Monday, 03 10 2022
11:00
Մակրոնը հայտարարել Է ԵՄ-ի երկրների հետ միասին ՌԴ-ի դեմ նոր պատժամիջոցների վրա աշխատելու պատրաստակամության մասին
10:51
Եղանակը Հայաստանում – Հոկտեմբեր 3, 2022
Տեղահանված քաղաքացիների ընտրական իրավունքի իրագործման համար Արցախում գործուն մեխանիզմներ կմշակվեն
Բենզինի և մյուս վառելիքների գինը – Հոկտեմբեր 3, 2022
10:37
Բադալյան եղբայրների նախաձեռնությամբ կվերականգնվի Թալինի սուրբ Կաթողիկե եկեղեցին
Տարադրամի փոխարժեք – Հոկտեմբեր 3, 2022
Թույլ չենք տալու հավասարության նշան դնել պատերազմական հանցագործության զոհի և հանցագործի միջև. Մարուքյանն արձագանքել է Կլաարին
Օրվա թիվը` 11 900
Լարսը բաց է բոլոր տրանսպորտային միջոցների համար
ԱԳՆ-ն Միրզոյան-Բայրամով հանդիպումից մանրամասներ է ներկայացրել
Պետք է մտածել տնտեսության և արտաքին գործընկերների դիվերսիֆիկացիայի ուղղությամբ
Օդի ջերմաստիճանը կբարձրանա
09:30
Վլադիմիր Զելենսկին հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահի հետ
Փախուստը ելք չէ, եթե չեն ուզում կռվել ընդդեմ Ուկրաինայի, թող կանգնեն ու այդ մասին ասեն, համակարգ փոխեն երկրում․ Արբակ Խաչատրյան
Ուկրաինայում ՀՀ դեսպանությունը շարունակելու է սերտ շփումը Ուկրաինայում ապրող ՀՀ քաղաքացիների հետ
Բյուջեն գրելիս հույսը դրել են նրա վրա, որ ՌԴ-ից եկածների ներդրումների ներհոսքը կշարունակվի և կապահովի տնտեսական երկնիշ աճ
Արարատ Միրզոյանի ժնևյան հանդիպումները
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
08:15
ԵՄ-ն կշարունակի ուժեղացնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները. Շառլ Միշել
Վայրագ տեսանյութը Միրզոյան-Բայրամով հանդիպումից առաջ
07:50
Կարծում եմ՝ ԱՄՆ-ը միակ երկիրն է այսօր, որը կարող է ստիպել Ադրբեջանին դադարեցնել կրակը. ԱՄՆ կոնգրեսական Ֆրենք Փալոն
Հայաստանում գրանցված ինչ ընկերություն է ենթարկվել ԱՄՆ պատժամիջոցների
Լռեք, պարզապես լռեք. Արման Բաբաջանյան
Հրդեհ Ֆանտան գյուղում․ ԱԻՆ
23:45
Բեռլինը մտավախություն ունի, որ առանց շտապ վերանորոգման «Հյուսիսային հոսքեր»- ը ընդմիշտ կխափանվեն
23:30
Ճապոնիան կարող է օրինականացնել մարիխուանայի ներմուծումն ու օգտագործումը
Վիճաբանություն-ծեծկռտուք՝ Արարատի մարզում. հնչել են կրակոցներ․ կա վիրավոր․ shamshyan.com
23:00
Իլոն Մասկը գլխավորում է Forbes-ի ամենահարուստ ամերիկացիների ցուցակը
Լեհ փաստաբան Տոմաշ Բուչեկն ապացույցներ է ստացել Ադրբեջանի կողմից պատերազմական հանցագործությունների մասին
Հայաստանի ԱԳ նախարարը ԵԱՀԿ ՄԽ ֆրանսիացի համանախագահի հետ քննարկել է ԼՂ հիմնախնդրի կարգավորման հարցը

ՄԻԵԴ-ը շատ արագ չի քննարկելու, և մենք այս նոր ներկայացված գանգատով մեր մտքում առնվազն պետք է ունենանք 3-5 տարվա հեռանկար

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ՄԻԵԴում հայ գերիների շահերը պաշտպանող փաստաբան Սիրանուշ Սահակյանը

 -Տիկին Սահակյան, հուլիսի 27-ին Հայաստանը Մարդու իրավունքների եվրոպական դատարան է ներկայացրել նոր միջպետական ամբողջական գանգատ ընդդեմ Ադրբեջանի, որը վերաբերում է վերաբերում է 2022 թվականին Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության Խրամորթ և Փառուխ գյուղերի ուղղությամբ ձեռնարկված ագրեսիայի հետևանքով քաղաքացիական բնակչության իրավունքների խախտմանը, Արցախի Հանրապետության սահմանամերձ գյուղերի բնակչության նկատմամբ Ադրբեջանի կողմից հնչեցվող իրական սպառնալիքներին։ Նախ՝ ինչպես եք գնահատում նոր գանգատը, և ի՞նչ կարող ենք ակնկալել ՄԻԵԴից։

-Նախ՝ շատ կարևոր եմ համարում իրավական հարթակներում գործընթացները: Կարծում եմ՝ թուրք-ադրբեջանական գործոնի դերը մեծացել է և քաղաքական գործընթացներում առավելապես պաշտպանվելու են հենց այս շահերը: Մենք չունենք այլընտրանք, որը կզսպի կամ կչեզոքացնի միակողմանի քաղաքական որոշումների կայացման հնարավորությունները բանակցությունների կամ ազդեցիկ միջնորդների ներգրավմամբ: Միակ ճանապարհը, որ կարող է մեղմել անարդար քաղաքական պարտադրված որոշումները, դա իրավական ճանապարհն է: Իրավական ատյանները գործում են անկախության չափանիշի հիման վրա, թեև ոչ բացարձակ, որտեղ իրվունքի միջոցով օբյեկտիվացում գոյություն ունի և այստեղ կարող են արդար լուծումներ կայացվել: Եվրոպական դատարանը, նաև ՄԱԿ-ի դատարանը այդ հարթակներից մեկն է, դրա համար չափազանց դրական եմ համարում պրոակտիվ մոտեցումը իրավական հարթակներում:

Վերջին կարևոր նկատառումն այն է, որ եթե կան հարցի վերաբերյալ իրավական դիրքորոշումներ, օրինակ, արձանագրվում են կյանքի իրավունքի խախտումներ և անվտանգություն Ադրբեջանի հետ հարաբերություններում, ապա քաղաքական դերակատարները չեն կարող հաշվի չնստել պարտադիր ուժ ունեցող վճիռների հետ: Նրանք կաշկանդված են զգալու, քաղաքականության և իրավունքի բախում տեղի կունենա, որտեղ իրավունքը կզսպի այդ անարդար քաղաքական լուծումները: Այս պայմաններում եթե իրավական որոշումները ստացվեն ավելի վաղ, քան հարցի քաղաքական լուծումը բանակցությունների ճանապարհով, կարծում եմ՝ հայկական շահերը պաշտպանված կլինեն: Եթե շտապողականություն դրսևորվի և քաղաքական առումով բոլոր խնդիրները լուծվեն, ես կարծում եմ՝ դատական ակտերը կլինեն ուշացած և նախկին վիճակի վերականգնումը գործնականում անհնարին կլինի, և մենք կբախվենք ակտերի չկատարման կամ փաստացի վիճակի իրավական արժևորման հետ: Դրանք ուշացած կլինեն, և դրանց ազդեցությունը լինելու է սիմվոլիկ: Մենք փաստաթղթի վրա կունենանք որոշ լուծումներ, որոնք գործխնականում իրացվելի չեն լինի: Ուստի շատ կարևոր է, որ իրավական գործընթացներն արագ լինեն, հնարավորինս ռացիոնալ կերպով կազմակերպվեն, իսկ քաղաքական գործընթացները դանդաղեցվեն, մինչև հարցի իրավական լուծման առնչությամբ դիրքորոշումներ ունենալն է

Որքա՞ն ժամանակ կպահանջվի: Հօգուտ Հայաստանի վճիռը ի՞նչ իրավական նշանակություն կարող է ունենալ Ադրբեջանի համար:

Միակ խնդիրը, որ իրավացիորեն նկատել էիք, դա ժամանակային գործոնն է. դատական գործընթացները ժամանակատար են, և մինչև դատական ակտերի կայացումը կարող է հարցն ունենալ քաղաքական հանգուցալուծում և ավարտ: Մեր խնդիրն է հասցնել այնքան արագ աշխատել իրավական մեխանիզմներում, որ որոշումները կայացվեն մինչև հարցի քաղաքական լուծումը և դրա ուղիներից մեկը նաև քաղաքական պրոցեսները դանդաղեցնելն է: Եթե քաղաքական գործընթացներն ուշ ավարտվեն, ձգձգվեն այնքան, մինչև հարցի իրավական հանգուցալուծումը, ապա իրավական ազդեցությունը շատ մեծ կլինի քաղաքական պրոցեսների վրա և մենք կարող ենք կանխել միակողմանի որոշումների կայացումը բանակցությունների միջոցով: Եվրոպական դատարանը շատ արագ չի քննարկելու, և մենք այս նոր ներկայացված գանգատով մեր մտքում առնվազն պետք է ունենանք 3-5 տարվա հեռանկար: Բացառիկ դեպքերում, երբ ձևավորված լինի միջազգային անհրաժեշտություն արագ կերպով քննարկել, իսկ մենք նման միտում առանձին դեպքերում տեսնում ենք, օրինակ, ուկրաինական կոնֆլիկտում, երբ միջազգային հանրությունը շատ սատար է և իր լծակները գործադրում է, որպեսզի հասնի արագ իրավական լուծումների: Միգուցե այս գործընթացներն արագացվեն, բայց ես նման նախադրյալներ չեմ տեսնում Արցախյան հարցում, հատկապես, որ նույն եվրոպական կառույցներն այս պահին ունեն համընկնող շահեր Ադրբեջանի հետ և արդյունավետորեն երկխոսում են, չնայած այն հանգամանքին, որ տիրապետում են բազում փաստերի պատերազմական հանցագործություններ, մասշտաբային կոռուպցիոն դեպքերի բարձրաստիճան պաշտոնատար անձանց ներգրավվածությամբ, սակայն սեփական շահերից ելնելով նախընտրում եմ այս պահին լռել, անտեսել, որովհետև կախվածություններ գոյություն ունեն:

 

 

 

 

 

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում