Wednesday, 17 08 2022
19:58
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Ստամբուլում կանցկացվի հոգեհանգստյան կարգ «Սուրմալու» առևտրի կենտրոնի պայթյունի զոհերի հիշատակին
Ջրափրկարարները Սևանի ափ են դուրս բերել ՌԴ երկու քաղաքացու
19:30
COVID-19-ով ախտահարման հայտնաբերված դեպքերի թիվն աշխարհում գերազանցել Է 592 միլիոնը
19:20
Մեծ Բրիտանիայում գնաճը հուլիսին արագացել Է մինչեւ 10,1 տոկոս
19:10
Թուրքիան և ԱՄՆ-ը սկսել են F-16-ի հետ կապված հերթական բանակցությունները
ՌԴ դեսպանատան կողմից անհասկանալի վարք է մեր ողբերգության ֆոնին
Իրան-Արևմուտք. Վաշինգտոնի որոշումը
«Սուրմալու» առևտրի կենտրոնը հայտարարություն է տարածել
Խորապես ցավակցում եմ «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած ողբերգության զոհերի ընտանիքներին. Երևանի քաղաքապետ
Տեղի ունեցած ողբերգությունը առիթ էր՝ մտածելու մեր կենցաղում հրավառություն օգտագործելու նպատակահարմարության մասին. Ավինյան
18:50
Մոլդովայում «Գազպրոմ»-ին խնդրել են հետաձգել վճարումները
18:40
Իրանը «Բանակ-2022» համաժողովում ՀՕՊ համակարգեր Է ներկայացրել
18:30
Աշխարհի առաջատար ֆոնդային բորսաների ցուցանիշները – Օգոստոս 17, 2022
18:30
Իսպանիայում առաջին կիսամյակում ծնելիությունը նվազել Է մինչեւ ռեկորդային ցածր մակարդակ
18:20
Իրանն ԱՄՆ-ի հետ բանտարկյալների փոխանակման պատրաստակամություն է հայտնել
18:10
Երկրորդ եռամսյակում եվրոգոտու ՀՆԱ-ի աճի գնահատումը վատթարացրել են մինչեւ 0,6 տոկոս
2022 թվականի հունվար – հուլիսին Թբիլիսիի օդանավակայանում ուղեւորահոսքը 121,56 տոկոսով աճել է
Սոչիում օդանավակայանների եւ ճանապարհների ծանրաբեռնվածության մեծացման են սպասում ամառվա վերջին
17:30
Չինաստանում տապը տեւողության ռեկորդ է սահմանել
17:20
Ուկրաինական հացահատիկով բեռնված ևս 4 նավ ուղևորվել է Ստամբուլ
Երևանում իջեցվել է ՄԹ դրոշը՝ ի հիշատակ «Սուրմալու»-ում պայթյունի զոհերի
17:10
Հետաքննությունների դաշնային բյուրոն հարցաքննել է Թրամփի նախկին աշխատակիցներին
17:00
Շառլ Միշելը ցավակցություն է հայտնել Երևանում տեղի ունեցած պայթյունի կապակցությամբ
Ադրբեջանի ՄԻՊ աշխատակիցները այցելել են Ադրբեջանում պահվող հայ գերիներին
Միքայել Մինասյանի նկատմամբ հայտարարված հետախուզումը չի հանվել. Նա ունի մեղադրյալի կարգավիճակ
Լուրերի օրվա թողարկում 16:30
Թուրքիան և Իսրայելը փոխադարձաբար դեսպաններ կնշանակեն
Եթե կեղծ զանգերը դրսից են, ուրեմն հիբրիդային պատերազմի մաս են
Ռազմավարական դաշնակից համարվող Ռուսաստանի վերաբերյալ բացված դիսկուրսը պետք է շարունակվի

Ով և ինչո՞ւ Լոնդոնում «ապտակեց» Ալիևին

Լոնդոնում Ադրբեջանի դեսպանատան հանդեպ շիա գերարմատականների խմբավորման գործողությունները, որոնք կարճ ժամանակով փաստացի գրավել էին դեսպանատունը, արժանի է ուշադրության: Իհարկե այն արժանի է համակողմանի ուշադրության, այլ ոչ լոկ այն ոգևորության դիտանկյունից, որ նկատելի է Հայաստանի հանրային որոշ շրջանակներում: Ոգևորություն առ այն, թե այդ կերպ Արևմուտքը կոշտ ապտակ է հասցնում իրեն լավ չպահող Ալիևին: Թերևս արդարացի է դիտարկումը, որ տեղի ունեցածը չէր կարող լինել զուտ ակցիա՝ առանց բրիտանական հատուկ ծառայությունների հայացքի: Ի վերջո,, հենց «իրենց աչքի դեմ» պահելու համար է, որ բրիտանական հատուկ ծառայությունները գործնականում հավաքել են այդօրինակ խմբերին Լոնդոնում, «տեղ  տվել»՝ անընդհատ հսկողության տակ պահելու, իսկ գուցե նաև հարկ եղած դեպքում օգտագործելու համար: Տվյալ պարագայում խոսքը «Մահդիի ծառաների միություն» գերարմատական շիա խմբավորման մասին է, որը Քուվեյթից է, բայց որի ղեկավարներն ու անդամները Լոնդոնում են:

Ի դեպ, ըստ տեղեկությունների, այդ խմբավորումը վատ հարաբերություն ունի նաև Իրանի հետ, Թեհրանը պարբերաբար թիրախավորել է գերարմատական այդ շիաներին, իսկ վերջիններս էլ դեռևս 2018 թվականին նույն Լոնդոնում գրոհել էին նաև Թեհրանի դեսպանատունը: Այդ իմաստով, թերևս դուրս է գալիս վարկածը, որ Ադրբեջանին հասցված ապտակում կա Իրանի ձեռքը: Կա՞ բրիտանական կամ այլ ձեռք, թե ոչ, սա իհարկե կարող է լինել վարկածային դիտարկումների դաշտում: Բայց, եթե կա ձեռքը, կա ապտակը, ապա բոլորովին միարժեք չէ, որ այն կարող է լինել Ալիևին պատժելու և «խելոքացնելու» համար: Բոլորովին պետք չէ բացառել, որ կարող է լինել հակառակ նպատակ՝ Ալիևին մղել քայլերի, որոնք օրինակ կարող են խնդիրներ առաջացնել Ռուսաստանի համար: Ինչպիսին կարող են լինել այդ քայլերը: Ամենատարբեր, որոնց թվում և անկասկած լայն ապակայունացման ռիսկը ռեգիոնում, հաշվի առնելով, թե դրա հանդեպ որքան զգայուն է լինելու Ուկրաինայում գերբարձր խաղադրույքով պատերազմող Ռուսաստանը: Իհարկե դա կարող է լինել այսպես ասած «չարության» տարբերակներից մեկը, քանի որ Ալիևից դժգոհության, հետևաբար նաև ապտակի առիթ կարող էր լինել մեկ այլ իրադարձություն:

Հուլիսի 28-ին Եվրամիության հետ կնքված էներգետիկ հուշագիրը, որի միջոցով Եվրամիությունը փնտրում է ռուսական գազի այլընտրանքային աղբյուրներ և դրանցից մեկը տեսնում Ադրբեջանը: Ամբողջ հարցն այն է, որ իրադրությունն այստեղ միարժեք չէ և խոսքը տվյալ պարագայում լոկ էներգետիկայի մասին չէ, այլ «եվրոպական սուվերենության» մասին ընդհանրապես, այն դեպքում, երբ դրա սպառնալիքը միայն արևելքում չէ, այլ նաև Արևմուտքում՝ բրիտանական քաղաքականության մեջ, որը չափազանց աշխուժորեն փորձում է հաստատվել Արևելյան Եվրոպայում և այդ կերպ օղակել Եվրամիության առաջատար Գերմանիան: Բավական է հետևել Բեռինի քայլերին, դրանց նուրբ տողատակերում նկատելով ոչ միայն Ռուսաստանի, այլ նաև դրա հետ կապված խնդիրներով ու մարտահրավերներով մտահոգությունը: Ավելին, Ադրբեջան-ԵՄ համաձայնագիրը դիտարկվում է նաև դե ֆակտո որպես համաձայնագիր նաև ՌԴ հետ, եթե նկատի ունենանք մի հանգամանք: Ռուսաստանը Ուկրաինան գրոհելուց երկու օր առաջ դաշնակցային հռչակագիր  ստորագրեց Բաքվի հետ, որտեղ կա նաև կետ՝ էներգետիկ հարցերում համադրված աշխատանքի, միմյանց վնասող քայլեր չանելու մասին: Իսկ այդ առումով նաև որևէ կերպ գաղտնիք չէ Ադրբեջանի էներգետիկ ռեսուրսների տնտեսական և քաղաքական գործոնի հանդեպ բրիտանական հետաքրքրությունը: Այդպիսով, այն, ինչ տեղի է ունեցել Լոնդոնում, Հայաստանի համար ոչ պարզապես թե ոգևորության, այլ համակ ուշադրության և զննության առարկա է, քանի որ դրա շերտերը թերևս շատ ավելին են, քան այս մեկնաբանության շրջանակում դիտարկվածը, ինչի մասին ի դեպ վկայում է թեմայի քննարկումը Չավուշօղլու-Բայրամով հեռախոսազրույցի ընթացքում: Թուրքիայի արտգործնախարարը դատապարտել էր հարձակումն ու հայտնել, որ միշտ կլինեն Ադրբեջանի կողքին: Դա տեղի է ունենում Չավուշօղլու-Բլինքեն հեռախոսազրույցից հետո, որն էլ իր հերթին հաջորդեց Կամբոջայում տեղի ունեցած Լավրով-Չավուշօղլու հանդիպմանը: Միաժամանակ, Չավուշօղլուն ու Բայրամովը խոսում են Սոչիում Պուտին-Էրդողան  հանդիպումից ժամեր առաջ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում