
Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի և «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը շարունակում է մնալ ռուսական մամուլի ուշադրության կենտրոնում։ Վերջերս մեկնարկած Ռուսաստանի Պրեմիեր լիգայում հայ ֆուտբոլիստը 3 խաղում դարձել է 4 գոլի հեղինակ և Մոսկվայի «Դինամոյի» հարձակվող Ֆյոդոր Սմոլովի հետ գլխավորում է մրցաշարային աղյուսակը։ Ռուսաստանում շարունակում են անփսոսանք հայտնել, որ Սպերցյանը ելույթ է ունենում Հայաստանի ազգային թիմում։ Ավելի ստույգ մեղադրանքներ են հնչում ռուսական ֆուտբոկային գերատեսչության և ազգային թիմի մարզչական շտաբի հասցեին հայ ֆուտբոլիստին ժամանակին երկրի հիմնական թիմ չհրավիրելու համար։ Ինչևէ Էդուարդ Սպերցյանի առաջին մարզիչը՝ Մխիթար Դավիդյանը Матч ТВ հեռուստաընկերությանը պատմել է, թե ինչու է և ինչպես իր սանը որոշեց հանդես գալ ոչ թե Ռուսաստանի այլ Հայաստանի հավաքականում։
«Որքանով տեղյակ եմ Էդիկը երկար չի մտածել և հստակ որոշում է կայացրել։ Նրան ոչ-ոք չի համոզել, նա ինքն է որոշել խաղալ Հայաստանի ազգային հավաքականում։ Այո Էդիկը ինձ վստահում է, բայց ես այդ թեմայով նրա հետ չեմ զրուցել։ Միայն մի անգամ զանգահարեց և ասաց․ «Ինձ հրավիրել են Հայաստանի հավաքական և ես տվել եմ իմ համաձայնությունը։ Ես հարցրեցի նրան․ «Դու դա ուզու՞մ ես արդյոք խաղալու Հայաստանում»։ Պատասխանեց այո, և ինձ ոչինչ չէր մնում անել քան հաջողություն մաղթել նրան։ Վստահեցնում եմ, որ իմ սանը երբեք նեղացած չի եղել Ռուսաստանի ֆուտբոլի ֆեդերացիայից և հավաքականների մարզիչներից։ Խոսակցությունները այն մասին, որ նա ընտրեց Հայաստանի հավաքականը, քանի որ Ռուսաստանի ընտրանուց հրավեր չէր ստացել իրականությոանը չեն համատասխանում։ Նա ցանկանում էր խաղալ Հայաստանի հավաքականում և առանց վարանելու ընդունել էր հրավերը։ Գիտեք, մի զվարճալի դեպք տեղի ունեցավ «Կրասնոդարի» մարզման ժամանակ։ Բանն այն է, որ Էդիկի հայրը հայ է, իսկ մայրը բացի ռուսականից ունի նաև գերմանական արմատներ։ Մի անգամ նա հերթական տպավորիչ մարզումն անցկացրեց և մեր մարզիչներից մեկը չդիմացավ և բղավեց․ «Էդի՛կ դու կարող էիր հանդես գալ Ռուսաստանի հավաքականում, Գերմանիայում, իսկ ընտրեցիր Հայաստանը»։ Իմ սանը նայելով մարզչին բացականչեց․«Դե, իմ ազգանունը Սպերցյան է» Կարծում եմ նման պատասխանը մեկնաբանության կարիք չունի։ Վստահ եմ, որ Ռուսաստանի հավաքականում նա ավելորդ չէր լինի և կարող էր ուժեղացել թիմը։ Բայց ունենք այն ինչ ունենք» ,- ասել է Դավիդյանը։
Հիշեցնենք, որ Սպերցյանը Հայաստանի հավաքականում նորամուտը նշել է 2021 թվականի մարտին Ռումինիայի դեմ մրցավեճում և փոխարինման դուրս գալով դարձել էր գոլի հեղինակ։ Սպերցյանն աչքի էր ընկել նաև այս տարվա հունիսն կայացած Իդլանդիայի դեմ մրցավեճում դառնալով հաղթական գոլի հեղինակ։ Transfermarkt-ը Սպերցյանի տրանսֆերային արժեքը գնահատում է 6 միլիոն եվրո։ Այս տարվա մայիսին Սպերցյանի տրանսֆերը կրկնապատկվել էր և նա հանդիսանում է մեր ազգային թիմի երկրորդ ամենաթանկ ֆուտբոլիստը։
Առաջին տեղում ամերիկյան «Կոլամբուս Քրյուի» կիսապաշտպան Լուկաս Սելարայանն է, որի տրանսֆերային արժեքը գնահատված է 8 միլիոն եվրոյով։ Սպերցիայի ծառայություններով հետաքրքրված են թոփ լիգաների բազմաթիվ թիմեր։ Հայ ֆուտբոլիստը սակայն չի շտապնում հեռանալ «Կրասնոդարից» և հանդիսանում է այս թիմի ընդգծված առաջատարը։