ՀՅԴ գործչի՝ ՀՀ մուտքի արգելքը Երևանի փողոցներում հիվանդ դրսևորման հետևանք է: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց Մովսես Քեշիշյանը՝ անդրադառնալով Մուրադ Փափազյանի՝ ՀՀ մուտքի արգելքի որոշմանը:
Քեշիշյանը անդրադառնալով ՀՅԴ գործունեությանը նկատեց․ «Երբ Հայաստանում տեղի են ունենում աղմկահարույց դեպքեր, նրանք լուռ են, բայց երբ կպնում են ինչ-որ դաշնակցականի, բողոքի ալիք է բարձրանում: Մարդիկ իրենց տեղում չեն և թույլ են տալիս խոսել այն ամենի մասին, որը իրենց իրավունքներից դուրս է: Այդ մարդիկ նույնիսկ ՀՀ քաղաքացիություն չունեն, խոսում են սիրողական հայրենասիրությունից, բայց իրականության մեջ այլ տեղ է հարցը: Եթե համարում եք ձեզ Հայաստանի տեր, պետք է ընդունեք ՀՀ օրենքները»-նշեց Քեշիշյանը:
Քեշիշյանի խոսքով՝ մեղք է գործվել հայրենիքի նկատմամբ․ ՀՀ մուտքի արգելքը համապատասխան պատիժ է: