Ըստ այս տարվա երրորդ եռամսյակում ԿԲ իրականացրած հարցումների արդյունքների` շուկայական տոկոսադրույքների վերաբերյալ առևտրային բանկերի և վարկային կազմակերպությունների` մեկ տարվա հորիզոնով կանխատեսումները հիմնականում կայուն մակարդակի պահպանման ուղղությամբ են: Այդուհանդերձ, բանկերը ակնկալում են արտարժույթով վարկերի տոկոսադրույքների որոշակի նվազում: