Thursday, 25 04 2024
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց
Ադրբեջանի թուրքական ինքնությունը Միացյալ Նահանգներին մարտահրավե՞ր է
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում
Ադրբեջանի իրականացրածը էթնիկ զտում է և ցեղասպանության փորձ
Եվրոպական գերտերությունները անհամաձայնեցված միջամտություններով ուղղակի վտանգ ստեղծեցին հայ ժողովրդի ֆիզիկական գոյության համար
Բերման է ենթարկվել 13 քաղաքացի․ ՀՀ ՆԳՆ
21:30
«Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության դատապարտման ամիս»․ Թրյուդո
21:20
Ֆրանսիական ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում
21:10
Բայդենն ստորագրել է Ուկրաինային 61 միլիարդ դոլարի օժանդակության նախագիծը
Հայ-ադրբեջանական նոր «գիծ». ի՞նչ կապ ունի Բրիտանիան
Թուրքիան այլևս առևտուր չի անում Իսրայելի հետ. Էրդողան
20:40
Հայոց ցեղասպանության ճանաչումը և ղարաբաղյան հակամարտությունը միմյանց բացառող իրադարձություններ չեն․ The Boston Globe
20:20
Բրյուսելում հարգել են Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը
20:10
Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամության խումբը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության տարելիցի առիթով
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Կոչերը որքան էլ ականջահաճո լինեն՝ գործնական արդյունք չեն տվել․․ Մինսկի խմբի բոլոր երկրների դիրքորոշումն անհետևողական է

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքեն Թվիթերում գրել է, որ Միացյալ Նահանգները պատրաստ է ներգրավվել և նպաստել Ադրբեջանի և Հայաստանի միջև երկխոսությանը։

«Զրուցել եմ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ՝ Լեռնային Ղարաբաղում և նրա շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ։ Ես կոչ եմ արել շարունակել զսպվածությունը և ուղիղ երկխոսությունն Ադրբեջանի հետ՝ առկա խնդիրները լուծելու համար։

Հավաստիացրել եմ Իլհամ Ալիևին, որ Միացյալ Նահանգները պատրաստ է ներգրավվել և նպաստել Ադրբեջանի և Հայաստանի միջև երկխոսությանը՝ Հարավային Կովկասում կայուն խաղաղության հասնելու համար»,- գրել է Բլինքենը։

Ավելի ուշ՝ ԱՄՆ պետդեպարտամենտի խոսնակ Նեդ Փրայսը մանրամասներ է հայտնել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հեռախոսազրույցների վերաբերյալ:

Վարչապետ Փաշինյանի հետ զրույցում Բլինքենը վստահեցրել է, որ «Միացյալ Նահանգներն ուշադիր հետևում է Լեռնային Ղարաբաղում և դրա շուրջ իրադրությանը»: «Նա Հայաստանի և Ադրբեջանի միջև ուղիղ երկխոսության կոչ է արել՝ լուծելու Լեռնային Ղարաբաղի հետ կապված կամ դրանից բխող հարցերը»,- ասվում է Փրայսի հայտարարության մեջ:

Ադրբեջանի նախագահի հետ հեռախոսազրույցում Բլինքենը «դեէսկալացիայի կոչ է արել»՝ կրկին հորդորելով ուղիղ երկխոսություն սկսել Հայաստանի հետ:

Քաղաքագետ Գարիկ Քեռյանի կարծիքով՝ կոչերը որքան էլ ականջահաճո լինեն, դրանք գործնական արդյունք հակամարտության 30 և ավել տարիների ընթացքում չեն ապահովել․ «Հիշու՞մ եք Գորբաչևովի կոչը հայ և ադրբեջանցի ժողովուրդներին դեռևս 1988 թվականի փետրվարին՝ պահպանել բարեկամությունն ու խաղաղությունը։ Եթե հաշվենք այդ ժամանակվանից ի վեր տարբեր մակարդակների կոչերի թիվը մի քանի հազարի կհասնի։ Դրանք, սակայն, երբեք ոչինչ չեն տվել, որովհետև պարզապես հերթապահ հայտարարություններ են՝ ընդգծելու, որ իերնք հետևում են միջպետական հարաբերություններին ու միջազգային անցուդարձին»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Ըստ Քեռյանի՝ դրանք ունեն նաև որոշ արտաքին քաղաքական նպատակներ․ «Կոչ անողներն այդ ձևով փորձում են հանրայնացնել իրենց դիրքորոշումը։ Եթե կոչ անողն Ադրբեջանին է կոչ անում դադարեցնել ագրեսիան, նշանակում է, որ այդ կոչ անողը Ադրբեջանին է համարում մեղավոր։ Եթե կոչ անողը Հայաստանին   է կոչ անում դադարեցնել ագրեսիան, ապա հակառակն է  դիրքորոշումը։ Մենք սակայն տեսնում ենք, որ կոչ են անում երկու կողմերին, ինչը ցույց է տալիս, որ ոչ մի դիքորոշում ու ռեալ տեղեկատվություն չունեն, թե ով է մեղավոր։ Դիտորդական ոչ մի առաքելություն չկա, որն օբյեկտիվ և չեզոք տեղեկատվություն կտա, հիմնականում հենվում են կամ պրոռուսական, պորաամեիկյան, պրոհայկական կամ պրոադրբեջանական տեղեկատվության վրա ու կոչ են անում կոչ անելու համար։ Դա ինքնանպատակ է, հասցեական չէ։ Հակամարտության 30 տարիների ընթացքում այդ կոչերը որևէ օգուտ չեն տվել։Կարո՞ղ եք բերել այնպիսի օրինակ, երբ կոչից հետո ինչ-որ բան է փոխվել։ Ես  մասնագետ եմ, պատմաբան-քաղաքագետ, հիմնախնդրին ծանոթ եմ արդեն երևի 20 տարուց ավել՝ բավականին խորությամբ և ամենայն պատասխանատվությամբ ասում են, որ դրանք կոչ են անելու համար»։

Մեր զրուցակցի դիտարկմամբ՝ ենթադրենք ԱՄՆ-ն շահագրգռված է հակամարտության լիցքաթամամբ ու որոշակի առաջընթացով․ «Ես ոչ միայն Միացյալ Նահանգների, այլ ընդհանրապես Մինսկի խմբի  բոլոր երկրների դիրքորոշումը համարում եմ անսկզբունքային, անհետևողական և գտնում եմ, որ  ղարաբաղյան հակամարտությունը թե՛ Եվրամիության՝ հանձինս Ֆրանսիայի, թե՛ ԱՄՆ-ի  և թե՛ Ռուսաստանի համար եղել են արտաքին քաղաքական շահը սպասարկելու գործիքներ։ Նրանց գործունեությունը երբեք միտված չի եղել հակամարտության լուծմանը։ Եվ այս առումով Ալիևը ճիշտ է՝ Մինսկի խումբն իրականում եղել է քաղաքական տուրիստների կլուբ և մարդիկ 26-27 տարի կերել-խմել, ման են եկել։Եթե Միացյալ Նահանգները հարգեր իր դիրքորոշումը, հարգեր մադրիդյան  սկզբունքների թիվ մեկ կետը, որտեղ նշված է, որ հակամարտությունը երբեք չպետք է լուծվի ուժի կիրառմամբ, ապա հասցեական դիրքորոշում կունենար։2020 թվականին Ադրբեջանը սանձազերծեց պատերազմ, որին զոհ գնաց երկու կողմից մոտ 10 հազար զոհ ու վիրավորներ, դրա անմիջական նախաձեռնողն  էլ Ադրբեջանի վարչակազմն էր Թուրքիայի դրդմամբ, ինչու՞ Միացյալ Նահանգները չկիրառեց պատժամիջոցներ Ադրբեջանի նկատմամբ։ Չէ՞ որ Բաքու-Ջեյհան  նավթամուղուվ նավթը գնում է ոչ թե դեպի Ռուսաստան, այլ դեպի արևմուտք։ Չէ՞ որ Բաքու-Թբիլիս-Էրզրում գազամուղով գազը ոչ թե Ռուսաստան է գնում, այլ արևմուտք։ Չէ՞ էր Ալիևի  ու նրա կլանի գումարները շվեյցարական ու արևմտյան բանկերում են և ոչ ռուսական։ Ինչու՞ Միացյալ Նահանգներն իր թիվ   մեկ տարածաշրջանային դաշնակցին՝ Թուրքիային չստիեց լծակներ կիրառել Ադրբեջանի վրա  պատերազմը դադարեցնելու համար։Եթե այս ամենը չի արվել, իսկ ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիան մասնացկել է պատերազմին ու փառահեղ հաղթական Բաքվի շքերթին, դրանից հետո ԱՄՆ-ն հայտարարություն է անում, որ պատրաստ է աջակցել հակամարտությունը լուծելուն, կներեք, առնվազն ծիծաղելի է»,-եզրափակեց նա։

 

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում