Thursday, 28 03 2024
Բաքուն «ջրային ագրեսիա» է նախապատրաստում
Ղրղզստանը հայտնել է ՌԴ-ում ահաբեկչություններին մասնակցելու համար երկրի քաղաքացիներին հավաքագրելու փորձերի մասին
Բրյուսելյան սեղանին երաշխիքների փաստաթուղթ կլինի. Բաքվի նկրտումները չեն հաջողվելու
16:07
ՌԴ արտաքին հետախուզության ղեկավարն այցելել է Հյուսիսային Կորեա
Ոսկեպարում սադրիչներ են վխտում. ռուսների ձեռքի գործն է
Գյումրիում հանրային սննդի օբյեկտը կվերսկսի իր գործունեությունը
Այն ինչ ստացանք Արցախում, ստանալու ենք նաև ՀՀ-ում՝ եթե այս տեմպերով շարունակենք. Ստյոպա Սաֆարյան
Մնանք ՌԴ-ի հետ, կմնանք Ռուսաստան-Թուրքիա-Ադրբեջան եռանկյունում, որտեղ խնդիրները կլուծվեն մեր հաշվին
Ավարտվել է Հրազդան քաղաքի 64–ամյա բնակչի սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը
Ո’չ Կոնսերվատորիան, ո’չ «Գոյ» թատրոնը չեն ընդունում ձեր որոշումը. պատգամավորը՝ ԿԳՄՍ նախարարին
Կրթությանը հատկացվող բյուջեն 38%-ով ավելացել է՝ 2023-ի համեմատ. ԿԳՄՍ նախարարի հաշվետվությունը՝ ԱԺ-ում
15:30
Արտասահմանյան ընկերությունների վնասները ՌԴ-ի շուկայից հեռանալու պատճառով գերազանցել են 107 մլրդ դոլարը. Reuters
15:20
«Ռուսաստանը մեկ ամսից ավել գիտեր ահաբեկչության նախապատրաստման մասին». Բուդանով
Ադրբեջանի ՄԻՊ-ը Ստեփանակերտում հանդիպել է այնտեղ մնացած հայերին
Վաշինգտոնի արձագանքը Բաքվի շանտաժին
14:50
Գազայի հիվանդանոցների ⅔-ը չեն գործում. ՄԱԿ
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Ապրիլի 5-ը թույլ չի տա իրագործել ՀՀ-ն կազմաքանդելու ռուս-թուրք-ադրբեջանական համաձայնությունը
14:30
ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել մի շարք ընկերությունների նկատմամբ՝ Հյուսիսային Կորեայի հետ կապերի համար
Վրացի խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդ
14:02
IoT լաբորատորիա` Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի օրվա թողարկում 14:00
Պուտինը հայտարարել է, որ Ուկրաինային մատակարարված F-16-երն օրինական թիրախ կդառնան՝ անկախ դրանց գտնվելու վայրից
13:30
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարն ընդգծել է, որ Հայաստանը մնում է կազմակերպության դաշնակիցը
«Հայաստան» հիմնադրամը շարունակում է աջակցել Լիբանանում գործող հայկական կրթական հաստատություններին
ФСБ-ի օպերատիվ-հետախուզական աշխատանքները ՀՀ-ում շարունակվում են. Արթուր Սաքունց
«Հայաստանը վերածվել է Արևմուտքի վտանգավոր գործիքի». Զախարովա
13:00
Ուկրաինական նոր օրենքը խտրականություն է դնում ռուսալեզուների, հայալեզուների ու գնչուների նկատմամբ
Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչներին

Նոր սերունդը չի ուզում ուսուցիչ դառնալ. Մեր հույսը տարիներ առաջ մանկավարժական կրթություն ստացածներն են

«Առաջին լրատվական»-ի հարցերին պատըասխանել է կրթության մասնագետ Սերոբ Խաչատրյանը

Պարոն Խաչատրյան, այս տարի մանկավարժական բուհերում թափուր տեղերն ահռելի ծավալների են հասնում, կա ուսուցիչների պակաս: Այս խնդիրը նաև մարզային բուհերին է առնչվո՞ւմ՝ Գյումրիում, Գավառում, Իջևանում և այլն: Որքանո՞վ է սա համընդհանուր խնդիր:

 Այո, նույնը նաև մարզային բուհերում է, ուղղակի մարզային շատ բուհերում, ի տարբերություն Երևանի մանկավարժական համալսարանի, արդեն շատ ֆակուլտետներ վաղուց են փակվել: Ասենք քիմիայի գծով, ֆիզիկայի գծով ընդունելություն արդեն քանի տարի չկա: Հիմա արդեն այնտեղ հարվածի տակ է աշխարհագրությունը, այդտեղ ունենք զրոյական թվեր: Եթե ևս 1-2 տարի այսպես լինի, մարզային բուհերում և Երևանում աշխարհագրությունն էլ արդեն փակման վտանգի տակ կհայտնվի: Ուղղակի մարզային բուհերում հայոց լեզու, դասվար, պատմություն մասնագիտություններից գծով դեռևս որոշակի շարժ կա: Այստեղ նաև նկատի ունենանք, որ մարզերում այդքան շատ ուսուցիչ պետք չի: Ասենք, նույն Շիրակը կամ Գավառը, հիմնականում սպասարկում են իրենց մարզին, իսկ Երևանի առանձնահատկությունն այն է, որ նա ոչ միայն սպասարկում է մեծ Երևանին, որտեղ աշակերտության 30 տոկոսն է, այլ նաև հարակից մարզերն էլ են Մանկավարժական համալսարանի հույսին՝ Արմավիր, Արարատ, Կոտայք, Արագածոտն: Այսինքն Երևանը Հայաստանի կեսից շատին սպասարկում է: Դրա համար այս իմաստով մարզերում իրավիճակը մի քիչ ավելի մեղմ է: Իրենք քիչ թե շատ կարող են իրենց մարզի պահանջները բավարարելն, բայց Երևանի մանկավարժական համալսարանի դիմորդների նվազումը ոչ միայն Երևանն է հարվածի տակ դնում, այլև հարակից 4-5 մարզերը:

Այս առումով ի՞նչ ծրագրեր պետք է իրականացնի նախարարությունը, որ որոշակիորեն մեղմի այս իրավիճակը:

Հիմա ունենք հետևյալ վիճակը, որը պետք է ընդունենք որպես փաստ. Նոր սերունդը չի ուզում ուսուցիչ դառնալ: Սա փաստ է: Հատուկենտ են այն երեխաները, որոնք ուզում են ուսուցիչ դառնալ: Երևանի մանկավարժական համալսարանի աշխարհագրության բաժին դիմել էր ընդամենը 5 հոգի: Նոր սերունդը չի լցնելու այդ տեղերը, հետևաբար, այս պահին մեր հույսը ավելի շատ պետք է լինեն չափահաս տարիքի մարդիկ, որոնք օրինակ, ժամանակին կրթություն են ստացել, բայց ինչ-ինչ պատճառներով չեն աշխատել: Ասենք, ամուսնացել են, երեխա են ունեցել, այլ ոլորտ են մտել: Մեր հույսն այն է, որ այդ մարդկանց փորձենք բերել կրթության ոլորտ: Օրինակ, մենք այսօր և քաղաքներում, և գյուղերում ունենք մանկավարժական կրթությամբ մարդիկ, որոնք տարիներ առաջ ավարտել են բուհը, հետո ամուսնացել, երեխաներ են ունեցել ու այդպես էլ չեն աշխատել: Հիմա պետք է փորձենք այդ խմբին թիրախավորել, ինչ-որ կարճ վերապատրաստումներ կազմակերպել, ու նրանց բերել համակարգ: Արագ լուծումը սա է, որովհետև ներքևից դեռևս հույս չկա: Ես չգիտեմ՝ ինչ ենք անելու, որ այսօր դպրոցներում սովորող երեխաներին համոզենք, որ իրենք ուսուցիչ դառնան: Նաև հետևյալ ցավալի հարցը կա. նրանք, որոնք ուզում են դառնալ ուսուցիչ, իրենց մեծ մասն էլ անհույս են: Օրինակ, Մանկվարճականի  կենսաբանությամբ ֆակուլտետը ուներ 15 դիմորդ, 15-ն էլ անբավարար են ստացել: Այսինքն այն երեխաները, որոնք դիմում են մանկավարժական, իրենց մեծ մասը չունի պատրաստվածություն: Դրա համար միակ հույսը այն է, որ նախորդ տարիներին հասարակության մեջ կուտակված մասանգետներին ներգրավեն: Ժամանակին մանկավարժական համալսարանն ունեցել է մեծ թվով ուսանողներ: Հիմա պետք է փորձել նրանց հետ բերել համակարգ:

Այսինքն գայթակղի՞չ դարձնել մանկավարժի աշխատանքը:

Այո, պետք է և աշխատավարձը բարձրացնել, և այդ մարդկանց պետք է գտնել: Օրինակ, երբ ես գոյւղերում աշխատում եմ, ես մի քանի գյուղում ճանաչում եմ այդպիսի մարդկանց, որոնք շատ էլ խելացի մարդիկ են, բայց երբեք չեն աշխատել: Հիմա իրենց երեխաներն էլ բավական մեծացել են, և գուցե, եթե պետությունն իրենց հետ աշխատի, իրենք ուզենան գալ դպրոց:

Դե աշխատավարձը, պետք է բարձրացնել, բայց ես որքան հասկանում եմ, դեռ այն մակարդակի չեն կարողանում բարձրացնել, որ ինքը գրավիչ դառնա: Ես ուզում եմ նաև շեշտել, որ նոր սերունդը չի ուզում ուսուցիչ դառնալ ոչ միայն աշխատավարձի պատճառով, այլ նաև այն պատճառով, որ մանկավարժի աշխատանքը դժվար ու ծանր աշխատանք է, և իրենք չեն ուզում այդ գործն անել:

Նաև ժամանակակից մասնագիտություններ ընտրելու միտում կա:

Այո, ավելի հեշտ է սուպերմարկետում աշխատել, քան դպրոցում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում