«Առաջին լրատվական»-ը հարցում է անցկացրել Սյունիքի մարզի սահմանամերձ Տեղ գյուղում՝ պարզելու ինչ տրամադրություններ են գյուղում սահմանային լարվածության ֆոնին:
Գյուղի բնակիչները նշում էին, որ վախ կա, բայց գյուղը լքելու մտադրություն չունեն․ «Եթե ճանապարհները բացվեն, գյուղում երիտասարդ չի մնա»,-սյունեցիները թուրքի հետ համատեղ գործելը անհնար են համարում:
Անդրադառնալով ներքաղաքական հարցերին սյունեցիները նշեցին․«Երևանում աղջիկ են բռնաբարում, Փաշինյանին են մեղադրում: Եթե Իշխան Սաղաթելյանի ու Գեղամ Մանուկյանի նմանները չլինեն, երկրում ամեն ինչ լավ կլինի»