Monday, 03 10 2022
12:15
Լուլա դա Սիլվան եւ Բոլսոնարուն անցել են Բրազիլիայում նախագահական ընտրությունների երկրորդ փուլ
Եվրամիության ներկայացուցչի խայտառակ գրառումը
Երկիրը չի կարող զարգանալ առանց գիտության. «Գիտության և տեխնոլոգիաների կոնվերգենցիայի» համաժողովը՝ Երևանում
Խայտառակություն է Երևանյան լճի աղբը
ՄՊՀ պատվիրակությունը մեկնել է Լեհաստան. մրցակցային մարմինների միջև համագործակցության հուշագիր կստորագրվի
Ի՞նչ է նշանակում՝ չեն թողնում իրենց ջրագծին միանանք. փակենք այգին, ասենք՝ մեր բարեկարգածն ա, չնայե՞ք
ՀՀ վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Գերմանիայի կանցլերին
Հեղուկ գազի գինը – Հոկտեմբեր 3, 2022
6 ահազանգ` արգելափակված ավտոմեքենաների վերաբերյալ
Մաշտոց-Լուսավորիչ խաչմերուկի ապօրինի շինության մասով արձանագրություն կազմե՞լ ենք․ քաղաքապետ
11:00
Մակրոնը հայտարարել Է ԵՄ-ի երկրների հետ միասին ՌԴ-ի դեմ նոր պատժամիջոցների վրա աշխատելու պատրաստակամության մասին
10:51
Եղանակը Հայաստանում – Հոկտեմբեր 3, 2022
Տեղահանված քաղաքացիների ընտրական իրավունքի իրագործման համար Արցախում գործուն մեխանիզմներ կմշակվեն
Բենզինի և մյուս վառելիքների գինը – Հոկտեմբեր 3, 2022
10:37
Բադալյան եղբայրների նախաձեռնությամբ կվերականգնվի Թալինի սուրբ Կաթողիկե եկեղեցին
Տարադրամի փոխարժեք – Հոկտեմբեր 3, 2022
Թույլ չենք տալու հավասարության նշան դնել պատերազմական հանցագործության զոհի և հանցագործի միջև. Մարուքյանն արձագանքել է Կլաարին
Օրվա թիվը` 11 900
Լարսը բաց է բոլոր տրանսպորտային միջոցների համար
Լուրերի առավոտյան թողարկում 10:00
ԱԳՆ-ն Միրզոյան-Բայրամով հանդիպումից մանրամասներ է ներկայացրել
Պետք է մտածել տնտեսության և արտաքին գործընկերների դիվերսիֆիկացիայի ուղղությամբ
Օդի ջերմաստիճանը կբարձրանա
09:30
Վլադիմիր Զելենսկին հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահի հետ
Փախուստը ելք չէ, եթե չեն ուզում կռվել ընդդեմ Ուկրաինայի, թող կանգնեն ու այդ մասին ասեն, համակարգ փոխեն երկրում․ Արբակ Խաչատրյան
Ուկրաինայում ՀՀ դեսպանությունը շարունակելու է սերտ շփումը Ուկրաինայում ապրող ՀՀ քաղաքացիների հետ
Բյուջեն գրելիս հույսը դրել են նրա վրա, որ ՌԴ-ից եկածների ներդրումների ներհոսքը կշարունակվի և կապահովի տնտեսական երկնիշ աճ
Արարատ Միրզոյանի ժնևյան հանդիպումները
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
08:15
ԵՄ-ն կշարունակի ուժեղացնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները. Շառլ Միշել

Վերելքի շրջանում ենք, և միանշանակ ունենալու ենք դեպքերի աճ  

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ԵՊԲՀ համաճարակաբանության ամբիոնի դոցենտ, բժշկական գիտությունների դոկտոր Մերի Տեր-Ստեփանյանը

– Տիկի՛ն Տեր-Ստեփանյան, վերջին երկու շաբաթների ընթացքում կորոնավիրուսի դեպքերի կտրուկ աճ է նկատվում։ Իրավիճակն ինչպե՞ս եք գնահատում։

-Որպես համավարակի շարունակություն՝ համավարակի 6-րդ ալիքն է, որը ուղեկցվում է օմիկրոն շտամի երեք հիմնական ենթատեսակներով։ Առողջապահության նախարարության հայտարարության համաձայն՝ Հայաստանում գերակշռող է B-5 տարբերակը, որը բնութագրվում է համեմատաբար թեթև ընթացքով, միջազգային տվյալներով 0,2% են կազմում ծանր ձևերը, ինչի մասին վկայում է նաև մեզ մոտ արձանագրված մահերի թիվը, որը բավականին ցածր է նախորդ ալիքների համեմատ։ Սա և՛ պատվաստումային ընդգրկվածության արդյունքով է, և՛ մուտացիայի, որը առկա է ամբողջ աշխարհում։ Մենք օմիկրոնի տարբեր ենթատեսակների հետ գործ ունենք, այսինքն՝ օմիկրոնի ներսում նույնպես տեղի են ունեցել տարբեր մուտացիաներ, որոնք նպաստել են օմիկրոնի տարբեր ենթատեսակների ձևավորմանը։

-Հանրությունը հիմա ավելի քիչ է պատվաստվում, այլևս չկա վիրուսի նկատմամբ զգոնություն։ Սա որքանո՞վ կնպաստի վարակի արագ տարածմանը։

-Կարծում եմ՝ մենք ուղղակի հոգնել ենք կովիդի մասին խոսելուց, և քանի որ այն դեռևս չունի առողջության վրա այն ազդեցությունը, ինչ նախորդ ալիքների ժամանակ, մարդիկ գերրադասում են անտեսել։ Ամեն դեպքում, վարակն անցանկալի է, և հիվանդանալ թեկուզ թեթև տարբերակով, ցանկալի չէ։ Դրա համար կարևոր է խթանիչ դեղաչափեր ընդունելը, առավել ևս, որ մենք հիվանդացության առումով դեռևս վերելքում ենք, և դեղաչափ ընդունելը հատկապես ռիսկային խմբերի համար կարևորում եմ։

-Այսինքն՝ տարածաշրջանում հիվանդանցության մակարդակով առաջատա՞ր ենք։

-Մեր տարածաշրջանի երեք երկրներն էլ համահունչ են հիվանդացության առումով։ Վրաստանում ավելի շատ են դեպքերը, բայց այնտեղ բնակչությունը մոտ 5 միլիոն է, դրա համար  տարածաշրջանում մենք առաջ ենք Ադրբեջանից և Վրաստանից։

-Ի վերջո, այս ենթատեսակը կարելի է մյուս վիրուսների շարքին դասե՞լ։

-Այն ունի այնպիսի հատկություն՝ առաջացնել երկարատև կովիդ, որը հիվանդացածների  մեկ քառորդից մեկ երրորդի մոտ մնում են այդպիսի հետքային ախտանիշներ՝ հևոց, դյուրհոգնելիությունը, երբեմն համի և հոտի կորուստը կարող է երկար պահպանվել, որոշ մարդիկ նշում են հոդացավերի մասին, անոթային խնդիրների մասին է հաճախ նշվում, որոնց դեմ դեղամիջոցներ են մշակվել, բայց այս պահի դրությամբ որ ասեմ՝ կա միանշանակ ուղղություն դրանց դեմ պայքարելու, դժվար է, որովհետև դրանք հիմնականում համակարգային բնույթ են կրում և  ինչ-որ մի դեղամիջոցով հնարավոր չէ հարցը լուծել։ Դրա համար ամեն դեպքում կանխարգելիչ ուղղություն վերցնելն ավելի ճիշտ է։

-Պատվաստումների ներկա մակարդակն ինչպե՞ս եք գնահատում։ Արդյոք երրորդ դեղաչափը ստացողների մեծ ներհոսք կա՞։

-Ես չեմ նկատում այդպիսի հոսք։ Վերջին շաբաթների ընթացքում մենք բավականին խրախուսում ենք խթանիչ դեղաչափերը, բայց ինչքանով որ տեսնում եմ, այդպիսի մեծ ներհոսք չունենք, ընդամենը բնակչության 0,2 -0,3 տոկոսի շրջանում ունենք խթանիչ դեղաչափ, որը շատ ցածր պաշտպանիչ տոկոս է։ Եվ կարծում եմ դրա մասին նույնիսկ խոսել չարժե։ Եվ որքան հնարավոր է, պետք է ակտիվացնել։ Ամեն դեպքում համավարակը չի ավարտվել, և որքան զուգակցվող խնդիրներ ունեցող մարդիկ շուտ կողմնորոշվեն խթանիչ դեղաչափ ստանալու առումով, այնքան հօգուտ իրենց առողջության է լինելու։

-Սա կովիդի վեցերորդ ալիքն է։ Արդյոք այն ունի՞ բռնկվելու միտում։

-Մենք վերելքի շրջանում ենք, և միանշանակ ունենալու ենք դեպքերի աճ, որովհետև բազային վերարտադրողական ցուցանիշը նույնպես ավելանում է, և հաջորդ շաբաթ կնկատենք ավելի մեծ թվով դեպքեր, բայց փառք Աստծո, կրկնում եմ, ծանրության աստիճանով դրանք այնքան ծանր չեն, որ բեռ լինեն առողջապահական համակարգի վրա։

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում