Thursday, 28 03 2024
ՀՀ կառավարության ուղարկած մարդասիրական օգնությունը հասել է Եգիպտոս. 1– 2 օրում կփոխանցվի Գազայի բնակիչներին
Հայաստանի տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
Եվրոպական խորհրդի քաղաքական եւ անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան
Սահմանամերձ գյուղերում բնակարան կառուցելու համար պետական աջակցության ծրագրով նախորդ տարի հաստատվել է 280 շահառուի հայտ
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Ուղիղ. այսօր Ավագ Հինգշաբթի է. ոտնլվայի արարողություն և խավարման կարգ Անթիլիայում
18:50
Ռուսաստանը պատրաստվում է նոր մեծ հակահարձակման
«Կովկասի գերուհու» տնօրենը 11մլն․ դրամ է հափշտակել
Համոզված եմ մենք կունենանք սերունդ, որը կապրի ԵՄ անդամ Հայաստանում. Էդգար Առաքելյան
Ավագ հինգշաբթին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
18:40
ԵՄ-ը մինչև ապրիլ կներկայացնի Ուկրաինային սպառազինությունների մատակարարման պլանը
Իսրայելը ՀԱՄԱՍ-ի 200 զինյալ է լիկվիդացրել Աշ-Շիֆա հիվանդանոցում
«Աշխարհին նոր բազմակողմանի առևտրային համակարգ է անհրաժեշտ». Տոկաև
Գազայում սովը կարող է դիտվել որպես պատերազմի հանցագործություն. ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատար
18:10
«Գերմանիայի հատուկ ծառայությունները չեն իմացել Մերձմոսկվայում նախապատրաստվող ահաբեկչության մասին». Շոլց
18:09
ԱՄՆ-ն 228 մլն դոլար է հատկացրել Բալթյան երկրներին 2024 թ. պաշտպանության համար
Հայկ Մարությանն առաջիկայում կուսակցություն կհիմնի
Ղրղզստանի մայրաքաղաքում ավազամրրիկից շենքեր և ավտոմեքենաներ են վնասվել
18:06
Ֆրանսիայում դադարեցվել է գնացքների երթևեկությունը «Նելսոն» փոթորկի պատճառով
«Սիրիայում, Լիբիայում, Ղարաբաղում կամ այլ տեղ բախվում էինք գլոբալ դաշինքի հակազդեցությանը». Էրդողան
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վանաձորում հղի կնոջ մահվան համար մեղադրանք է առաջադրվել 3 բժշկի
18:01
Նվիրված ու պրոֆեսիոնալ թիմ, ճկուն աշխատելաոճ և գործունեության թափանցիկություն. սա է Հայէկոնոմբանկի հաջողության բանաձևը. Արտակ Առաքելյան
Ալի Նաղիեւը ԵՄ դիտորդական առաքելությունը համարում է «ահաբեկչական»
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը
17:50
Քլինթոնը լոբբինգ է արել Կրասիկովի հետ Նավալնիի փոխանակման համար
Վրաստանի լեռնադահուկային հանգստավայրում ձնահյուսի պատճառով կա անհետ կորած
17:30
Սեուլում ավտոբուսների վարորդները գործադուլ են հայտարարել
17:20
Բուլղարիայում տեղի կունենան արտահերթ խորհրդարանական ընտրություններ
Եվրանեսթում մենք կողմ ենք քվեարկել մեր ընդդիմադիրների առաջարկին, իրենք մերին`ոչ.շատ բան չփոխվեց

Մեխանիկայի փոխարեն թիրախային երկխոսություն. Հայաստանի գործը

Արցախում իրավիճակի լարմանը զուգահեռ, Հայաստանում վերստին աշխուժացան խոսակցությունները խնդրի առնչությամբ ՄԱԿ անվտանգության խորհրդին դիմելու մասին: Դրանք պարբերաբար աշխուժանում են 44-օրյա պատերազմից հետո՝ իրադրության լարվածության պահերին: Այդ խոսակցությունները սակայն ավելի շուտ հիշեցնում են մեխանիկական արձագանք, քան պրակտիկ աշխատանքային տարբերակ: Դրանք «կառուցվում» են այն տրամաբանության վրա, որ ՄԱԿ ԱԽ-ն դառնում է ռուս-թուրքական ձևաչափի այլընտրանք, ինչը ենթադրաբար դիտվում է առավել նպաստավոր և շահեկան: Այդ դիտարկումների համար սակայն չկա փաստական հիմք, և առաջին հերթին նաև այն առումով, որ չկա ՄԱԿ ԱԽ արձագանք, որևէ մշտական անդամի արձագանք կամ կիսաարձագանք: ՄԱԿ ԱԽ հինգ մշտական անդամները ներկայումս աշխուժորեն ներգրավված են համաշխարհային նոր վերաբաժանման բարդ, հիբրիդային համաշխարհային պատերազմի ռեժիմում ծավալվող գործընթացով: Այդ գործընթացում անհրաժեշտության դեպքում, նրանցից որևէ մեկը նախաձեռնում է ՄԱԿ ԱԽ նիստ, թեև որպես կանոն՝ առանց էական արդյունքի, որովհետև այդ նիստում գործնականում չեն «համադրվում» մշտական անդամների շահերը, էլ չասած ոչ մշտականների մասին: Վառ օրինակն Ուկրաինան է, որի դեմ ռուսական պատերազմի բռնկումից հետո եղել է ՄԱկ ԱԽ մի քանի նիստ, սակայն գործնականում առանց շոշափելի արդյունքի, կամ արդյունքը եղել է շարունակվող պատերազմը: Բայց, այդ նիստերը նախաձեռնվել են անգամ առանց Ուկրաինայի դիմումի: ԱԽ մշտական հնգյակը չունի դրա կարիքը և անհրաժեշտության դեպքում միանգամայն ի զորու և իրավասու է հավաքվել անհրաժեշտ հարցեր քննարկելու համար: Եթե չունեն այդ մոտիվը, ապա նրանց հավաքելու Հայաստանի փորձը կարող է արձանագրել առավելագույնը տեխնիկական, արարողակարգային-ընթացակարգային, բայց ոչ քաղաքական արդյունքի առումով էական հաջողություն: Իսկ այստեղ արդեն առաջանում է մյուս ռիսկը՝ Հայաստանի նախաձեռնության քաղաքական արդյունքի բացակայությունը ինքնաբերաբար կարող է նվազագույն քաղաքական արդյունքի վերածվել Ադրբեջանի համար:

Այլ կերպ ասած, ամենևին գործ չունենք իրավիճակի հետ, երբկարող ենք դիմել՝ կստացվի ինչ որ բան, լավ, իսկ եթե ոչ՝ ապա միևնույն է չենք կորցնում ոչինչ: Կարող ենք կորցնել, եթե ոչ շոշափելի, այդուամենայնիվ նկատելի դիրք: Ըստ այդմ, Հայաստանը բնականաբար պետք է աշխուժորեն աշխատի ռեգիոնալ իրադրության համատեքստում հնարավորինս շատ խաղացողների ներգրավման, հնարավորինս բազմազան շահերի խաղարկման ուղղությամբ, այդ կերպ չեզոքացնելով ռուս-թուրք-ադրբեջանական, մասնակիորեն նաև իրանական պայմանավորվածություններից բխող ռիսկերը, գործարքային մարտահրավերները: Բայց, այդ աշխատանքը ամենևին չի ենթադրում մեխանիկական դիմում ՄԱկ ԱԽ, այլ թերևս իրական քաղաքական-դիվանագիտական երկխոսություն թե անդամ մշտական հնգյակի, թե ՄԱԿ ԱԽ հնգյակից դուրս մնացյալ խոշոր խաղացողների հետ, իհարկե այդ թվում հարևան Իրանի, Գերմանիայի, Հնդկաստանի, արաբական աշխարհի առաջատարների, այլ երկրների հետ՝ ներառյալ Թուրքիան: Այդ աշխատանքը գուցե ինքնին կհասունացնի ՄԱԿ ԱԽ շրջանակում հարցի քննարկման «մոտիվ», կամ Հայաստանին առավելագույնս պատրաստ կդարձնի, եթե ինչ որ պահի առաջանա այդ մոտիվն ու Երևանին հարկ լինի առաջ տանել սեփական մոտեցումները Նյու Յորքում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում