Friday, 19 04 2024
«Հայաստանը դեռ չի կարողանում որոշել ՀԱՊԿ պատասխանատվության գոտին». Լավրով
«Շարունակում ենք Հայաստանի հետ դաշնակիցներ մնալ». Լավրով
Թբիլիսիում 40 մարդ է ձերբակալվել օտարերկրյա գործակալների մասին օրենքի դեմ կազմակերպված ակցիայի ժամանակ
15:20
Կոպենհագենում շարունակվում են բորսայի շենքի հրդեհաշիջման աշխատանքները
15:10
ԱՄՆ-ն 40 մլն դոլար կհատկացնի Արգենտինային պաշտպանության համար
Ինչու՞ է հապաղում Ֆրանսիան Կապանում
14:50
Իրանում հայտարարել են, որ Սպահանի երկնքում խոցված ԱԹՍ-ներն արձակվել էին երկրի ներսից
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
14:30
Իրանի զինվորականները հայտարարել են, որ չեն պատասխանի Սպահանին հասցված հարվածին
Սլավոնական համալսարանում ահաբեկչության վերաբերյալ ահազանգը կեղծ է եղել․ ՆԳՆ
ՀՀ դրամն ԱՄՆ դոլարի նկատմամբ մարտին արժևորվել է 2.7 տոկոսով
Պետպատվերով բուժօգնությունը շարունակվում է. ԱՆ-ն պարզաբանում է տարածել
Փոխնախարարներն ընդունել են ԱՄՆ Պետդեպի թմրամիջոցների դեմ պայքարի բյուրոյի (INL) տնօրենին
14:15
Վաշինգտոնը սահմանափակումներ է մտցրել Իսրայելում ԱՄՆ քաղաքացիների տեղաշարժի համար
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի օրվա թողարկում 14։00
Վարչապետը կարևորել է Հայաստանի և Գերմանիայի միջև համագործակցության զարգացումը
Լարսը փակ է բեռնատարների համար
Սպանել է, ապա դիակը այրել և թաղել իր այգում
Հարկ վճարելը՝ ներդրում սեփական բարեկեցության և անվտանգության գործում
Փոխվարչապետը նոր խորհրդական ունի
Հայաստանից դրամական փոխանցումները դեպի Ռուսաստան նվազել են, դեպի ԱՄՆ՝ ավելացել
Հանրային գործունեությամբ զբաղվող կանայք առավել շատ են ենթարկվում առցանց հարձակումների. ՄԻՊ
13:15
Հնդկաստանում մեկնարկել են համապետական ընտրությունները
Բանկերը հունվար-մարտ ամիսներին արձանագրել են 83 մլրդ դրամի զուտ շահույթ
Ուղիղ․ Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով լսումներ Հաագայի դատարանում
«Բազմիցս զգուշացվել է՝ չի թույլատրվում փողոցային առևտուրը». Երևանի քաղաքապետարանը ստուգումներ է իրականացնում
12:15
Հարավային Կորեայի նավթի 60%-ը մատակարարվում է Հորմուզի նեղուցով
Լուրերի օրվա թողարկում 12։00
Հանրակրթության ոլորտում բարեփոխումները շարունակական են

«Արվեստի գործիչը պետք է զբաղվի արվեստով»․ Գագիկ Գինոսյանը տեղյակ չէր Րաֆֆի Հովհաննիսյանի ցուցակում հայտնվելու մասին

«Ժառանգություն» կուսակցության հիմնադիր, ՀՀ ԱԳ նախկին նախարար Րաֆֆի Հովհաննիսյանն օգոստոսի 5-ին հրապարակեց ազգային վստահության խորհրդի ցուցակը, որը կազմել է ինքը: Հովհաննիսյանը կարծիքով՝ այս ցուցակը պետք է դառնա անցումային կառավարության հիմքը:

Արման Թաթոյան, Արկադի Կարապետյան, Վազգեն Մանուկյան, Ավետիք Չալաբյան, Պարույր Հայրիկյան, Ռուբեն Վարդանյան, Գևորգ Գևորգյան, Լիլիթ Գալստյան, Մհեր Գրիգորյան, Համբարձում Մաթևոսյան, Աննա Գրիգորյան, Արմեն Դարբինյան, Վահան Արծրունի, Գագիկ Գինոսյան, Բագրատ Սրբազան Գալստանյան՝ թվարկեց Րաֆֆի Հովհաննիսյանը և հավելեց՝ նմանատիպ այլ ցուցակներ ևս կան:

«Ես որևէ մեկին հարվածի տակ չեմ դնում. սա ուղղակի մեթոդաբանություն է։ Սա այս պահին՝ խցանը հանելուց հետո, հավասարակշռություն ստեղծելու, այս կարճ շրջանի համար բանակցություններն առաջ տանելու և կայունություն ստեղծելու առաջարկ է։ Այս ցուցակը, պարզ է, չի գործելու, կարող են լինել բացարկներ»,- ասաց Րաֆֆի Հովհաննիսյանը։

Մշակութաբան «Կարին» ավանդական երգի-պարի խմբի հիմնադիր և գեղարվեստական ղեկավար, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, Երևան քաղաքի մշակույթի պատվավոր գործիչ Գագիկ Գինոսյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց՝ տեղյակ չի եղել, որ Հովհաննիսյանն իր անունն ընդգրկել է անցումային կառավարության ցուցակում․ «Ինձ հետ համաձայնեցված չի եղել։Չնայած այն հանգամանքին, որ բավականին երկար ժամանակ է ծանոթ եմ Րաֆֆի Հովհաննիսյանին, ամիսներ շարունակ իրեն չեմ էլ տեսել, և բնականաբար համաձայնություն չէր կարող լինել»,-փոխանցեց Գինոսյանը։

Մեր զրուցակիցը նշեց՝ իրեն նոմենկլատուրային  մարդ չի համարում․ «Չեմ ուզում անհամեստ հնչի, բայց ինձ ասում են, որ ես ոգու մարդ եմ և որպես այդպիսին՝ անպիտան ցանկացած ստորադասության, որը պահանջում է ենթակայություն։ Կարծում եմ, որ որվեստի մարդը պետք է զբաղվի արվեստով և իր արվեստն արարի։ Իրականում բոլոր իշխանություններն ավելի շատ խանգարել են, քան օգնել։ Դրա համար էլ շնորհակալություն, որովհետև արծիվը բարձրանում է հանդիպակաց քամու շնորհիվ։ Այս տեսանկյունից չեմ կարծում, որ ես պիտանի մարդ եմ։ Առավելագույնը կարող եմ ասել, որ եթե ես հասկանամ, որ երկրում իրավիճակն այնպիսին է, որ ինձնից ինչ-որ բան կախված է, կարող եմ լավ խորհրդական լինել։ Ես նոմենկլատուր մարդ չեմ, ստեղծագործող եմ։ Ես առանց որևէ մեկին վիրավորելու եմ ասում։ Այսինքն՝ ես այդքան էլ պիտանի մարդ չեմ նման գործառույթի համար, առավել ևս չեմ էլ պատկերացնում, թե դա ինչքանով ռեալ բան է։Ես ավելի, քան վստահ եմ, որ իշխանությունն էլ իրենց տեղը չեն զիջելու։ Նախևառաջ երկրի իրավիճակից հասկանալ է պետք, հետո նոր մտածել այլ բաների մասին»։

Շարունակելով Գինոսյանն ասաց․ «Ընտրություններ չէ, որ ասեմ՝ այսպիսի կառավարությունով առաջադրվենք, միգուցե մեզ ընտրեն։ Ես նյութին  էլ ծանոթ չեմ, թե ինչ հիմնավորումով է նա նման կառավարություն առաջարկում, ուստի չեմ կարող ասել, թե դա ինչքանով է ռեալիստական և ինչքանով պարզապես բարի ցանկություն»։

Մեր զրուցակիցն ավելացրեց՝ չի կարծում, թե  իշխանությունները կհեռանան․ «Եթե  այդպիսի խոհեմություն ունենային՝  կհեռանային նախքան կապիտուլյացիան ստորագրելը։Բայց փաստերը ցույց են տալիս բոլորովին այլ բան»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում