Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ և «մերձավորարևելյան քառյակի» բանագնաց Թոնի Բլերի հարսը՝ Լաուրա Բուզը, մուսուլմաններին կոչ է արել «ազատագրել Երուսաղեմը»: Այս մասին հաղորդում է MIGNews.com կայքը: Բուզը հանդես է եկել մուսուլման ծայրահեղականների կողմից կազմակերպված միջոցառումներից մեկում, որը նվիրված էր Երուսաղեմի օրվան:
«Մենք կոչ ենք անում Հորդանանի, Լիբանանի և Եգիպտոսի մուսուլմաններին ազատագրել Երուսաղեմը: Մենք ասում ենք՝ Իսրայել, մենք տեսնում ենք քո հանցագործությունները, որոնք զզվելի են, և մեզ համար քո ազգը գոյություն ունի քրեական անարդարության և անմարդկայնության պատճառով: Մենք ցանկանում ենք տեսնել, թե ինչպես են Հորդանանը, Լիբանանը և Եգիպտոսը մոտենում քո սահմաններին: Գնացե՛ք Երուսաղեմ, ազատագրե՛ք Երուսաղեմը»,- ասել է Լաուրան: Այս տարօրինակ ելույթի վերաբերյալ մեկնաբանություններ դեռ չեն ստացվել: