Monday, 03 10 2022
ՀՀ վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Գերմանիայի կանցլերին
Հեղուկ գազի գինը – Հոկտեմբեր 3, 2022
6 ահազանգ` արգելափակված ավտոմեքենաների վերաբերյալ
«Հաղթանակ» զբոսայգում ապօրինի «Чёртово колесо» է կառուցվել․ արձանագրություն կազմե՞լ եք
11:00
Մակրոնը հայտարարել Է ԵՄ-ի երկրների հետ միասին ՌԴ-ի դեմ նոր պատժամիջոցների վրա աշխատելու պատրաստակամության մասին
10:51
Եղանակը Հայաստանում – Հոկտեմբեր 3, 2022
Տեղահանված քաղաքացիների ընտրական իրավունքի իրագործման համար Արցախում գործուն մեխանիզմներ կմշակվեն
Բենզինի և մյուս վառելիքների գինը – Հոկտեմբեր 3, 2022
10:37
Բադալյան եղբայրների նախաձեռնությամբ կվերականգնվի Թալինի սուրբ Կաթողիկե եկեղեցին
Տարադրամի փոխարժեք – Հոկտեմբեր 3, 2022
Թույլ չենք տալու հավասարության նշան դնել պատերազմական հանցագործության զոհի և հանցագործի միջև. Մարուքյանն արձագանքել է Կլաարին
Օրվա թիվը` 11 900
Լարսը բաց է բոլոր տրանսպորտային միջոցների համար
ԱԳՆ-ն Միրզոյան-Բայրամով հանդիպումից մանրամասներ է ներկայացրել
Պետք է մտածել տնտեսության և արտաքին գործընկերների դիվերսիֆիկացիայի ուղղությամբ
Օդի ջերմաստիճանը կբարձրանա
09:30
Վլադիմիր Զելենսկին հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահի հետ
Փախուստը ելք չէ, եթե չեն ուզում կռվել ընդդեմ Ուկրաինայի, թող կանգնեն ու այդ մասին ասեն, համակարգ փոխեն երկրում․ Արբակ Խաչատրյան
Ուկրաինայում ՀՀ դեսպանությունը շարունակելու է սերտ շփումը Ուկրաինայում ապրող ՀՀ քաղաքացիների հետ
Բյուջեն գրելիս հույսը դրել են նրա վրա, որ ՌԴ-ից եկածների ներդրումների ներհոսքը կշարունակվի և կապահովի տնտեսական երկնիշ աճ
Արարատ Միրզոյանի ժնևյան հանդիպումները
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
08:15
ԵՄ-ն կշարունակի ուժեղացնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները. Շառլ Միշել
Վայրագ տեսանյութը Միրզոյան-Բայրամով հանդիպումից առաջ
07:50
Կարծում եմ՝ ԱՄՆ-ը միակ երկիրն է այսօր, որը կարող է ստիպել Ադրբեջանին դադարեցնել կրակը. ԱՄՆ կոնգրեսական Ֆրենք Փալոն
Հայաստանում գրանցված ինչ ընկերություն է ենթարկվել ԱՄՆ պատժամիջոցների
Լռեք, պարզապես լռեք. Արման Բաբաջանյան
Հրդեհ Ֆանտան գյուղում․ ԱԻՆ
23:45
Բեռլինը մտավախություն ունի, որ առանց շտապ վերանորոգման «Հյուսիսային հոսքեր»- ը ընդմիշտ կխափանվեն
23:30
Ճապոնիան կարող է օրինականացնել մարիխուանայի ներմուծումն ու օգտագործումը

Պետք են կտրուկ գործողություններ, մեծ ջանքեր են գործադրում, որ ԱՄՆ-ն չշրջանցի 907 բանաձևը

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Ամերիկայի հայկական համագումարի տարածաշրջանային գրասենյակի տնօրեն Արփի Վարդանյանը։

-Տիկին Վարդանյան,Արցախի դեմ ադրբեջանական վերջին ագրեսիայի ֆոնին ԱՄՆ տարբեր պաշտոնյաներ, նաև կոնգրեսականներ հայտարարություններով ու կոչերով հանդես եկան։ Այն դեպքում, երբ ակնհայտ է, թե որ կողմն է սադրանքը հրահրողը կարծում եք միայն կոչերով իրավիճակ կփոխվի՞։

-Նախևառաջ կցանկանայի նշել, որ Ադրբեջանի գործողություններն ընդդեմ Արցախի անընդունելի են։ Բլինքենի կամ որևէ այլ պաշտոնյայի խոսքերը բավարար չեն դրա դեմն առնելու համար, պետք է լինեն հստակ գործողություններ, որպեսզի Ադրբեջանը հասկանա իր քայլերի անընդունելիությունը։ Միանշանակ է՝ միայն  հայտարարություններն ու կոչերը բավարար չեն։

Նաև ուզում եմ նշել, որ համեմատական կարգով Բլինքերի խոսքերը մի փոքր ավելի ընդունելի էին, քան դեսպանան նախորդ շաբաթվա հայտարարությունը։ Հայտարարության մեջ նշվում էր, որ երկու կողմն էլ պետք է քայլեր ձեռնարկեն, դադարեցնեն ռազմական գործողությունները։ Մինչդեռ թե՛ անցյալում և թե՛ նաև հիմա գործողություններն իրականացվել են Ադրբեջանի և ոչ Հայաստանի կողմից։Նրանց քայլերը միայն լարում են իրավիճակը, ուստի պետք են հասցեական, կտրուկ հայտարարություններ։ Բլինքենն ու այլ պաշտոնայներ պետք է ավելի  կտրուկ քայլերի գնան, որովհետև խոսքը գնում է մարդկային կյանքերի մասին։

-Մենք տեսանք, որ  ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին Թայվան իր այցը  հիմնավորել է 43 տարի առաջ՝ 1979թ. Կոնգրեսի կողմից ձայների մեծամասնությամբ ընդունված և նախագահ Քարտերի կողմից ստորագրված՝ «Թայվանի հետ հարաբերությունների մասին» օրենքով: 1992թ. ԱՄՆ Կոնգրեսը նույնպես ձայների մեծամասնությամբ ընդունել է «Ազատության աջակցության ակտի» 907-րդ ուղղումը, որը Ադրբեջանին մեղադրում է Լեռնային Ղարաբաղի նկատմամբ ագրեսիայի մեջ և նախագահին արգելում ուղղակի տնտեսական հարաբերությունների մեջ մտնել այդ երկրի հետ, քանի դեռ նա շարունակում է ագրեսիան և Հայաստանի շրջափակումը:Ինչու՞ է մի դեպքում օրենքերը գործում, իսկ մեր դեպքում՝ ոչ։

Շատ կցանկանայի այդ հարցի պատասխանն ինքս էլ իմանալ։ Ինձ համար անհասկանալի է, թե ինչու է այդպես տեղի ունենում։ Իհարկե, Թայվան կատարած այցելությունն աշխարհաքաղաքական նպատակներ ունի, Չինաստանն էլ արդեն սկսել է դրա պատասխանը տալ։ Բայց իհարկե մեզ հետաքրքրում է, թե մեր դեպքում ինչու է հնարավոր լինում շրջացնել բանաձևը, եթե այդպես չլիներ՝ Ադրբեջանը շատ ավելի զուսպ կլիներ։ Համենայնդեպս մենք պահանջել ենք նախորդ տարիների ընթացքում, որ այն չշրջանցվի, ապացուցել ենք, որ Ադրբեջանը համապատասխանում է այդ բանաձի դրույթներին։

-Լոբբիստական կառույցները՝ այդ թվում նաև ձեր կազմակերպությունն այդ ուղղությամբ  բավարար ջանքեր գործադրու՞մ են։

-Բնականաբար մենք այս  տարիների ընթացքում այդ ուղղությամբ մեծ աշխատանք ենք իրականացրել։Սենատորներ և Ներկայացուցիչների պալատաի անդամներ նույնպես այդ ուղղությամբ ջանքեր են իրականացնում։ Նպատակը մեկն է՝ ԱՄՆ-ն չշրջանցի այդ բանաձևը, օրենքը լիարժեք կերպով գործի։

-Հնարավոր համարո՞ւմ եք ինչ-որ փուլում հասնել հաջողության, հատկապես երբ Բայդենն ավելի խորքային գիտի  մեր տարածաշրջանի խնդիրները, քան Թրամփը։

-Իհարկե հնարավոր է։ Հիմա օգոստոս ամիսն է, ԱՄՆ օրենսդիր մարմիններն արձակուրդում են, սեպտեմբերին կվերադառնան։ Դրանից հետո՝ արդեն հոկտեմբերին բարդ իրավիճակ կլինի, որովհետև նոյեմբերին էլ ԱՄՆ-ում ընտրություններ են սպասվում։ Այդ ամենը կարող է խանգարող գործոն լինել, բայց մենք մեր աշխատանքը չենք դադարեցնում։

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում