Ուելսի արքայազնն ընդունել է Ուսամա բեն Լադենի ընտանիքից 1 միլիոն ֆունտ ստեռլինգի նվիրատվությունը. հայտնում է Sunday Times-ը։
Արքայազն Չարլզը գումարն ստացել է Ուսամա բեն Լադենի խորթ եղբայրներից՝ 2013 թվականին, Ալ-Քաիդայի առաջնորդի սպանությունից երկու տարի անց:
Նվիրատվությունը ստացել է Ուելսի արքայազնի բարեգործական հիմնադրամը (PWCF):
Հիմնադրամից հայտնում են, որ PWCF-ում իրականացվել է «մանրակրկիտ, պատշաճ ուսումնասիրություն», և գումարն ընդունելու որոշումը տրվել է հոգաբարձուների խորհրդին: