Wednesday, 24 04 2024
Սպասվում է առանց տեղումների եղանակ
«Այլեւս երբեք». ինչ է ասում Փաշինյանը
«Պետք է բացառենք նման արհավիրքը»․ Տիգրան Ավինյան
Երբեք չեմ դադարեցնի պայքարը, որպեսզի Ցեղասպանության ժխտումը չհանգեցնի դրա կրկնությանը․ ԵԽ ֆրանսիացի պատգամավոր
Հայոց ցեղասպանությունը պետք է քննարկվի որպես դաս ներկայի ու ապագայի համար. ԵԽ պատգամավոր
Էրդողանը 1915-ի պատմական իրողությունները ժխտող հերթական ապրիլքսանչորսյան ուղերձով է հանդես եկել
11:30
Եկեք վառ պահենք ջարդերի, տեղահանությունների ու հալածանքների զոհերի հիշատակը․ Մակրոնի գրառումը՝ Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ
Սիլիկյան թաղամասում անվադողեր են այրվել
Վրացիները չեն նահանջում, շարունակում են պայքարը «Ռուսական օրենքի» դեմ
21-րդ դարում՝ 2020-2023թթ., ականատես եղանք հերթական էթնիկ զտման քաղաքականության․ ՀՀ ԱԳՆ
Հայաստանում Ֆրանսիայի դեսպանը Հայոց ցեղասպանության տարելիցին նվիրված գրառում է կատարել
Ցեղասպանության հանցագործության կանխարգելումն ու պատիժը մնում են մարտահրավեր բոլոր մարդկանց համար․ Ամերիկայի հայկական թանգարանի հայտարարությունը
10:40
ՀԱՊԿ-ում մնալը կամ կազմակերպությունից դուրս գալը Հայաստանի ինքնիշխան որոշումն է․ գլխավոր քարտուղար
Հայոց Ցեղասպանությունը պարզապես անցյալի ողբերգություն չէ, այն շարունակական իրականություն է. ԵԽ գերմանացի պատգամավոր
Այսօր մենք պետք է անենք ավելին, քան պարզապես անցյալի կոտորածները սգալն է․ Նուբար Աֆեյանը դիմել է համաշխարհային հանրությանը
Անպատժելիությունն անխուսափելիորեն ծնում է նոր ոճրագործություններ. ՀՀ ՄԻՊ- ի ուղերձը Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ
ՀՀ բարձրագույն ղեկավարությունը հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
10:10
Եգիպտոսը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման վերաբերյալ համաձայնությունը
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
Միայն իշխանափոխության դեպքում է հնարավոր, որ Թուրքիան վերանայի իր քաղաքականությունը Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ․ շվեյցարացի պատգամավոր
Սա քաղաքական պատերազմ է. ՌԴ զորքի դուրս բերումը մեր տարածքով հաշվարկ է՝ Ոսկեպարի լարվածության ֆոնին
ԼՂ-ում էթնիկ զտումները հիշեցրին, թե որքան կործանարար կարող է լինել պանթյուրքիստական գաղափարախոսությունը․ շվեդ պատգամավորի ուղերձը
Արցախի հայաթափումից հետո ներկայիս մտահոգիչ ծանր իրավիճակ է Հայաստանի սահմանային տարածքներում. Կաթողիկոս
Երևանը չպետք է սառեցնի գործընթացը. ստատուս-քվոն անպտուղ է, տեսանք՝ ինչի հանգեցրեց ԼՂ-ում
Այսօր Ցեղասպանության 109-րդ տարելիցն է
Ուղիղ․ Այսօր Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցն է
Վարչապետը ներկա է գտնվել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված համերգին
Թող Հայաստանի Հանրապետությամբ մխիթարված ննջեն Մեծ եղեռնի և մեր բոլոր մյուս նահատակները․ վարչապետ
Տավուշում 5-րդ շարասյունն է գործում․ ՌԴ-ն կրակի մեջ նոր փայտ է գցում, որ անկայունությունը կայուն լինի
Փաշինյանը տավուշցիներին երաշխիքներ չի տվել, որ Ադրբեջանին այլ տարածքներ չեն հանձնվելու. «Հրապարակ»

Բոլոր նրանք, որոնք ռուսասեր են՝ կեղծավորներ են. Ազատ Արշակյանին Րաֆֆի Հովհաննիսյանի հրապարակած ցուցակը չի զարմացրել

«Ժառանգություն» կուսակցության առաջնորդ, ՀՀ ԱԳ նախկին նախարար Րաֆֆի Հովհաննիսյանն օրերս ունեցած ասուլիսում հրապարակել է ազգային վստահության խորհրդի իր կազմած ցուցակը, որը, նրա խոսքով, պետք է հիմք դառնա ապագա կառավարության, իսկ ամիսներ անց` նոր ընտրությունների համար։ Րաֆֆի Հովհաննիսյանը ժամանակավոր կառավարության իր տարբերակում ընդգրկել է հետևյալ անձանց՝ Արման Թաթոյան, Արկադի Մանուկյան, Վազգեն Մանուկյան, Ավետիք Չալաբյան, Պարույր Հայրիկյան, Ռուբեն Վարդանյան, Գևորգ Գևորգյան, Լիլիթ Գալստյան, Մհեր Գրիգորյան, Համբարձում Մաթևոսյան, Աննա Գրիգորյան, Արմեն Դարբինյան, Վահան Արծրունի, Գագիկ Գինոսյան, Բագրատ Սրբազան, տեղեկացնում է Sputnik Արմենիան։ Հովհաննսիյանը միաժամանակ նշել է, որ ցուցակում ներառված անձանց հետ չի խոսել, նրանք իր այդ տեսակետի մասին տեղյակ չեն։

Սրա վերաբերյալ Ստյոպա Սաֆարյանն իր ֆեսբուքյան էջում գրառում էր կատարել, որ ասում էր որ Րաֆֆի Հովհաննիսյանի ցուցակը միանգամայն շոկի է ենթարկել իրեն։ «Ժամանակին հիանում էի, երբ միջազգային հանդիպումներում գեղեցկագույնս ջատագովում ու փաստարկում էր Հայաստանի և Արցախի ինքնիշխանության համար։ Հիմա պարզվում է՝ իր կադրային բանկում լավագույններից են Հայաստանի համար Ռուսաստանի կազմում Թաթարստանի մոդելը նախընտրող Ռուբեն Վարդանյանը, «Ռուսաստանի հետ ավելի բարձր ինտեգրացիա» թեզի ու ռուսական տրիկալորի գույների ներքո քարոզարշավ տանող Հայաստան խմբակցության պատգամավորուհին: Մնացածը դեկորացիա են:  Թե այսպիսի ցուցակի դեպքում ռուս խաղաղապահներն ինչի՞ էին արգելում Արցախ գնալը: Ամեն ինչ տեղն էր…»:

Այս մասին «Առաջին լրատվական»-ը խոսել է ԳԽ պատգամավոր Ազատ Արշակյանի հետ, որի կարծիքով՝ Երևանի խանության գրավումից հետո Հայաստանում ոչ  մի քաղաքական իշխանություն չի եղել ոչ ռուսամետ, իսկ այն գործիչներն էլ, որոնք եղել են ոչ ռուսամետ ինչպիսիք են՝ Խաչատուր Աբովյանը, Եղիշե Չարենցը, Նժդեհը և այլք, հայտնվել են բանտերում կամ զոհվել: Հայաստանում  շուրջ երկու հարյուր տարի է միայն ռուսամետ քաղաքական ուժերն են իշախանության գլուխ գալիս, մնացած բոլորը, որոնք դեմ են եղել ու հակառակվել՝ ոչնչացվել են: Մանդատ ունեցողների գերակշիռ մեծամասնությունն էլ է եղել ու կա ռուսամետ, Ռուսաստանի կողմից նշանակված կամ թույլ տրված, օրինակ՝ Ալեքսանդր Մյասնիկյանը, Կարեն Դեմիրճյանը և այլք:

Արշակյանի խոսքով՝ այն մարդիկ, գործիչները, որոնք ապրում են Ռուսաստանի Դաշնությունում ու տեղի քաղաքացի են՝ ոչ միայն ռուսամետ են, այլև պատանդ են Ռուսաստանում համայն հայության համար: Երբ ոչ ռուսաստանաբնակ հայերը ուզում են որևէ բան անել, հայտարարություններ տարածել, որևէ կերպ դրսևորվել, արտահայատել իրենց գաղափարները՝ անպայման հաշվի են առնում, որ մի քանի միլիոն հայ պատանդ կա Ռուսաստանում, այդ թվում և այն մարդիկ, որոնք Ռուսաստանում չեն ապրում և ՌԴ քաղաքացի չեն: Փաստ է մնում այն, որ ոչ ոքի հայտնի չէ, թե այդ պատանդ կոչվածներն  իրենց ինչպես կդրսևորեին, եթե լինեին ազատ ու ոչ պատանդի կարգավիճակում:

1991 թվականի սեպտեմբերի 21-ին Սովետական Հայաստանի քաղաքացիների 99 տոկոսը ոչ ասաց Ռուսաստանին և նրա հետ կապը կտրուկ խզեց՝ հայտարարելով, որ դուրս են գալիս ռուսական տիրապետության տակից, այսինքն՝ հեռանում են լծից ու գաղութատիրությունից: Ընդհանուր առմամբ, մասնակիցներից 2 մլն 405 հազար մարդ ցանկանում էր դուրս գալ Ռուսաստանի տիրապետության տակից, այն լծից, որը տարիներ շարունակ ծառացել էր հայ մարդու առաջ, իսկ ընդամենը 10 հազար 42 հոգի դեմ էր դրան: Ցավալի է, բայց մինչև օրս էլ բոլորս պատանդ ենք Ռուսաստանին:

Արշակյանի խոսքով՝ ինքը դատապարտում է բոլոր նրանց, որոնք ռուսական թեզով շարժվելով՝ ճնշում են գործադրում մեր ազատության ու անկախության վրա, սակայն հասկանում է, որ երբ թույլ ես տալիս, ինչպես Սովետական միության քաղաքացիներին, որոնք բղավում էին, որ չեն ուզում կեղծել, որ կեղծում են, երբ ասում են ռուսասեր են, այդ մարդիկ առաջվա պես մեկ է մնում են կեղծավորներ, այսինքն՝ հիմա էլ կեղծավորներ են, ինչպես շատ տարիներ առաջ: Հետևություն, որ բոլոր նրանք, որոնք ռուսասեր են՝ կեղծավոր են, միայն չնչին բացառություն կա. գերակշռողը մասը, մեղմ ասած, կեղծավոր է:

ԳԽ պատգամավորին հրապարակված ցուցակն այդքան էլ չի հետաքրքում ու չի զարմացրել, քանի որ տասը միլիոն մարդ, նրա խոսքով, պատանդ է, այսինքն՝ աշխարհի ողջ հայությունը, այնուամենայնիվ, դեռևս գտնվում է Ռուսաստանի տիրապետության տակ: Մի փոքր շարժվելու, գործողության դեպքում՝ կհանձնվեն Երևանը, Էջմիածինը ու դա կարվի այնպես, ինչպես արվել է 1918 ու 1920 թվականներին: Պատմությունը կրկնվելու հատկություն ունի…

 

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում