Friday, 12 08 2022
Միջանցքն ավելի անհրաժեշտ է Էրդողանին, քան Ալիևին․ մեզ այդ հարցում Իրանն է աջակցում, և ոչ Ռուսաստանն ու արևմուտքը
Զինծառայողների համար նախատեսված ակումբում խաղում են նաև տարիքով ավագները. «Ժողովուրդ»
Բանակում «կրիմինալ» մթնոլորտ է․ խաղաղ պայմաններում զինվորների մահերի թիվը կտրուկ աճել է
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Էլեկտրաէներգիայի անջատումներ են սպասվում Երևանում և մարզերում
Աննախադեպ իրավիճակ Աղավնոյում. չորս ու կես տարբերակ
N զորամիավորումում ամփոփել են առաջին կիսամյակում անձնակազմի բարոյահոգեբանական ապահովման աշխատանքները
00:50
Հնդկաստանում գետի վրա նավ է շրջվել, 20 մարդ մահացել է
N զորամասում ծառայությունն ավարտածները զորացրման հանդիսավոր միջոցառմամբ են հրաժեշտ տվել ծառայակիցներին
Ոստիկանները Դվին գյուղի տներից մեկում թմրամիջոց, հրացան ու զինամթերք են հայտնաբերել
00:25
Գերմանիայում 34 մարդ տուժել է՝ կառուսել գնացքների բախման հետևանքով
ՌԴ ԱԳՆ. Ռուս խաղաղապահներին ուղղված քննադատություններն արդարացված չեն
Ղուկասավանում, Խոյում և Մեղրաշատում շչակ է գործարկվելու
Ողբերգական դեպք՝ Երևանում. «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի ծննդատանը երեխա է մահացել
Աղավնոյի բնակիչները չեն պատրաստվում լքել գյուղը
Ջերմաչափի ներմուծումն արգելվում է. ինչ է առաջարկում նախարարությունը
23:30
ՄԱԿ-ում անհանգստացած են Զապորժիեի ԱԷԿ-ի շուրջ ռազմական գործողություններով
Կարդիականացվի ևս 5 բուժհաստատություն. ՀՀ ԱՆ
«Առաջին» լրատվական-վերլուծական թողարկում
Ռուբինյանց փողոցի 62-ամյա բնակիչը տանը կանեփ է աճեցրել․ հայտնաբերվել է 58 բույս և 4 փաթեթ մարիխուանա
22:30
Թուրքիան պետք է իմանա, որ կրակի հետ է խաղում. ՀՀ-ում Իրանի նախկին դեսպան
Սյունիքը հատելու վտանգը դեռ առկա է. Թեհրանը հետևում է իրադրությանը Արցախում
Հայտնի է` որտեղ են հանցագործները պահել Քոքոբելյանի առևանգված հորը. ՔԿ-ն նոր մանրամասներ է հայտնում
Վախենալուն հետո կլինի, եթե քայլեր չձեռնարկվեն
Ջրափրկարարները քաղաքացիներին մոտեցրել են ափին
Պաշտոնից ազատում ՝ ՀՀ քննչական կոմիտեում
21:30
Միացյալ Նահանգները կողմ է Զապորոժիեի ԱԷԿ-ի շուրջ ապառազմականացված գոտի ստեղծելուն
ՔՊ-ն պրիմիտիվ մոտեցում է ցուցաբերել, մտահոգիչ է
21:10
Շվեդիան արտահանձնում է Թուրքիայի քաղաքացուն

Գարեգին Երկրորդի բազմիմաստ գրառումը. որտեղից սկսել և ինչպես

««Հետամուտ լինենք խաղաղության և շինության` միմյանց հանդեպ»,- պատգամում է առաքյալը (Հռ. 14.19)։ Հիրավի, հայրենական անդաստանում հաստատուն կլինի խաղաղությունը և արդյունավոր՝ ջանքերը լուսավոր գալիքի կերտման, երբ ազգային կյանքից մերժվեն ատելությունն ու անհանդուրժողականությունը»: Օգոստոսի 5-ին այդ գրառումը հայտնվեց Ամենայն Հայոց Կաթողիկոսի ֆեյսբուքյան էջում: Թեև գրառումը չունի ուղիղ հասցեականություն, այդ թվում այսպես ասած տեղեկատվական առիթի մասով, այդուհանդերձ այն, որ գրառումը հաջորդում է Արցախի շուրջ իրավիճակի հերթական թեժացմանը, թույլ է տալիս դիտարկել կապը: Հատկապես, որ դրանից առաջ համացանցում սկսեցին հնչել կարծիքներ, թե ինչու՞ է ծանր պահին լռում հոգևոր առաջնորդը: Եվ հոգևոր առաջնորդը խախտում է լռությունը, սակայն բավականին բազմիմաստ գրառումով, որը ավելի շատ կարող է առաջացնել հարցեր, քան լինել հանրությանն առաջնորդող ազդակ:

Մասնավորապես, կարող է հարց առաջանալ, թե ո՞րն է վերջին պարբերության տողատակը, թե՝ ավելի արդյունավետ կլինի խաղաղության և լուսավոր գալիքի կերտման ջանքը, երբ ներքին կյանքում մերժվեն ատելությունն ու անհանդուրժողությունը:  Այն, որ Վեհափառ Հայրապետը անում է հույժ կարևոր և էական շեշտադրում, անկասկած է: Ամբողջ հարցն այն է, որ այդ թեմայով անհասցե և բազմիմաստ՝ հռետորական գրառումները ավելի շուտ տալիս են նենգափոխումների, քան խորքային դիսկուրսի հիմք: Կասկած չկա իհարկե, որ նենգափոխումներ լինելու են բոլոր դեպքերում, անգամ լռության, բայց տվյալ պարագայում չափազանց կարևորն այն է, թե ինչպես է գտնվում անհանդուրժողության և ատելության ներքին ճահճից ելքը: Պարզ է, որ գրառումներն ու կոչերը ելք չեն: Միևնույն ժամանակ պարզ է նաև, որ առարկայականությունը ամենևին չի նշանակում կամ չպետք է նշանակի ուղիղ մատնանշում ընդդիմությանը կամ իշխանությանը, կամ երկուստեք: Մոլորություն է կարծել, թե նրանք սպասում են Ամենայն Հայոց Կաթողիկոսի կոչին, որպեսզի նստեն քաղաքական երկխոսության: Եվ ընդհանրապես, Գարեգին Երկրորդի աշխատանքի հասցեն թերևս քաղաքականությունը, քաղաքական սուբյեկտները չեն, այլ հանրությունը: Իհարկե, քաղաքական սուբյեկտներից ավելի քաղաքականացված է գուցե հենց հանրությունը, սակայն ի վերջո խնդիրը շատ ավելի պարզ է՝ կամ կա աշխատանք, հետևաբար պետք է գտնվի այն սկսելու մեկնակետ-դաշտը, կամ այդ աշխատանքը չկա, հետևաբար չկա որևէ ամենախորիմաստ կոչի կամ գրառման իմաստ: Անկասկած է, որ Հայաստանը պահանջում է առաջին տարբերակը՝ աշխատանք: Իսկ այդ դեպքում, Ամենայն Հայոց Կաթողիկոսի պարագայում աշխատանքի մեկնակետը հանրային դաշտն է, որն իհարկե պահանջում է շատ ավելի կոնկրետ հայեցակարգ:

Տարիներ առաջ Մայր Աթոռում ստեղծվեց ռազմավարական ուսումնասիրությունների բաժին, ինչը ինքնին վկայեց, որ Մայր Աթոռը համարժեք  գնահատում է տեխնոլոգիական նոր ժամանակաշրջանի, առանց չափազանցության՝ նոր դարաշրջանի բնույթն ու մարտահրավերը, հետևաբար ձեռնամուխ է լինում դրան համարժեք հայեցակարգի մշակմանը: Կա՞ արդյոք այդ ուղղությամբ արդյունք, և որն է այն: Եթե կա, այն տեսանելի չէ: Ընդ որում, չկա պատրանք, թե Կաթողիկոսը և ՀԱԵ-ն պետք է ծավալեն «դասական» հասարակական գործունեություն: Հոգևոր ինստիտուտի հանգամանքն ու առաքելությունը՝ իր կրոնական նուրբ շերտերով, ինքնին հասկանալի է: Բայց, նաև այդ նրբություններից ելնելով է, որ պահանջվում է հանրության հետ աշխատանքի առանձնահատուկ հայեցակարգ, որը պետք է երկուստեք՝ թե հանրությանը, թե եկեղեցուն, հոգևոր-արժեհամակարգային այնպիսի միջավարի ձևավորման ուղղությամբ, որի միջոցով հնարավոր կլինի վերականգնել մի կողմից ՀԱԵ հանրային վարկը՝ որ էապես տուժել է անցնող երկու-տասնամյակի ընթացքում, և վերականգնել նաև հանրային հարաբերությունների որոշակի ներդաշնակություն, այդ կերպ  ձևավորելով քաղաքականության հանդեպ հանրային՝ որակապես, արժեհամակարգային բարձր պահանջարկ:

Լուսանկարը՝ Photolure-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում