Հնդկաստանում շարունակվող շախմատի համաշխարհային օլիմպիադայի 7-րդ տուրում հերթական հաղթանակը տարավ Հայաստանի կանանց հավաքականը։ Այս անգամ մերոնք 2․5։1․5 հաշվով առավելության հասան Իսրայելի նկատմամբ։
Առաջին խաղատախտակի վրա Էլինա Դանիելյանը սպիտակներով ոչ-ոքի է խաղացել Մարսել Եֆրոիմսկիի, Լիլիթ Մկրտչյանը՝ Դինա Բալենկայայի, իսկ Աննա Սարգսյանը՝ Մաշա Կլինովայի: Միակ հաղթանակը տարել է Սուսաննա Գաբոյանը՝ առավելության հասնելով Միչալ Լահավի նկատմամբ:
Հայաստանի հավաքականը նախորդ տուրերում առավելության է հասել Բոթսվանայի (4:0), Նորվեգիայի (4:0), Իռլանդիայի (4:0), Ինդոնեզիայի (3:1) և Անգլիայի (3,5:0,5) նկատմամբ և պարտվել է միայն Էստոնիային (1,5:2,5): Այս հաղթանակի շնորհիվ մեր հավաքականը 11 միավորով ընդհուպ մոտեցավ առաջատարներին։