Monday, 03 10 2022
12:15
Լուլա դա Սիլվան եւ Բոլսոնարուն անցել են Բրազիլիայում նախագահական ընտրությունների երկրորդ փուլ
Եվրամիության ներկայացուցչի խայտառակ գրառումը
Երկիրը չի կարող զարգանալ առանց գիտության. «Գիտության և տեխնոլոգիաների կոնվերգենցիայի» համաժողովը՝ Երևանում
Խայտառակություն է Երևանյան լճի աղբը
ՄՊՀ պատվիրակությունը մեկնել է Լեհաստան. մրցակցային մարմինների միջև համագործակցության հուշագիր կստորագրվի
Ի՞նչ է նշանակում՝ չեն թողնում իրենց ջրագծին միանանք. փակենք այգին, ասենք՝ մեր բարեկարգածն ա, չնայե՞ք
ՀՀ վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Գերմանիայի կանցլերին
Հեղուկ գազի գինը – Հոկտեմբեր 3, 2022
6 ահազանգ` արգելափակված ավտոմեքենաների վերաբերյալ
Մաշտոց-Լուսավորիչ խաչմերուկի ապօրինի շինության մասով արձանագրություն կազմե՞լ ենք․ քաղաքապետ
11:00
Մակրոնը հայտարարել Է ԵՄ-ի երկրների հետ միասին ՌԴ-ի դեմ նոր պատժամիջոցների վրա աշխատելու պատրաստակամության մասին
10:51
Եղանակը Հայաստանում – Հոկտեմբեր 3, 2022
Տեղահանված քաղաքացիների ընտրական իրավունքի իրագործման համար Արցախում գործուն մեխանիզմներ կմշակվեն
Բենզինի և մյուս վառելիքների գինը – Հոկտեմբեր 3, 2022
10:37
Բադալյան եղբայրների նախաձեռնությամբ կվերականգնվի Թալինի սուրբ Կաթողիկե եկեղեցին
Տարադրամի փոխարժեք – Հոկտեմբեր 3, 2022
Թույլ չենք տալու հավասարության նշան դնել պատերազմական հանցագործության զոհի և հանցագործի միջև. Մարուքյանն արձագանքել է Կլաարին
Օրվա թիվը` 11 900
Լարսը բաց է բոլոր տրանսպորտային միջոցների համար
Լուրերի առավոտյան թողարկում 10:00
ԱԳՆ-ն Միրզոյան-Բայրամով հանդիպումից մանրամասներ է ներկայացրել
Պետք է մտածել տնտեսության և արտաքին գործընկերների դիվերսիֆիկացիայի ուղղությամբ
Օդի ջերմաստիճանը կբարձրանա
09:30
Վլադիմիր Զելենսկին հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահի հետ
Փախուստը ելք չէ, եթե չեն ուզում կռվել ընդդեմ Ուկրաինայի, թող կանգնեն ու այդ մասին ասեն, համակարգ փոխեն երկրում․ Արբակ Խաչատրյան
Ուկրաինայում ՀՀ դեսպանությունը շարունակելու է սերտ շփումը Ուկրաինայում ապրող ՀՀ քաղաքացիների հետ
Բյուջեն գրելիս հույսը դրել են նրա վրա, որ ՌԴ-ից եկածների ներդրումների ներհոսքը կշարունակվի և կապահովի տնտեսական երկնիշ աճ
Արարատ Միրզոյանի ժնևյան հանդիպումները
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
08:15
ԵՄ-ն կշարունակի ուժեղացնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները. Շառլ Միշել

Ամերիկա-ռուսական դիմակայության բուֆերը. Թուրքիան պատրաաստվում է նոր Եվրոպայի

Թուրքիան պատրաստվում է Ուկրաինայի հակամարտությունից հետո Եվրոպայի անվտանգության նոր ճարտարապետության, հայտարարել է այդ երկրի արտգործնախարար Չավուշօղլուն: Այդ հայտարարությունը հնչում է Սոչիում Պուտին-Էրդողան հանդիպումից հետո, որի ընթացքում Էրդողանն էր արել բավականին հատկանշական մի հայտարարություն: Նա խոսել էր այն մասին, թե աշխարհը հետևում է Սոչիում տեղի ունեցող հանդիպմանը, սպասում, փորձում հասկանալ, թե ինչ են քննարկելու իրենք: Էրդողանը շարունակել էր, թե իրենք լավ ազդակ կհղեն աշխարհին: Ի՞նչն էր ստիպել կամ մղել Թուրքիայի նախագահին անել այդքան վերամբարձ հայտարարություն, թե աշխարհն է հետևում Պուտին-Էրդողան հանդիպմանը: Այն, որ հետևում էին շատերը, և այն, որ հանդիպումը անկասկած կարևոր էր միջազգային քաղաքականության տեսանկյունից, իհարկե կասկածից վեր է:

Սակայն բնորոշել հանդիպումն աշխարհի համար որոշիչ, դա իհարկե պետք է ունենա բավականին համոզիչ պատճառ կամ հիմք: Իսկ Էրդողանը հազիվ թե Պուտինի հետ չափազանց ծավալուն քննարկումից առաջ տրվեր պաթոսին կամ մեծախոսությանը: Եվ այստեղ հարկ է ուշադրության արժանացնել փաստը, որ հանդիպման նախօրեին Չավուշօղլուի հետ զրույց էր ունեցել ԱՄՆ պետքարտուղար Բլինքենը: Իհարկե այդ զրույցի ընթացքում քննարկված հարցերի շրջանակը հազիվ թե ամբողջությամբ արտացոլվեր հաղորդագրություններում, սակայն կասկածից վեր է, որ ԱՄՆ պետքարտուղարի ուշադրության կենտրոնում եղել է հաջորդ օրը տեղի ունենալիք Պուտին-Էրդողան հանդիպումը: Ահա այդ հանգամանքի պարագայում հարց է առաջանում, թե արդյո՞ք «աշխարհը հետևում» է կամ սպասում է միտքը, որ արտահայտում է Էրդողանը, չի բխել Բլինքեն-Չավուշօղլու հեռախոսազրույցից: Եվ արդյոք դա չի նշանակում, որ Թուրքիան այդուհանդերձ «նշանակվել է կարծես թե ամերիկա-ռուսական դիմակայության բուֆերային սուբյեկտ, ընդ որում բավականին երկարաժամկետ տրամաբանությամբ: Այդ մասին հնարավոր է իհարկե միայն ենթադրել կամ դիտարկել իբրև վարկած, սակայն թե Էրդողանի, թե արդեն հանդիպումից հետո Չավուշօղլուի հայտարարությունները բավականին հավակնոտ են:

Հատկանշական է նաև, որ Պուտին-Էրդողան հանդիպման առնչությամբ առավել մտահոգիչ արձագանք եղել է գերմանական հասարակական-քաղաքական տիրույթից, ինչը թերևս որոշակիորեն բացում է Չավուշօղլուի հայտարարության տողատակը՝ Եվրոպայի անվտանգության նոր ճարտարապետության պատրաստվելու իմաստով: Եվ այստեղ է թերևս Բեռլինի առավել լայն մտահոգությունն այն առումով, որ «պոստուկրաինական» Եվրոպայի անվտանգության համակարգում Թուրքիան կարող է ունենալ շատ ավելի նշանակալի դեր, քան Գերմանիան: Կկարողանա՞ դրան հակազդել Բեռլինը, կախված է թերևս այն հանգամանքից, թե այդ հարցում նա ի՞նչ աջակցություն կստանա եվրոպական այն երկրներից, որոնց ևս կարող է մտահոգել Եվրոպական անվտանգության նոր ճարտարապետությունում Թուրքիայի դերի էական աճը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում