Thursday, 28 03 2024
Ղրղզստանը հայտնել է ՌԴ-ում ահաբեկչություններին մասնակցելու համար երկրի քաղաքացիներին հավաքագրելու փորձերի մասին
Բրյուսելյան սեղանին երաշխիքների փաստաթուղթ կլինի. Բաքվի նկրտումները չեն հաջողվելու
16:07
ՌԴ արտաքին հետախուզության ղեկավարն այցելել է Հյուսիսային Կորեա
Ոսկեպարում սադրիչներ են վխտում. ռուսների ձեռքի գործն է
Գյումրիում հանրային սննդի օբյեկտը կվերսկսի իր գործունեությունը
Այն ինչ ստացանք Արցախում, ստանալու ենք նաև ՀՀ-ում՝ եթե այս տեմպերով շարունակենք. Ստյոպա Սաֆարյան
Մնանք ՌԴ-ի հետ, կմնանք Ռուսաստան-Թուրքիա-Ադրբեջան եռանկյունում, որտեղ խնդիրները կլուծվեն մեր հաշվին
Ավարտվել է Հրազդան քաղաքի 64–ամյա բնակչի սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը
Ո’չ Կոնսերվատորիան, ո’չ «Գոյ» թատրոնը չեն ընդունում ձեր որոշումը. պատգամավորը՝ ԿԳՄՍ նախարարին
Կրթությանը հատկացվող բյուջեն 38%-ով ավելացել է՝ 2023-ի համեմատ. ԿԳՄՍ նախարարի հաշվետվությունը՝ ԱԺ-ում
15:30
Արտասահմանյան ընկերությունների վնասները ՌԴ-ի շուկայից հեռանալու պատճառով գերազանցել են 107 մլրդ դոլարը. Reuters
15:20
«Ռուսաստանը մեկ ամսից ավել գիտեր ահաբեկչության նախապատրաստման մասին». Բուդանով
Ադրբեջանի ՄԻՊ-ը Ստեփանակերտում հանդիպել է այնտեղ մնացած հայերին
Վաշինգտոնի արձագանքը Բաքվի շանտաժին
14:50
Գազայի հիվանդանոցների ⅔-ը չեն գործում. ՄԱԿ
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Ապրիլի 5-ը թույլ չի տա իրագործել ՀՀ-ն կազմաքանդելու ռուս-թուրք-ադրբեջանական համաձայնությունը
14:30
ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել մի շարք ընկերությունների նկատմամբ՝ Հյուսիսային Կորեայի հետ կապերի համար
Վրացի խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդ
14:02
IoT լաբորատորիա` Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի օրվա թողարկում 14:00
Պուտինը հայտարարել է, որ Ուկրաինային մատակարարված F-16-երն օրինական թիրախ կդառնան՝ անկախ դրանց գտնվելու վայրից
13:30
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարն ընդգծել է, որ Հայաստանը մնում է կազմակերպության դաշնակիցը
«Հայաստան» հիմնադրամը շարունակում է աջակցել Լիբանանում գործող հայկական կրթական հաստատություններին
ФСБ-ի օպերատիվ-հետախուզական աշխատանքները ՀՀ-ում շարունակվում են. Արթուր Սաքունց
«Հայաստանը վերածվել է Արևմուտքի վտանգավոր գործիքի». Զախարովա
13:00
Ուկրաինական նոր օրենքը խտրականություն է դնում ռուսալեզուների, հայալեզուների ու գնչուների նկատմամբ
Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչներին
ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք

Այսքան ժամանակ չի արձանագրվել պատվաստանյութի կողմնակի ազդեցության որևէ դեպք․ Դավիթ Մելիք- Նուբարյան

Վերակենդանացման բաժանմունքներում և ստացիոնարներում քովիդով հիվանդների թիվն աճում է, որի մասին հայտնում է Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։  Ասվում է, որ հոսպիտալացվածները հիմնականում չպատվաստված քաղաքացիներ են:

Ինչպես նկատում ենք վերջին շրջանում Հայաստանում քովիդով վարակվածների թիվը ավելանում է, որի մասին «Առաջին լրատվական»-ը խոսել է Հանրային առողջության փորձագետ Դավիթ Մելիք-Նուբարյանի հետ, որի խոսքով՝ դեռ մեկ տարի առաջ կանխատեսվել է, որ քովիդը դառնալու է մարդկանց մոտ շրջանառվող հերթական հիվանդությունը և այսօր գրեթե բոլոր նախադրայլները խոսում են դրա մասին, այսինքն՝ հիվանդությունը չի չեզոքացել ու չգիտենք՝ կչեզոքանա, թե ոչ։ Սրանից հետևում է, որ հիվանդությունը պարբերաբար առաջացնելու է բռնկումներ, սակայն, ըստ երևույթին, դրանք չեն լինի այնպիսին, ինչպիսին, որ նախորդ տարիներին էին, այսինքն՝ խիստ ծանր հետևանքներ չի առաջացնի։

Ներկայումս ապրում ենք քովիդի վեցերորդ ալիքը, որը պայմանավորված է մի շարք գործոններով, քանի որ այն ի տարբերություն սեզոնային հիվանդությունների՝ սեզոնայնություն չունի ու հիվանդության թվերի աճը չի պայմանավորվում տարվա եղանակով։ Գործոնները, որոնք սերտ կապակցված են վարակի հետ՝ բնակչության միջև շփումների ավելացումն է ու հատկապես՝ օտարերկրացիների հետ շփումը, սակայն, այնուամենայնիվ, տագնապի ենթարկվել պետք չէ։ Ճիշտ է, թվերը շատանում են, որը վկայում է այն մասին, որ ակտիվ բուժման կարիք ունեցողների թիվն էլ կշատանա, սակայն ներկայիս տվյալներով՝ այս ալիքի ծանրությունն ավելի մեղմ է և քիչ դեպքեր են լինում, որ ծանր հիվանդների ենք հանդիպում, քան նախորդն էր։ Այս պարագայում խորհուրդը մնում է նույնը՝ պատվաստվել, քանի որ այն օգնում է՝ թե՛ սեզոնային գրիպի դեպքում, թե՛ բուն հիվանդության․ այն նվազեցնում է ռիսկերն ու ապահովում իմունիտետ։ Ներկայումս առաջատար դեղագործական կազմակերպությունները փորձում են համադրել երկու պատվատանյութեր, որպեսզի մարդկանց համար ավելի հեշտ լինի պատվաստվելը սովորական գրիպի և քովիդի դեմ ու ստանալ ավելի լավ արդյունք։

Նուբարյանի նշմամբ՝ դիմակներ կրելու մասով՝ փաստ է մնում այն, որ դիմակ կրելը բավարար չէ վիրուսից պաշտպանվելու և խուսափելու համար, այն ունի ցածր արդյունավետություն, որի մասին խոսում են գիտականորեն ապացուցված տվյալները։ Միայն դիմակ կրելով հնարավոր չէ հաղթահարել վիրուսը։ Պետք է նկատենք, որ վերջին շրջանում, երբ դիմակներ կրելու պահանջը գործում էր՝ իրական կյանքում դրա կիրառելիությունը շատ ցածր էր, այն պարզապես թղթի վրա գրված պահանջ էր, որը չէր կատարվում հանրության ճնշող մեծամասնության կողմից։ Եթե մենք մտածենք նորից դիմակ կրելու մասին՝ հարց է առաջանում՝ թղթղի վրա գրված հերթական պահանջը ո՞վ կկատարի, ի վերջո, արդյոք կկատարե՞ն, թե՞ ոչ, պետք է իրատեսորեն մոտենալ հարցին ու հասկանալ բովանդակային կարևոր մասը։

Պատվաստվելը նվազեցնում է ծանր դեպքերի թիվը․ դա փաստ է։ Արձանագրված ծանր դեպքերի ճնշող մեծամասնությունը չպատվաստված հիվանդներն են։ Այն մարդիկ, որոնք չեն պատվաստվել՝ նրանց մոտ վարակվելու ու հիվանդությունը ծանր տանելու հավանականությունը անհամեմատ մեծ է, որի մասին խոսում են ամիսներ առաջ արված հետազոտությունների արդյունքները։ Պետք է հաշվի առնել այն, որ պատվաստումային ծրագրից անցել է գրեթե մեկ ու կես տարի ու այսքան ժամանակ չի արձանագրվել դրա կողմնակի ազդեցության որևէ դեպք, որը խոսում է դրա անվտանգ լինելու մասին։ Ամբողջ աշխարհում միլիարդավոր մարդիկ են պատվաստվել և գլոբալ առումով ոչ մի անհանգստացնող ու ահազանգող երևույթ, ազդեցություն չի գրանցվել։ Պետք չէ խուսափել պատվաստվելուց ու տրվել ապատեղեկատվությանը, պետք է հաղթահարել ու զերծ մնալ կարծրատիպերից, որպեսզի կարողանանք հասնել զգալի արդյունքների։ Պատվաստվելը հատկապես կարևոր է այն մարդկանց համար, որոնք ռիսկի խմբում են՝ տարեցներ, քրոնիկական հիվանդություններ ունեցողներ և այլն։

Նոր պատվաստանյութի գործարկման մասին լուրերը ճիշտ են ու դրա կիրառումը իր արդյունքները ցույց կտա ապագայում, երբ մենք կսկսենք դրանով պատվաստվել, սակայն պետք է նշել, որ դա ևս անվտանգ է, քանի որ թույլ են տվել մտնել գործարկության, հակառակ դեպքում՝ հանրությանը չէր ներկայացվի։

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում