ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքեն Թվիթերում գրել է, որ Միացյալ Նահանգները պատրաստ է ներգրավվել և նպաստել Ադրբեջանի և Հայաստանի միջև երկխոսությանը։
«Այսօր զրուցել եմ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ՝ Լեռնային Ղարաբաղում և նրա շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ։ Ես կոչ եմ արել շարունակել զսպվածությունը և ուղիղ երկխոսությունն Ադրբեջանի հետ՝ առկա խնդիրները լուծելու համար։
Հավաստիացրել եմ Իլհամ Ալիևին, որ Միացյալ Նահանգները պատրաստ է ներգրավվել և նպաստել Ադրբեջանի և Հայաստանի միջև երկխոսությանը՝ Հարավային Կովկասում կայուն խաղաղության հասնելու համար»,- գրել է Բլինքենը։