Friday, 19 04 2024
Օտարերկրացի 19-ամյա աղջիկը ճանաչվել է անմեղսունակ. նախաքննությունն ավարտվել է
17:10
ԱՄՆ-ն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում արգելափակել է Պաղեստինի ընդունումը որպես կազմակերպության լիիրավ անդամ
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
16:53
Բլինքենը հայտարարել է, որ G7-ը ցանկանում է թուլացնել Իսրայելի և Իրանի միջև լարվածությունը և պատասխանատվության ենթարկել Թեհրանին
Սիրիայի արևելքում ահաբեկիչների հարձակման հետևանքով զոհված զինվորների թիվը հասել է 29-ի
Շենգավիթի քննչական բաժնում անձի խոշտանգման վերաբերյալ տեղեկությունները իրականությանը չեն համապատասխանում. Գոռ Աբրահամյան
16:50
ԱՄՆ պետքարտուղարության Կովկասի հարցերով խորհրդական Լուի Բոնոն այցելել է Վրաստան
Թուրքիայում 4.5 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել
Էկոնոմիկայի նախարարը ԱՄԷ դեսպանի հետ քննարկել է տնտեսական հարցեր
Ռուբեն Վարդանյանը հացադուլ է հայտարարել
Սիրիան Իսրայելին մեղադրել է երկրի հակաօդային պաշտպանության օբյեկտներին հարվածելու մեջ
Արարատ Միրզոյանի թիկնապահները ցուցմունք են տվել՝ պատմելով նրա դեմ հարձակման մասին
Միայն վրաց ժողովրդի ճնշմամբ հետ կկանչվի օրենքը, ինչպես մեկ տարի առաջ
16:24
Մենք ուշադիր հետևում ենք Վրաստանի իրավիճակին. Պատել
Մոսկվան այլևս իրավունք չունի խոսելու հայ-ադրբեջանական կոնֆլիկտից. կորցրեց արբիտրի կարգավիճակը
16:09
Իրանը ազատ է արձակել հնդիկ քաղաքացիներին
Հայաստանը ստիպված է լինելու արձագանքել, տալ ռուս խաղաղապահների չորսամյա տեղակայման գնահատականը
15:50
Ուկրաինան կարող է պարտվել 2024թ. վերջին. ԿՀՎ ղեկավար
ՄԻՊ-ը ահազանգ է ստացել Շենգավիթի քննչական բաժնում խոշտանգման դեպքի վերաբերյալ
15:35
G7–ի արտգործնախարարները կոչ են անում բացել Հայաստան-Թուրքիա սահմանը
«Հայաստանը դեռ չի կարողանում որոշել ՀԱՊԿ պատասխանատվության գոտին». Լավրով
«Շարունակում ենք Հայաստանի հետ դաշնակիցներ մնալ». Լավրով
Թբիլիսիում 40 մարդ է ձերբակալվել օտարերկրյա գործակալների մասին օրենքի դեմ կազմակերպված ակցիայի ժամանակ
15:20
Կոպենհագենում շարունակվում են բորսայի շենքի հրդեհաշիջման աշխատանքները
15:10
ԱՄՆ-ն 40 մլն դոլար կհատկացնի Արգենտինային պաշտպանության համար
Ինչու՞ է հապաղում Ֆրանսիան Կապանում
14:50
Իրանում հայտարարել են, որ Սպահանի երկնքում խոցված ԱԹՍ-ներն արձակվել էին երկրի ներսից
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
14:30
Իրանի զինվորականները հայտարարել են, որ չեն պատասխանի Սպահանին հասցված հարվածին
Սլավոնական համալսարանում ահաբեկչության վերաբերյալ ահազանգը կեղծ է եղել․ ՆԳՆ

Ֆրանսիան վերջինը, բայց առայժմ կարծես թե միակը. Մակրոնի ակնարկը նոյեմբերի 9-ի մասին

Հայաստանի վարչապետի խորհրդական Արտաշես Թումանյանն օգոստոսի 5-ին ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Անն Լույոյի: Հանդիպման օրակարգը առնչվել է ռեգիոնալ զարգացումներին և երկկողմ հարաբերությանը: «Արտաշես Թումանյանը ներկայացրել է ՀՀ կառավարության գործունեությունը տնտեսության ոլորտում և, մասնավորապես, ենթակառուցվածքների զարգացման ուղղությամբ իրականացվող ծրագրերը: Այս համատեքստում քննարկվել են հայ-ֆրանսիական համագործակցության հնարավորությունները տրանսպորտային ենթակառուցվածքների, ջրի ու ոռոգման համակարգերի կառուցման և մի շարք այլ բնագավառներում, նշվում է պաշտոնական հաղորդագրության մեջ, որ տարածել է վարչապետի աշխատակազմը: Այստեղ թերևս հարկ է ուշադրության արժանացնել հանգամանքը, որ Արտաշես Թումանյանը ղեկավարում է աշխատանքային խումբը, որ վարչապետ Փաշինյանի որոշմամբ ստեղծվել է ռեգիոնալ հաղորդուղիների ապաշրջափակման գործընթացի համատեքստում՝ Հայաստանի տարածքով հաղորդուղիների վիճակը, դրանց նորոգման, երկաթուղու վերականգնման և այլ հարցերի ուսումնասիրության և լուծումների համար:

Հատկանշական է նաև այն, որ այդ աշխատանքը վստահվեց Թումանյանին, որը երկար տարիներ նաև Հայաստանի դեսպանն էր Իրանում: Այդ առումով, թերևս անկասկած է, որ վարչապետի խորհրդականի հետ Ֆրանսիայի դեսպանի հանդիպման առանցքային մոտիվը կամ թեման հաղորդուղիների ապաշրջափակման գործընթացն է, որը ներկայումս թերևս ռեգիոնալ ընդհանուր իրադրության և զարգացումների «խթանիչ» կամ «պայմանավորող» առանցքն է, իր հերթին իհարկե պայմանավորված լինելով նաև առավել խորքային աշխարհաքաղաքական գործընթացներով: Եվ ի դեպ, այդ իմաստով ուշադրության է արժանի մի հանգամանք, որը քիչ ուշադրության է արժանացել հայկական լրատվական տիրույթում: Մասնավորապես, օգոստոսի 3-ին՝ Արցախում իրադրության գերլարված օրը, տեղեկություն տարածվեց Հորադիզում միջոցառման մասին, որին մասնակցել էր Բաքվում Ֆրանսիայի դեսպանը: Իսկ միջոցառումը վերաբերել էր մարդասիրական ականազերծմանն ու դրա ընթացքում Ֆրանսիան ականազերծող 130 սարք էր փոխանցել ադրբեջանական կողմին: Ֆրանսիան փորձում է «միանալ» խաղին, որում նկատելի պասիվացել էր Ֆրանսիայում նախագահի ընտրությունից հետո:

Նախօրեին Ելիսեյան պալատը տարածեց նաև տեղեկություն, որ նախագահ Մակրոնը հեռախոսազրույց է ունեցել թե Նիկոլ Փաշինյանի, թե Իլհամ Ալիևի հետ, կոչ անելով նրանց քայլեր ձեռնարկել լարվածությունը նվազեցնելու համար: ««Մակրոնը մտահոգություն է հայտնել վերջին օրերին հատկապես Լաչինի միջանցքի շրջանում տեղի ունեցած լուրջ միջադեպերի կապակցությամբ։ Նախագահը կոչ է արել անել հնարավորը՝ խուսափելու էսկալացիայից և ձեռնամուխ լինել Հայաստանի հետ բանակցություններին։ Նա ընդգծել է կրակի դադարեցման վերաբերյալ 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարությամբ ստանձնած պարտավորությունների կատարման կարևորությունը», նշված է Ֆրանսիայի նախագահի նստավայրի տարածած հաղորդագրությունում:

Ուշադրության է արժանի, որ Ֆրանսիայի նախագահը «ընդգծել է նոյեմբերի 9-ի պարտավորությունների կատարումը»: Հանգամանքը ուշադրության է արժանի նախ նրանով, որ Արցախում վերջին օրերի լարվածության առնչությամբ միջազգային էական դերակատարների մտահոգությունների մասին հայտարարությունների շարքում Ֆրասիայի արձագանքը թերևս լինելով ժամանակագրական առումով ամենավերջինը, բովանդակային առումով միակն է, որտեղ հստակ հղում կա նոյեմբերի 9-ի եռակողմ փաստաթղթին և պայմանավորվածությունների կատարմանը, բացառությամբ իհարկե Ռուսաստանի արձագանքի՝ որտեղ հղումը կա հասկանալիորեն: Փարիզի հայտարարության այդ համատեքստում օրինակ կարող է առաջանալ հարց, արդյո՞ք այդ կերպ Ֆրանսիան ակնարկում է ռուսական խաղաղապահ մանդատի «միջազգային ամրացման» ուղղությամբ Երևանի բարձրաձայնած մոտեցման շուրջ աշխատանքի պատրաստակամություն:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում