով ցանկանում է հասնել նրան, որ այդ «իմիջը» փչացնի։ «Պատժամիջոցների տակ գտնվողները թող իրենց հարցերը լուծեն ու առհասարակ հեռու մնան Հայաստանից»։

Շիրինյանի դիտարկմամբ՝ այս տեմպերով վատ արդյունքերի հասնելը երկար սպասեցնել չի տա, եթե չսկսենք գործել ու կանխել այն ամենը, ինչը տանում է դրան։ ԱԺ-ն գրեթե չի աշխատում, «ընդդիմադիրները» չեն աշխատում, չեն ներկայանում ԱԺ։ Չնայած այս ամենին հույսը չպետք է կորցնել ու պետք է ունենալ շրջահայացություն, վարել պետական շահից բխող քաղաքականություն, որպեսզի ձերբազատվենք այս խնդիրներից։ Ներկայիս իշխանությունը դրական չեզոքության քաղաքականություն վարում է, որը դրական արդյունքների կտանի։ «Մենք պետք է հեռու մնանք պուտինամետ հայերից, նրանք բացի վնասից ոչինչ չեն կարող տալ Հայաստանին։ Ցավալի է, բայց նման մարդիկ գալիս են ու կուսակցություն հիմնում, երբ բացարձակապես որևէ կապ չունեն մեր երկրի ու մեր ժողովրդի հետ, մի՞թե չեն գիտակցում, որ ՀՀ-ում կա Կառավարություն, որն իրավասու է լուծել խնդիրներն ու լուծում է․ մի՞թե չեն տեսնում, որ հնարավորության չափով այդ մարդիկ անում են իրենց գործն ու օգնութուն չեն ակնկալում։ Նմանները գալիս են ոչ թե Հայաստանին օգնելու համար, այլ Պուտինին․․․»,-ասում է Շիրինյանը։

 

 

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում