Monday, 03 10 2022
Խայտառակություն է Երևանյան լճի աղբը
ՄՊՀ պատվիրակությունը մեկնել է Լեհաստան. մրցակցային մարմինների միջև համագործակցության հուշագիր կստորագրվի
Ի՞նչ է նշանակում՝ չեն թողնում իրենց ջրագծին միանանք. փակենք այգին, ասենք՝ մեր բարեկարգածն ա, չնայե՞ք
ՀՀ վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Գերմանիայի կանցլերին
Հեղուկ գազի գինը – Հոկտեմբեր 3, 2022
6 ահազանգ` արգելափակված ավտոմեքենաների վերաբերյալ
Մաշտոց-Լուսավորիչ խաչմերուկի ապօրինի շինության մասով արձանագրություն կազմե՞լ ենք․ քաղաքապետ
11:00
Մակրոնը հայտարարել Է ԵՄ-ի երկրների հետ միասին ՌԴ-ի դեմ նոր պատժամիջոցների վրա աշխատելու պատրաստակամության մասին
10:51
Եղանակը Հայաստանում – Հոկտեմբեր 3, 2022
Տեղահանված քաղաքացիների ընտրական իրավունքի իրագործման համար Արցախում գործուն մեխանիզմներ կմշակվեն
Բենզինի և մյուս վառելիքների գինը – Հոկտեմբեր 3, 2022
10:37
Բադալյան եղբայրների նախաձեռնությամբ կվերականգնվի Թալինի սուրբ Կաթողիկե եկեղեցին
Տարադրամի փոխարժեք – Հոկտեմբեր 3, 2022
Թույլ չենք տալու հավասարության նշան դնել պատերազմական հանցագործության զոհի և հանցագործի միջև. Մարուքյանն արձագանքել է Կլաարին
Օրվա թիվը` 11 900
Լարսը բաց է բոլոր տրանսպորտային միջոցների համար
Լուրերի առավոտյան թողարկում 10:00
ԱԳՆ-ն Միրզոյան-Բայրամով հանդիպումից մանրամասներ է ներկայացրել
Պետք է մտածել տնտեսության և արտաքին գործընկերների դիվերսիֆիկացիայի ուղղությամբ
Օդի ջերմաստիճանը կբարձրանա
09:30
Վլադիմիր Զելենսկին հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահի հետ
Փախուստը ելք չէ, եթե չեն ուզում կռվել ընդդեմ Ուկրաինայի, թող կանգնեն ու այդ մասին ասեն, համակարգ փոխեն երկրում․ Արբակ Խաչատրյան
Ուկրաինայում ՀՀ դեսպանությունը շարունակելու է սերտ շփումը Ուկրաինայում ապրող ՀՀ քաղաքացիների հետ
Բյուջեն գրելիս հույսը դրել են նրա վրա, որ ՌԴ-ից եկածների ներդրումների ներհոսքը կշարունակվի և կապահովի տնտեսական երկնիշ աճ
Արարատ Միրզոյանի ժնևյան հանդիպումները
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
08:15
ԵՄ-ն կշարունակի ուժեղացնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները. Շառլ Միշել
Վայրագ տեսանյութը Միրզոյան-Բայրամով հանդիպումից առաջ
07:50
Կարծում եմ՝ ԱՄՆ-ը միակ երկիրն է այսօր, որը կարող է ստիպել Ադրբեջանին դադարեցնել կրակը. ԱՄՆ կոնգրեսական Ֆրենք Փալոն
Հայաստանում գրանցված ինչ ընկերություն է ենթարկվել ԱՄՆ պատժամիջոցների

Վերաֆինանսավորման տոկոսադրույքի բարձրացումը զսպելու է ներքին պահանջարկը, արտաքինի վրա մեծ ազդեցություն չի ունենա

«Առաջին լրատվական»-ի հարցերին պատասխանել է տնտեսակետ Կարեն Սարգսյանը:

Պարոն Սարգսյան, արտադրողները դժգոհում են, որ դրամի արժևորման պատճառով վնասներ են կրում, իսկ ԿԲ-ն հայտարարել է, որ եթե դրամն այսչափ չարժևորվեր, ապա ավելի բարձր գնաճ կունենայինք, որ դրամի արժևորումը մասամբ չեզոքացնում է գնաճի տեմպերը: Ձեր կարծիքով ի՞նչ պետք է անել, որ արտահանողները լուրջ վնասներ չկրեն:

Ներկա պահին ԿԲ-ի վարած քաղաքականությունը, վերաֆինանսավորման տոկոսադրույքի բարձրացումը, բնականաբար, կնպաստի դրամի էլ ավելի արժևորմանը: Այսինքն բացի այն, որ դրամը արտաքին ազդակների, արտաքին արտարժութային հոսքերի ազդեցությամբ արժևորվել էր, փաստացի նաև այս տոկոսադրույքի բարձրացումը ևս կնպաստի դրամի արժևորմանը, ինչը բնականաբար, արտահանման հետ կապված խնդիրները կարող է ավելի խորացնել: Նախ պետք է հասկանանք, թե ինչ գործոնների ազդեցությամբ է Հայաստանում ձևավորվել նման բարձր գնաճային միջավայր: Եթե հաշվի առնենք դրամի էական արժևորումը, գնաճը պետք է որ այսքան բարձր տեմպեր չգրանցեր, ընդհակառակը, որոշ ապրանքատեսակների գծով նաև գնանկումներ արձանագրվեին։  Սակայն, գործ ունենք բազմաթիվ արտաքին ազդակների հետ, այդ թվում, թե ռուս-ուկրաինական պատերազմից, թե ՌԴ-ի դեմ Արևմուտքի կիրառած պատժամիջոցներից ածանցվող, և դրանցից բխող արտաքին պահանջարկի կտրուկ աճի գործընթացով: Բացի համաշխարհային շուկաներում ձևավորված բարձր գնաճային միջավայրի ազդակներից,  հիմնականում աննախադեպ արտաքին պահանջարկն է նպաստել ներքին շուկայի բարձր գնաճին։ Հայաստան ժամանած տասնյակ հազարավոր այցելուների ներկայությունը, բնականաբար, զգալի գնաճային ճնշումներ է առաջացնում սպառողական շուկայում: Հետևաբար, չնայած դրամի արժևորմանը, սա հանգեցրել է գնաճի տեմպերի աճի՝ այդ թվում սննդամթերքի, ծառայությունների և անշարժ գույքի շուկաներում: Մենք փաստացի ականատես ենք այս ոլորտներում գների էական բարձրացման, ինչը նաև ամբողջ տնտեսության մակարդակով է հանգեցնում գնաճի ավելի բարձր տեմպերի: Փաստացի, ԿԲ-ն պետք է սրան արձագանքեր, քանի որ վերջինիս գլխավոր խնդիրը գների կայունության ապահովումն է: Կարծում եմ՝ վերաֆինանսավորման տոկոսադրույքը 0.25 տոկոսային կետով բարձրացնելը շատ էական ազդեցություն չի գործելու գնաճային միջավայրի վրա, պարզապես մի բան պետք է հասկանալ, որ սա ավելի շատ զսպելու է ներքին պահանջարկը, որովհետև արտաքին պահանջարկը, որն առաջանում է Ռուսաստանից ժամանած այցելուների գործոնով, սրանով փաստացի  հնարավոր չի լինի  զսպել: Եթե ավելի պարզ օրինակով ասեմ, եթե ԿԲ-ն տոկոսադրույքը բարձրացնում է, բանկային վարկերի տոկոսադրույքները ևս որոշակիորեն բարձրանում են, այսինքն ՀՀ քաղաքացին և տնտեսվարողը ավելի քիչ չափով հակված կլինեն ծախսեր և ներդրումներ իրականացնել: Այսինքն, թե ծախսերը, և թե ներդրումները կնվազեն: Փաստացի, վերաֆինանսավորման տոկոսադրույքի բարձրացումը ավելի շուտ գնաճային սպասումները խարսխելուն է միտվածված: Սակայն, ինչպես արդեն նշեցի, Հայաստանում բարձր գնաճին նպաստել է նաև արտաքին պահանջարկի կտրուկ աճը, որը ոչ միայն ներքին պահանջարկի կրճատումն է լրացրել, այլ նաև ավելցուկային պահանջարկ է ձևավորել սպառողական շուկայում: Սա առաջին հերթին կազդի ներքին սպառողի ու տնտեսվարողի վրա, որպեսզի վերջիններս նվազեցնեն իրենց ծախսերը, սակայն արտաքին պահանջարկի գծով ճնշումները դեռևս շարունակվում են: Ռուսաստանաբնակ այցելուների հոսքը դեռևս շարունակվում է և այդ դեպքում գնաճային ճնշումները չեն թուլանալու։Բացի այդ, համաշխարհային շուկաներումևս գնաճային միջավայրը դեռևս բարձր է և աստիճանաբար ընդլայնվում է, ուստի այս մասով ևս դեռևս ճնշումները ներքին շուկայի վրա կպահպանվեն։

Ի՞նչ պետք է անել մեր արտահանողների, արտադրողների համար, որոնք այսօր լուրջ ռիսկեր են կրում: Իրենց մասով չպե՞տք է լինի կոնկրետ քաղաքականություն:

Ուղղակի պետք է ցանկացած տնտեսվարող իր գործունեությունը հարմարեցնի ստեղծված նոր պայմաններին: Մասնավորապես, արտահանման դեպքում պետք է դիտարկենք, թե կոնկրետ որ երկիր արտահանելու մասին է խոսքը, որովհետև ըստ էության, տարբեր շուկաներ, օրինակ ԵՄ երկրներ և ՌԴ արտահանման դեպքում գործոնները բավական տարբեր են: Թե գնաճի տեմպերն են տարբեր, թե արժույթների ձևավորված փոխարժեքներն են տարբեր: Այսինքն եթե մենք արտահանում ենք մի երկիր, որտեղ գնաճն ավելի բարձր է, քան Հայաստանում, այստեղ խնդիր չի կարող առաջանալ, եթե դրամի արժևորման չափն  համապատասխան արժույթի նկատմամբ  չի գերազանցելու գնաճի տեմպերի տարբերությունը: Իսկ եթե արտահանում ենք այն երկիր, որտեղ գնաճն Հայաստանում արձանագրված գնաճից ավելի ցածր է, և դրամն արժևորվել է համապատասխան արժույթի նկատմամբ,  ապա այդտեղ խնդիր կլինի:

Խոսելով արտահանողների համար ավելի բարենպաստ քաղաքականության մասին, ապա ԿԲ-ի կողմից պետք է ընդհակառակը՝ վերաֆինանսավորման տոկոսադրույքը նվազեցվեր, սակայն դա էլ հանգեցնելու էր նոր գնաճային սպասումների: Սա ոչ միայն չէր զսպի գնաճային ճնշումները, այլև ավելի շատ այն կխթաներ:  Ինչ վերաբերում է կառավարության կողմից արտահանողների հնարավոր աջակցությանը, ապա այստեղ արդեն պետք է լուրջ քննարկումներ լինեն, հասկանանք, թե կոնկրետ որ շուկայի մասին է խոսքը, ինչ խնդիրներ ունենք, և այդ խնդիրները ինչպես պետք է կարողանանք լուծել:

Նշվում է, որ խմիչքների շուկան է զգալի վնասներ կրում:

Այո, կարող են վնասներ կրել, և այս ոլորտում հնարավոր է քննարկել ժամանակավոր աջակցություն հատկացնելու հարցը, մասնավորապես, հարկերից ժամանակավոր ազատում և այլն: Բայց որևէ քայլ անելուց առաջ մանրամասն պետք է քննարկել, պետք է նախ հանդիպել գործարարների հետ, հասկանալ խնդիրները և փորձել ժամանակավոր աջակցություն տրամադրել:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում