Tuesday, 23 04 2024
14:15
ԱՄՆ-ն ու Ֆիլիպինները զորավարժություններին 16000 զինվորական կներգրավեն
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
13:45
Բրիտանիան խոստացել է ռազմական օգնության խոշորագույն փաթեթը տրամադրել Ուկրաինային
13:30
Չինաստանն ԱՄՆ-ին կոչ է արել դադարեցնել Թայվանին զինելը
13:15
Թայվանում մեկ օրում ավելի քան 200 երկրաշարժ է գրանցվել
Ղրղզստանի նախագահն ապրիլի 24-25-ը կայցելի Ադրբեջան
12:45
Լեհաստանը 1.6 մլրդ-ի հակահրթիռային համակարգեր կգնի Հարավային Կորեայից
Մայրաքաղաքի մի շարք փողոցներում երթևեկությունը ժամանակավորապես կսահմանափակվի
Կյանքից հեռացել է բանաստեղծ Արշակ Քոչինյանը
Իջևանի համայնքապետարանը Կիրանցի վարչական ղեկավարից հրաժարականի դիմում չի ստացել
ՀՀ ԱԺ նախագահը կանադացի գործընկերոջն է ներկայացրել Հայաստան-Ադրբեջան բանակցությունների գործընթացը
12:30
ԱՄՆ-ն զգուշացրել է «պատժամիջոցների հնարավոր վտանգի մասին» Իրանի և Պակիստանի միջև համաձայնագրերի կնքման ֆոնին․ ԶԼՄ-ներ
12:15
Կատարի ԱԳՆ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի պայմանավորվածությունը սահմանազատման վերաբերյալ
Լուրերի օրվա թողարկում 12։00
Անահիտ Մանասյանն առանձին հանդիպումներ է ունեցել լրագրողներ Հռիփսիմե Ջեբեջյանի և Գայանե Զարգարյանի հետ
Հեյդարի ԲԱՄ-ը, Իլհամի Մումբայը եւ Վաշինգտոնի «ողջույնի ուղերձը»
Նոյեմբերյանում իրավիճակը լարված է
Պապիկյանն ընդունել է Ֆրանսիայի սենատի պատվիրակությանը
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին փորձագիտական խմբերը սկսել են կոորդինատների ճշտման գործընթացը
Հայաստան-Ադրբեջան շփման գծի որևէ փոփոխություն այսօր չի նախատեսվում. ԱԱԾ
Տավուշի երեք գյուղերի ղեկավարները կհանդիպեն բնակիչներին
11:30
Մալայզիայում երկու ուղղաթիռների բախումից 10 մարդ է զոհվել
Դեսպան Գևորգյանը հանդիպել է ՄԱԿ-ի Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի տնտեսական և սոցիալական հանձնաժողի գործադիր քարտուղարի հետ
ՆԳՆ-ն հայտնել է Բաղանիս-Ոսկեպար ավտոճանապարհի փակման պատճառը
Քաղաքացիները շարունակում են փակ պահել Ոսկեպար-Կիրանց ճանապարհահատվածը
Օշականում մեքենան բախվել է տան դարպասին․ կա տուժած
10:45
Մենք հարգում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքված համաձայնագրերը. Կանանի
Լիլիթ Մակունցը հանդիպել է Ռամսֆելդի կրթական ծրագրի մասնակիցներին
10:15
Նավթի գներ. 22-04-24
Լուրեր առավոտյան թողարկում 10:00

ԵՄ-ն խորապես մտահոգված է վերջին միջադեպերով. Բորելն արձագանքել է Ադրբեջանի ագրեսիայի մասին ԵԽ պատգամավորների հարցին

Եվրոպական խորհրդարանի մի խումբ պատգամավորներ Լեռնային Ղարաբաղում իրավիճակի վատթարացման առիթով հունիսի 8-ին գրավոր հարց էին ուղղել Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով Բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելին՝ ընդգծելով ադրբեջանական ագրեսիայի մասին: Նրանք հետաքրքրվել էին, թե ինչ է մտադիր անել ԵՄ-ն՝ ռազմական գործողությունների վերսկսումը կանխելու համար: Բորելն էլ՝ Եվրոպական հանձնաժողովի անունից օգոստոսի 3-ին հրապարակված իր պատասխանում մտահոգություն է հայտնել վերջին միջադեպերով և հետագա էսկալացիայի հնարավորությամբ։

Բորելին գրավոր հարց ուղարկած Եվրոպական խորհրդարանի պատգամավորների թվում են Ֆաբիո Մասիմո Կաստալդոն, Իսաբել Սանթոսը, Մարտին Զոննեբորնը, Լարս Պատրիկ Բերգը, Միրիամ Լեքմանը, Էմմանուել Մաուրելը և մի խումբ այլ պատգամավորներ:

ԵԽ պատգամավորներն ընդգծել են, որ մինչև աշխարհի ուշադրությունը կենտրոնացած է Ուկրաինայի իրադարձությունների վրա, իրավիճակը Լեռնային Ղարաբաղում գնալով վատթարանում է։

«Ադրբեջանական զինուժը 2022 թվականի մարտի 24-ին հարձակվել է Փառուխ գյուղի վրա, իսկ 2022 թվականի մայիսի 28-ին խախտել հրադադարը՝ մահացու վիրավորում հասցնելով հայ զինծառայողի։ Դա տեղի է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կոպիտ ելույթից մեկ օր անց, որում նա ուժի կիրառումը ներկայացնում էր որպես միջազգային իրավունքի կիրառման մոտեցում, ինչպես նաև պնդում էր, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը լիովին լուծվել է, հավակնություններ էր ներկայացնում Հայաստանի տարածքի նկատմամբ…»,-շեշտել են Եվրոպական խորհրդարանի պատգամավորները:

Նրանք ընդգծել են, որ այդ գործողություններն ու հայտարարությունները բացահայտ հակասում են 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության դրույթներին:

Խորհրդարանի պատգամավորները Բորելից հետաքրքրվել են. «Ելնելով վերոգրյալից՝ Եվրոպական արտաքին գործերով ծառայությունը ի՞նչ կոնկրետ քայլեր է մտադիր ձեռնարկել՝ Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների վերսկսումը կանխելու և կողմերի միջև կառուցողական երկխոսությունը շարունակելու համար»:

Պատգամավորների հարցին ի պատասխան Բորելի՝ Եվրոպական հանձնաժողովի անունից ստացված պատասխանում, մասնավորապես, նշվում է. «ԵՄ-ն խորապես մտահոգված է Հայաստանի և Ադրբեջանի միջև վերջին միջադեպերով և հետագա էսկալացիայի հնարավորությամբ։ Հանձնաժողովը ցավում է մարդկային կորուստների համար»:

Եվրոպական հանձնաժողովից ընդգծել են, որ ԵՄ-ն դրական է մոտենում Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի հետ Եվրոպական խորհրդի նախագահի գլխավորած եռակողմ բանակցությունների շարունակմանը։ Ըստ ԵՄ-ի՝ այդ ջանքերն արդեն տվել են բազմաթիվ արդյունքներ, սակայն խաղաղության գործընթացը երբեք առանց դժվարությունների չի լինում։ «ԵՄ-ի նպատակը շարունակում է լինել տարածաշրջանում կայուն խաղաղության և անվտանգության համապարփակ համաձայնագրին նպաստելը»,-ասված է պատասխանում:

Եվրոպական հանձնաժողովից նշել են նաև, որ փոխնախագահ, Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը կանոնավոր կապի մեջ է եղել Հայաստանի և Ադրբեջանի հետ՝ ռազմական գործողությունների սկսվելուց ի վեր։ Նշվում է նաև, որ Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչը մասնակցել է եռակողմ հանդիպումների նախապատրաստմանը և հունիսին տեղում հետևել է Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև ձեռք բերված պայմանավորվածությունների կատարմանը:

«2022 թվականի մայիսի 31-ին Եվրոպական խորհրդի նախագահի մամուլի քարտուղարը հայտարարություն է տարածել՝ վերահաստատելով արդար և հավասարակշռված բանակցային գործընթացի անհրաժեշտությունը և բնակչությանը խաղաղության նախապատրաստելու անհրաժեշտությունը: Եվրոպական խորհրդի նախագահը նաև 2022 թվականի հուլիսի սկզբին դիմել է պետությունների ղեկավարներին՝ վերջին սուր հայտարարությունների հետ կապված, որոնք չեն նպաստում բանակցությունների բնույթին և ոգուն, և հայտնել է ԵՄ պատրաստակամությունը՝ Բրյուսելում հրավիրելու եռակողմ բանակցությունների հաջորդ փուլը»,-ասված է պատասխանում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում