Friday, 19 04 2024
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար
Արցախի ԱԺ-ն ՌԴ համապատասխան կառույցների հետ անհապաղ քննարկումներ է խնդրում սկսել
Երևանն ու Բաքուն 4 գյուղի հատվածում պայմանավորվել են սահմանազատման հարցում
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Հարսնաքար», «Բյուրեղ», տներ, մեքենաներ, միլիարդներ. Դատախազությունը պահանջում է Ռ. Հայրապետյանից
Հայաստանում կգործի ժամանակավոր նպաստների թերթիկների ձևակերպման միասնական հարթակ
19:30
ԱՄՆ պետքարտուղարը խոսել է Ուկրաինային օգնություն տրամադրելու ուշացման հետևանքների մասին
Ամփոփվել են ՀՀ քաղշինկոմիտեում և ԿԳՄՍՆ-ում Պետական վերահսկողական ծառայության ուսումնասիրությունների արդյունքները
19:10
Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով
19:00
Սպիտակ տան ներկայացուցիչն ու Ուկրաինայի վարչապետը քննարկել են ռեֆորմները
ՀԱՄԱՍ-ի առաջնորդ Իսմայիլ Հանիեն կայցելի Թուրքիա
18:40
G7-ի երկրները մտադիր են շարունակել ռազմական, ֆինանսական և քաղաքական օգնությունը Կիևին
18:30
Հնդկաստանը Ֆիլիպիններին հրթիռներ է վաճառում
18:20
Ալիևն ու Շոլցը կհանդիպեն
«4 գյուղերով» Փաշինյանը Ալիևին քարշ է տալիս սահմանազատման գործնթացի մեջ
ՀՀ համար Լավրովը՝ «բլիթ», Զախարովան՝ «մտրակ»
18:10
Ալիևն ու Պուտինը կհանդիպեն ապրիլի 22-ին
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
18:01
ԵՄ-ը կարող է Ուկրաինային Patriot համակարգեր տրամադրել
Ռուս խաղաղապահների «սուրբ տեղի» դատարկությունը
Սահմանազատման հանձնաժողովները մի շարք կարևոր հարցերում պայմանավորվածության են եկել
«ՌԴ-ն նոր բանակցությունների դեպքում չի դադարեցնի ռազմական գործողությունները». Լավրով
208 մլն դրամի անարդյունավետ ծախս. ՊՎԾ-ն խախտումներ է հայտնաբերել դպրոցաշինության ոլորտում
Իրանն ու Իսրայելը կդադարեն ուղիղ հարվածներ հասցնել. CNN
17:46
Ուկրաինան հայտնել է, որ Դնեպրոպետրովսկի մարզի գնդակոծության հետևանքով կա 8 զոհ
Առաջին անգամ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ, չորս գյուղերի հատվածում, գոյություն կունենա սահմանազատված պետական սահման. Վարչապետի աշխատակազմ
Հայաստանն ու Ադրբեջանը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները
Հուշանվեր-թղթադրամների իրացման նոր դեպքեր
17:30
G7-ի երկրները կքննարկեն Իրանին Իսրայելի ենթադրյալ հարվածի շուրջ ստեղծված իրադրությունը

ՀՀ քաղաքացիների, այդ թվում լրագրողների Արցախ մուտքն արգելելը Արցախը Հայաստանից մեկուսացնելու տարբերակներից մեկն է

«Առաջին լրատվական»-ի նկարահանող խումբն այդպես էլ չի կարողացել հասնել Արցախ, քանի որ Լաչինի հատվածում ռուս խաղաղապահներն արգելել են առաջ գնալ։ «Առաջին լրատվական»-ի մեկնաբան Ժիրայր Ոսկանյանը հաղորդում է, որ ռուս խաղաղապահները՝ քաղաքացիական հագուստով, կոպիտ վարքով ու բառերով, դիմակավորված, ավտոմատները իրենց վրա պահած, թույլ չեն տվել մտնել Արցախ։ «Ասում էին՝ եթե ՀՀ-ում կա ղեկավարություն, ուրեմն պետք է իմանայիք, որ Արցախ չեք կարող մտնել: Եթե ուզում եք Արցախ գնալ, բերեք ռուսական ղեկավարության թույլտվությունը»,-հաղորդում է Ժիրայր Ոսկանյանը:

Այս առնչությամբ Արցախի խորհրդարանի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Վահրամ Բալայանը «առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ դա աննորմալ վիճակ է. «Սա մտահոգիչ է, որովհետև, փաստորեն, Արցախը Հայաստանից մեկուսացնելու տարբերակներից մեկն է: Այս հարցը նաև պետք է ՀՀ իշխանություններին ուղղել, որովհետև, ի վերջո, բանակցող կողմը Հայաստանի իշխանություններն են և իրենք կարող են նմանատիպ հարցեր բարձրացնել: Շատ դեպքերում մեզ համար շատ հարցեր հասու չեն»,-ասաց նա:

Դիտարկմանը, որ կարծես ռուս խաղաղապահները չեն կարողանում Արցախի հայությանը պաշտպանել տարբեր ոտնձգություններից, Վահրամ Բալայանն ասաց. «Այստեղ կարգավիճակի հետ կապված խնդիր կա, թե ինչ իրավասություններով են այստեղ գործում խաղաղապահները: Ամենայն հավանականությամբ կան պայմանավորվածություններ և դրանց շրջանակներում են նրանք գործում: Շատ հարցեր կան, որոնց մասին, ըստ էության, մենք տեղյակ չենք՝ պայմանավորվածություններ, թղթերի ստորագրում և այլն: Մեզ միայն հայտնի է նոյեմբերի 9-ի փաստաթուղթը, իսկ դրաից դուրս շատ բարեից տեղյակ չենք: Խոսում են ճանապարհի մասին, մեկ ասում են՝ տեղյակ ենք, մեկ ասում են՝ տեղյակ չենք: Հարցերը շատ են»:

Հարցին, թե հիմա ինչպե՞ս է գնահատում ստեղծված իրավիճակը, որքանո՞վ է ռուս խաղաղապահներին հաջողվում բանակցել և արդյունքներ ունենալ, Բալայանը պատասխանեց. «Կարելի է բնորոշել որպես շիկացած մթնոլորտ և հարաբերական հանգիստ: Իմ կարծիքով, որպեսզի իրավիճակը խաղաղ լինի, պետք է ռուս խաղաղապահների թվաքանակը շատացնել և միջամտության իրավասությունները մեծացնել: Եթե ադրբեջանցիները նախահարձակ գործողություններ են անում, ապա պետք է դրան համարժեք պատասխան տան: Որովհետև այս պահին քիչ, թե չա, այս կայունությունը խաղաղապահի առաքելությունն է իրականացնում և այսօր փոխարինող ինչ-որ մեխանիզմ առայժմ չկա: Չկա մեկը, որ կարող ենք ասել՝ կարող է գալ ու փոխարինել ռուս խաղաղապահներին: Պարզապես եղածը պետք է կատարելագործել և մտածել ապագայի մասին»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում