Thursday, 25 04 2024
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց
Ադրբեջանի թուրքական ինքնությունը Միացյալ Նահանգներին մարտահրավե՞ր է
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում
Ադրբեջանի իրականացրածը էթնիկ զտում է և ցեղասպանության փորձ
Եվրոպական գերտերությունները անհամաձայնեցված միջամտություններով ուղղակի վտանգ ստեղծեցին հայ ժողովրդի ֆիզիկական գոյության համար
Բերման է ենթարկվել 13 քաղաքացի․ ՀՀ ՆԳՆ
21:30
«Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության դատապարտման ամիս»․ Թրյուդո
21:20
Ֆրանսիական ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում
21:10
Բայդենն ստորագրել է Ուկրաինային 61 միլիարդ դոլարի օժանդակության նախագիծը
Հայ-ադրբեջանական նոր «գիծ». ի՞նչ կապ ունի Բրիտանիան
Թուրքիան այլևս առևտուր չի անում Իսրայելի հետ. Էրդողան
20:40
Հայոց ցեղասպանության ճանաչումը և ղարաբաղյան հակամարտությունը միմյանց բացառող իրադարձություններ չեն․ The Boston Globe
20:20
Բրյուսելում հարգել են Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը
20:10
Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամության խումբը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության տարելիցի առիթով
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Պուտինն ու Էրդողանը տարածաշրջանային կայունության հարցում ընդգծել են ռուս- թուրքական անկեղծ ու վստահելի հարաբերությունների կարևորությունը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ու Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Սոչիում օգոստոսի 5-ին կայացած հանդիպմանը վերահաստատել են ընդհանուր կամքը՝ շարունակելու զարգացնել ռուս-թուրքական հարաբերությունները՝ հիմնված հարգանքի, փոխադարձ շահերի ճանաչման վրա, համաձայն ստանձնած միջազգային պարտավորությունների և ի հեճուկս առկա տարածաշրջանային ու համաշխարհային մարտահրավերների: Այս մասին ասվում է երկու երկրի ղեկավարների հանդիպման արդյունքներով ընդունված հայտարարության մեջ:

Մասնավորապես նշվում է, որ նրանք համաձայնության են եկել ընդլայնելու երկկողմ առևտրի ծավալները, տնտեսության և էներգետիկայի ոլորտներում ընդառաջել հակառակ կողմի ակնկալիքներին, հստակ քայլեր ձեռնարկել համագործակցությունը մեծացնելու այն հարցերի շուրջ, որոնք երկար ժամանակ եղել են երկու երկրների օրակարգում՝ այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են տրանսպորտը, առևտուրը, գյուղատնտեսությունը, արդյունաբերությունը, ֆինանսները, զբոսաշրջությունը և շինարարությունը:

«Տարածաշրջանային հարցերի վերաբերյալ ղեկավարներն ընդգծել են Ռուսաստանի և Թուրքիայի միջև անկեղծ և վստահելի հարաբերությունների կարևորությունը՝ հասնելու տարածաշրջանային և միջազգային կայունության»,- ասվում է հայտարարության մեջ։ Մասնավորապես, երկու երկրներն ընդգծել են երկկողմ կառուցողական հարաբերությունների կարևոր դերը ուկրաինական նավահանգիստներից հացահատիկի անվտանգ արտահանման նախաձեռնության հարցում։ «Ընդգծվել է Ստամբուլի փաթեթային գործարքի ամբողջական իրականացումն ապահովելու անհրաժեշտությունը՝ դրա ոգուն և տառին համաձայն, ներառյալ ռուսական հացահատիկի, պարարտանյութերի և դրանց արտադրության համար հումքի անխոչընդոտ արտահանումը»,- նշվում է հայտարարության մեջ։

Քննարկված հարցերի շրջանակում են եղել նաև վերջին իրադարձությունները Սիրիայում: Կողմերը կարևորել են առաջընթացը քաղաքական գործըթնացում, ընդգծվել է Սիրիայի քաղաքական միասնության ու տարածքային ամբողջականության կարևորությունը: Անդրադարձ է կատարվել նաև իրադրությանը Լիբիայում:

«Երկրների ղեկավարները պայմանավորվել են Բարձր մակարդակի համագործակցության խորհրդի հաջորդ նիստն անցկացնել Թուրքիայում»,- ասվում է հայտարարության եզրափակիչ հատվածում։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում