Saturday, 20 04 2024
Բացահայտվել է «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ում առանձնապես խոշոր չափերով հափշտակությունների և փողերի լվացման բազմադրվագ դեպքը
38-ամյա որդին դանակի մի քանի հարված է հասցրել հորը և սպանել նրան
Ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնվել է
10:45
Գուտերեշը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը
Եթե Երևանը Արցախի էթնիկ զտման հարցով չդիմի ՄՔԴ, կդառնա Բաքվի հանցակիցը
Հատուկ տակտիկական ուսումնավարժություն՝ Սյունիքում
Ադրբեջանը կռվախնձոր է դառնում տարածաշրջանում՝ ինչպես Հայաստանը 2020-ին
10:09
Սա կարևոր քայլ է տևական և արժանապատիվ խաղաղության համաձայնագրի կնքման ճանապարհին. Բլինքեն
192 տոննա ոսկի է մտել Հայաստան. աննախադեպ են նաև արտահանման ծավալները
Սպասվում են տեղումներ
Արամ Սարգսյանի մտերիմին մեկ բուլդոզերի համար 700 հազար դոլար են տվել. «Հրապարակ»
Արցախի վերնախավը հավաքվել էր. «Հրապարակ»
Ալիեւը մեկնում է Մոսկվա. դրա՞ համար էր Տոկաեւը եկել Երեւան
Վահագն Հովակիմյանն ու ՄԻՊ-ը կգնան Ազգային ժողով. «Հրապարակ»
Նիկոլ Փաշինյանի հերթական նվերը Ադրբեջանին. «Հրապարակ»
Մինչեւ Տավուշի հողերի հանձնման հարցն էր լուծվում, Փաշինյանը բեմականացում էր վայելում. «Հրապարակ»
Թաթուլ Ասիլյանի տան վրա արձակված կրակոցի գործը օդից է կախված․ միակ կասկածյալի խափանման միջոցը փոխվել է. «Ժողովուրդ»
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել

ՌԴ-ն և Թուրքիան գտնվում են սիներգիկ կապի մեջ․ Մոսկվան այլևս չի դիտարկում Հայաստանը որպես Հրվ․ Կովկասում իր հենակետ

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցը Հանուն Հանրապետության կուսակցության քաղխորհրդի անդամ Արտաշես Խալաթյանն է։

Կրկին սրվել է իրադրությունն արցախա-ադրբեջանական շփման գծում։  Ադրբեջանական զինուժը ներխուժել է ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտի, գրավել ռազմավարական նշանակություն ունեցող բարձունքներ։ Ունենք զոհեր և վիրավորներ։ Ի՞նչ է ուզում Ադրբեջանը։

Ադրբեջանը գործում է հաղթողի իրավունքով։ Միջազգային իրավակարգի փլուզման հետևանքով Երկրորդ աշխարհամարտից հետո ձևավորված միջազգային ինստիտուտներն ստագնացիայի մեջ են և ի վիճակի չեն ապահովել միջազգային իրավունքի գործողությունը։ Չմոռանանք նաև, որ միջազգային կազմակերպությունները գործում են իրենց հիմնադիր պետությունների կոնսեսուսով, որի բացակայությունը, ավելին՝ պետությունների գլոբալ հակամարտությունն ինքնաբերաբար անգործունակ է դարձնում նաև համաշխարհային և տարածաշրջանային միջազգային կազմակերպությունները։ Արդյունքում սկսում են գործել պատերազմի և հաղթողի իրավունքները, որոնցից այսօր օգտվում է Ադրբեջանը։ Վերջինս չի հարգում այն իրավական պարտավորությունները, որն ստանձնել է 2020թ․ նոյեմբերի 9-ի, 2021 թ․հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի եռակողմ հայտարարություններով, իսկ Ռուսաստանը թերանում է այդ հայտարարությունների կենսագործման երաշխավորի իր գործառույթներն իրականացնելիս։ Արդյունքում բացակայում է որևէ կառուցակարգ, որը կվերահսկի և կապահովի նշյալ հայտարարությունների կատարումը, կզսպի Ադրբեջանին։

Հայաստանը պետք է գիտակցի, որ ավանդական մոտեցումներն այլևս չեն գործում, չկա այլևս «միջազգային հանրություն», որը կգործի մարդու իրավունքների պաշտպանության և հակամարտությունների խաղաղ կարգավորման միասնական հարացույցով, ուստի՝ անհրաժեշտ է վերանայել, դիվանագիտական, ռազմա-պաշտպանական և անվտանգային ամբողջ փիլիսոփայությունը։

Ինչպե՞ս եք գնահատում Ռուսաստանի դերակատարությունը՝ որպես Արցախում խաղաղության հիմնական երաշխավոր և հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հիմնական մոդերատոր։

Ռուսաստանը կատարում է աշխարհաքաղաքական մեծ շրջադարձ դեպի Եվրասիական տարածաշրջան։ Ռուսաստանի թուրքացման և չինականացման գործընթացը տասնամյակների պատմություն ունի, սակայն հատկապես Վլադիրմիր Պուտինի օրոք այս պրոցեսն անդառնալիության հատկանիշներ ձեռք բերեց։ Ռուսաստանի թուրքացումը (իսլամացումը) ու չինականացումը վերաբերում է տնտեսությանը, աշխարհաքաղաքականությանը, մշակույթին։ Այս ամենը չի կարող չազդել Անդրկովկասում Ռուսաստանի քաղաքականության ավանդական ուղենիշների վրա։

Ռուսաստանն այլևս չի դիտարկում Հայաստանը որպես Հարավային Կովկասում իր հենակետ և առանցքային գործընկեր-դաշնակից։ Դա է պատճառը, որ 2010-ականներից Ռուսաստանն սկսեց ակտիվորեն զինել Ադրբեջանին՝ խախտելով հայ-ադրբեջանական ռազմական հավասարակշռությունը։ Հայաստանի հանդեպ Ռուսաստանի վարքագծի փոփոխությունն է պատճառներից մեկը, որը հանգեցրեց քառօրյա և քառասունչորսօրյա պատերազմներին։ Ռուսաստանն այլևս իր դաշնակից համարում է Ադրբեջանին, ում հետ նաև ստորագրվեց դաշնակցային հարաբերությունների մասին հռչակագիր։ Եթե սրան գումարենք նաև թուրք-ադրբեջանական Շուշիի հռչակագիրը, որով Ադրբեջանի զինված ուժերը, ըստ էության, անցան Թուրքիայի համակարգման ներքո, ինչպես նաև Արցախյան համակամրոտթյան գոտին վերահսկող ռուս-թուրքական պարեկային մեխանիզմը, ապա տեսնում ենք` ինչպիսի «տրիադա» է ձևավորվել Անդրկովկասում, որն ուղիղ սպառնում է Արցախի և Հայաստանի ինքնուրույն գոյությանը։

Ռուսաստանն ու Թուրքիան գտնվում են սիներիկ կապի մեջ, ինչպես 100 տարի առաջ: Երկու խոշոր տերություններն ունեն համընկնող քաղաքական ռեժիմներ, ավտոկրատ ղեկավարներ, քաղաքական մեծ հավակնությունների սպասարկմանn ուղղված տնտեսություններ։ Երկու տերություններն էլ այսպես թե այնպես գտնվում են քաղաքական մեկուսացման մեջ, քանի որ փորձում են վիճարկել ամերիկակենտրոն աշխարհակարգը։

Ռուսաստանն ու Չինաստանը ևս գտնվում են ռազմավարական գործընկերության ռեժիմում, որի նպատակն է ձևավորել հակաարևմտյան բլոկ՝ քաղաքական, տնտեսական և գաղափարական նոր ուղենիշներով։

Այս ամենը եթե պրոյեկտում ենք Արցախյան հակամարտության վրա, ապա պարզ է դառնում, որ Արցախի քիչ թե շատ հայանպաստ լուծման Ռուսաստանը պարզապես չի կարող աջակցել, քանի որ ունի աշխարհաքաղաքական նոր առաջնահերթություններ, նոր «ընկերներ» և վերջիններիս առաջ ստանձնած նոր պարտավորություններ։ Մասնավորապես, Թուրքիան ձգտում է ձևավորել Հայաստանով ուղիղ կապ Ադրբեջանի հետ (Զանգեզուրի միջանցք) և նպաստել Ադրբեջանի հզորացմանը որպես Կասպից ծովի ավազանում թուրքական շահերի սպասարկու։ Վերջին նպատակի իրացման համար Թուրքիան կարևորում է Արցախի հարցի վերջնական լուծումը՝ հօգուտ Ադրբեջանի։ Ռուսաստանն իրխաղաղապահների տարօրինակ պահվածքով ցույց է տալիս, որ չի կարող և չի ուզում խոչընդոտել Արցախի՝ հայկական մնացած հատվածում։

Ադրբեջանի սողացող անեքսիոն գործողություններին՝ տապալելով իր խաղաղապահ պարտավորությունները, որոնք նախատեսված են 2020թ․ նոյեմբերի 9-ի հայտարարությամբ։

Ռուսաստանը «նորովի» է մոտենում նաև իր միջնորդական գործառույթներին։ Մասնավորապես, եթե Ռուսաստանն անկողմնակալ միջնորդ է, ինչու՞ Պուտինը փաստացի կանխորոշեց արցախյան բանակցությունների ելքը` ասելով, որ Ղարաբաղն Ադրբեջանի տարածք է։

Եթե Ռուսաստանը խորապես համոզված է Արցախի ադրբեջանական լինելու մեջ, նա ինչպե՞ս կարող է միջնորդ լինել և ինչպե՞ս կամ ինչու՞ պիտի խստորեն պահպանի հետպատերազմյան շփման գծի անփոփոխությունը։

Ես չեմ զարմանա անգամ, որ Ռուսաստանի և Թուրքիայի միջև գոյություն ունի 1916թ․ Սայքս -Պիկոյի պես գաղտնի համաձայնագիր, որով արդեն իսկ բաժանվել են Անդրկովկասում ազդեցության գոտիները։ Այդպես է հնարավոր բացատրել 2020թ․-ի պատերազմից սկսած՝ Ռուսաստանի գործողությունները Հայաստանի և Արցախի նկատմամբ։

Ի՞նչ սպասել ապագայում։ Հայաստանի կառավարությունը հռչակել է խաղաղության դարաշրջանի կուրս, որն այսօր մեծ փորձության է ենթարկվում։ Հնարավո՞ր է Արցախում նոր պատերազմ բորբոքվի։

Հայաստանի կառավարությունը, սթափ գնահատելով հետպատերազմյան շրջանում Հայաստանի կարողունակությունը, փորձ է անում ռազմավարական  դադար վերցնել և, այո՛, ձգտում է դիվանագիտական գործիքակազմով առավելագույնը կորզել Հայաստանի և Արցախի համար՝ հաշվի առնելով, իհարկե, պատերազմում պարտության հետևանքով առաջացած աննպաստ իրողությունները։

Մյուս կողմից, տարածաշրջանային և գլոբալ փոփոխությունները և դրանց թվում Ռուսաստանի վարքաբանության փոփոխությունը պետք է Հայաստանի իշխանության և քաղաքական դասի կողմից մանրամասնորեն վերլուծվեն և գնահատվեն, որպեսզի համարժեք վերատեսության ենթարկվի Հայաստանի քաղաքական տեսալականն ու ձևավորվի համարժեք վարքագիծ։ Ռուսաստանի կամ որևէ դերակատարի «մեսիականացումը» Հայաստանին բերել-հասցրել է ծանրագույն պարտության․ նույն փոցխի վրա կանգնելու իրավունք և ռեսուրս մենք չունենք։

Այո՛, ստեղծված պայթյունավտանգ իրավիճակում մեծ է ոչ միայն հայ֊-ադրբեջանական նոր պատերազմի բռնկման, այլև տարածաշրջանային բախման հավանականությունը, քանի որ թուրք-ադրբեջանական ծրագրերի մեջ մտնող հայ֊-իրանական սահմանի կորուստը կնշանակի Իրանի համար կենսական կոմունիկացիայի կորուստ և այդպիսով ռազմավարական պարտություն, ինչին վաղ թե ուշ հաջորդելու է թուրքական էքսպանսիան դեպի ազերաբնակ Հյուսիսային Իրան` Ատրպատական` վերջինս Իրանից պոկելու հեռահար նպատակով։

Բնական է, Իրանը ձեռքերը ծալած չի նստելու և հետևի դեպի Եվրոպա տանող իր բազմադարյա սահմանի ռուս֊թուրքական պարեկության հաստատմանը, և բանը կարող է հասնել հայ֊ադրբեջանական հնարավոր պատերազմին Իրանի մասնակցությանը, որին կարող է հաջորդել արդեն Իսրայելի ակտիվացումը։ Դրան գումարենք նաև Ռուսաստանի լատենտ աջակցությունը թուրքական տարրին և ռուս֊իրանական հարաբերությունների հնարավոր սրումը։

Ռեգիոնալ այս խճճված սարդոստայնում հայերիս չմնալու բանալին ռուս֊թուրքական դաշինքից դուրս պրծնելն ու իրական բազմավեկտոր քաղաքականության վարումն է` ձևավորելու հայանպաստ կոալիցիաներ ռուս֊թուրքական սողացող ռեգիոնալ հեգեմոնիայի հետ չհաշտվող պետությունների հետ` նախևառաջ Ֆրանսիայի և Իրանի։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում