Հանրապետության հովտային և նախալեռնային գոտիներում բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակը կպահպանվի:
Մայրաքաղաքի առանձին հատվածներում օգոստոսի 8-ի երեկոյան ժամերին, գիշերը հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։
Oգոստոսի 9-12-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Երեկոյան ժամերին և ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20մ/վ արագությամբ:
Հանրապետության տարածքում այսօր կեսօրից հետո, օգոստոսի 8-ի գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում՝ կարկուտ:
Օգոստոսի 9-12-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին՝ հարավարևմտյան 2-5մ/վ: Երեկոյան ժամերին և ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 15-20մ/վ։
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:
Արցախում այսօր և վաղը սպասվում է առանց տեղումների եղանակ։