
Շախմատի Համաշխարհային օլիմպիադայի 8-րդ տուրում Հայաստանի տղամարդկանց հավաքականը գերլարված պայքարում 2.5-1.5 հաշվով հաղթեց մրցաշարի կազմակերպիչ Հնդկաստանին։
Մեր հավաքականին հաղթանակ պարգևեց Գաբրիել Սարգսյանը առաջին խաղատախտակի վրա շուրջ 6 ժամ տեւած պայքարում պարտության մատնելով Պենտալա Հարիկրիշնային։ Հայաստանի հավաքականը շարունակում է 15 միավորով գլխավորել մրցաշարային աղյուսակը։