Friday, 19 04 2024
Ռուսների պլան Բ-ն չաշխատեց. մենք դառնում ենք Արևելյան Եվրոպա
Ինչո՞ւ ուղղաթիռով. «Հրապարակ»
ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն. «Հրապարակ»
Օֆերտան պայթեց. Ավանեսյանի ձախողումը. «Ժողովուրդ»
Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին». «Հրապարակ»
Ի՞նչ է փոխվել. Ինչո՞ւ Փաշինյանը հետողորմյա արեց. «Հրապարակ»
Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս. «Ժողովուրդ»
Երեւանի կարեւոր, բայց ուշացած արձագանքը
01:00
«G7-ին անհրաժեշտ է հնարամտություն և ճկունություն». Քեմերոն
00:45
Քենիայում վթարի է ենթարկվել ուղղաթիռ, որում գտնվել է երկրի պաշտպանության ուժերի պետը
00:30
Թեհրանի պատասխան գործողություններն ավարտվել են
00:15
ԱՄՆ-ն դեմ կքվեարկի ԱԽ առաջարկած բանաձևին
Սոչիի դատարանը կալանավորել է հումորիստ Ամիրան Գևորգյանի սպանության մեջ կասկածվողին
Քաշքշել, ոտքերով հարվածել և կոտրել են «Թաեքվենդոյի ֆեդերացիայի» նախագահի քիթը
Միակողմանի զիջումները դառնում են երկկողմանի՞. նոր սցենար է գործում
Երևանում ծեծի են ենթարկել բանկի կառավարչին և աշխատակցին
Ռուսները գնում են վերադառնալու համար. «Նոյեմբերի 9»-ի պատրվակը պետք է չեզոքացնել
Վթար, գազի արտահոսք. 29 հոգու մեղվի խայթոցից տեղափոխել են հիվանդանոց
ԵՄ դիտորդները մնացել են Մոսկվայի և Բաքվի կոկորդին
«Եկան, տվեցին, գնացին». ռուսական կողմը փորձում է լղոզել իր ձախողումը
Երևանից հստակ արձագանք ենք ակնկալում ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ պայմանավորվածությունների մասին․ Զախարովա
«Ղարաբաղի հայերը պետք է վերադարձի հնարավորություն ունենան». Զախարովա
Տոբոլ գետի ջրի մակարդակը կրկին բարձրացել է. մի շարք բնակավայրերի բնակիչներ կտարհանվեն
Չզարմանաք, եթե ՌԴ բազան փոխարինվի ՆԱՏՕ-ի զորքով. Զախարովա
36 կգ. ոսկի, 293 մլն ռուբլի. ով է Ռուսաստանից ուղղորդել
23:30
Իրանը մտադիր է ամրապնդել Ռուսաստանի հետ ռազմական համագործակցությունը. դեսպան
ՀՀ ՄԻՊ-ը մասնակցել է Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի կառավարման խորհրդի առցանց նիստին
Թուրքիայում 5.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Ստոլտենբերգը հայտարարել է՝ ՆԱՏՕ-ն աշխատում է ավելի շատ հակաօդային պաշտպանության համակարգեր ուղարկել Ուկրաինա
Բաքուն բացեց Քյուրեջիքի գաղտնիքը. Ռուսաստանը հեռանում է, որ մնա՞ Ադրբեջանում

Խնդիրն այն է, թե ինչպես ռուս խաղաղապահների վերահսկողության գոտում նման բան տեղի ունեցավ

Ղարաբաղյան երկրորդ պատերազմից գրեթե անմիջապես հետո՝ Արցախում ռուս խաղաղապահների տեղակայմանը զուգահեռ, ԼՂ-ում հայտարարվեց ոչ թռիչքային գոտի։ Դա նշանակում է՝ օդային տարածքի որևէ խախտում, չթույլատրված թռիչք ստանում է հակազդեցություն (դրա համար ՆԱՏՕ֊ն հրաժարվում է նման գոտի հայտարարել Ուկրաինայում, քանի որ դա կհանգեցնի ՌԴ-ի հետ բախման)։ Աղդամում անգամ ստեղծվեց ռուս-թուրքական մոնիտորինգային կետ։

Օգոստոսի 3-ին ադրբեջանական կողմը կիրառել է հարվածային ԱԹՍ Արցախում, հարձակման կադրերը տարածվել են համացանցում։ Ինչպե՞ս, ո՞ւմ թույլտվությամբ։

Ռազմաքաղաքական հարցերով վերլուծաբան Դավիթ Հարությունովի խոսքերով՝ Ուկրաինայի և Արցախի համեմատությունները քաղաքական տեսանկյունից  համարժեք չեն։ Խնդիրն, ըստ Հարությունովի, ոչ միայն այն է, թե ադրբեջանական կողմն ինչպես է հարվածային ԱԹՍ կիրառել ոչ թռիչքային գոտում, այլ թե ռուս խաղաղապահների վերահսկողության գոտում ինչպես է առհասարակ նման բան տեղի ունեցել․ «Հիմնական հարցն այն է,  որ փաստորեն ռուս խաղաղապահների առկայության պայմաններում հնարավոր են ռազմական բնույթի ահա այսպիսի գործողություններ։ Պետք է նշեմ, որ ի սկզբանե ռուս խաղաղապահ զորախումբը թույլ է եղել՝ իրենք փոքրաքանակ էին, ամբողջ տարածքը վերահսկելն անհնար էր այդ քանակով։ Այսինքն՝ խաղաղապահների ներկայությունն ու իրենց կողմից անվտանգության ապահովումը հիմնված էր ոչ թե իրենց ռազմական հնարավորությունների վրա՝ օդում և ցամաքում, այլ Ռուսաստանի աշխարհաքաղաքական կշռի վրա»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Շարունակելով Հարությունովը նշեց՝ հասկանալի է, որ երբ Ռուսաստանի ունեցած կարգավիճակի հետ ինչ-որ բան է լինում, Ադրբեջանը կարող է  տարբեր գործողությունների դիմել․ «Երբ ուկրաինական կոնֆլիկտը սկսվեց, տեղի ունեցավ Ռուսաստանի՝ աշխարհաքաղաքական դիրքի թուլացում, ռազմական դիրքերի թուլացում,քանի որ բանակի մեծ մասը մասնակցում է  այդ պատերազմին, այդ ամենն անխուսափելիորեն պետք է բերեր անվտանգային խնդիրների առաջացմանը նաև Արցախում»։

Փորձագետը համարում է, որ Ադրբեջանի գործողությունները փաստացիորեն ուղղված են նաև Ռուսաստանի դեմ․ «Ստացվում է, որ ադրբեջանական կողմը վիճարկում է իրենց կշիռը, հնարավորությունները։ Բացի  դրանից՝ գործընթացն ինքնին վտանգավոր է այլ համատեքստում ևս։ Ինչ-որ փուլում հնարավոր է , որ որոշակի էսկալացիան անկառավարելի լինի՝ այդ թվում նաև ռուս խաղաղապահների համար։ Այդ սցենարը չպետք է բացառենք։Այո՛, սա հարված է նաև Ռուսաստանին։ Այստեղ շատ բան կախված է նաև Ռուսաստանի դիրքորոշումից։ Իրենք փորձում են միաժամանակ բալանսավորված քաղաքականություն վարել մի քանի ուղղություններով, դա անխուսափելիորեն հակասություններ է առաջացնելու։ Մի կողմից իրենք խնդիր ունեն հայկական կողմին ինչ-որ կերպ աջակցել,  բայց մյուս կողմից կան ձգտումներ չփչացնել հարաբերություններն Ադրբեջանի հետ, խուսափել Թուրքիայի հետ կոնֆլիկտից։Բացառվում է, որ իրենք կարողանան երկու ճակատով պատերազմել՝ և՛ Թուրքիայի և Ուկրաինայի դեմ՝ առանց միջուկային զենքի կիրառման․․ ահա այստեղ գալիս են այդ հակասությունները, որից Ռուսաստանը հնարավորինս փորձում է խուսափել»։

Խոսելով Ուկրաինայի հետ համեմատությունների մասին, Դավիթ Հարությունովն ասաց՝ եթե ՆԱՏՕ-ն հայտարարի ոչ թռիչքային գոտի Ուկրաինայում, դա կբերի միջուկային պատերազմի․ «Հաշվի առնելով այն փաստը, որ ՆԱՏՕ-ի անդամ երկրները մեծամասամբ եվրոպական երկրներ են, միջուկային պատերազմի հետևանքներն իրենք իրենց վրա զգալու են։ Մեզ մոտ այդ միջուկային գործոնը չկա, բայց  Ռուսաստանը հասկանում է, որ մեզ պաշտպանելով կարող է պոտենցիալ կոնֆլիկտի դուրս գալ Ադրբեջանի դեմ։ Մինչև ուկրաինական իրադարձություններն իրավիճակն այլ էր։ Ադրբեջանն այսպիսի գործողությունների չէր դիմում։ Այո՛, լինում էին ինչ-որ միջադեպեր, բայց դրանից դուրս  ոչինչ չէր լինում։ Հիմա Ռուսաստանը մտածում է, որ եթե լարի իրավիճակը, այսինքն ինչ-որ պատասխան ռազմական գործողություններ ձեռնարկվեն՝ դա կբերի Ադրբեջանի հետ կոնֆլիկտի, շղթայաբար նաև Թուրքիայի հետ կոնֆլիկտի, ինչից իրենք խուսափում ե»։

Մյուս կողմից էլ, մեր զրուցակցի խոսքերով, ադրբեջանական կողմը չի գնում լայնածավալ գործողությունների, որը արդեն տեղ չի թողնի, որպեսզի Ռուսաստանը չմիջամտի․ «Այսինքն՝ եթե իրենք լայնամասշտաբ հարձակում գործեն, Ռուսաստանն այլընտրանք չէր ունենա։ Բայց Ադրբեջանն այդ մակարդակի էսկալացիայի չի դիմի։ Նա անում է վերահսկելի գործողություններ՝ ընդդեմ Հայաստանի և որոշակի բարդություններ առաջացնում նաև ռուսական կողմի համար։Գործնականում այս իրավիճակը հետևանք է պատերազմից հետո ստեղծված իրավիճակին, երբ Թուրքիան մտավ տարածաշրջան։ Այսպիսի սցենարն անխուսափելի էր»,-եզրափակեց նա։

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում