Monday, 08 08 2022
Չինաստանը Ադրբեջանին և Հայաստանին կոչ է անում խուսափել տարածաշրջանում իրավիճակի սրումից
16:40
Լեհաստանը մտադիր Է հսկողություն սահմանել Ուկրաինայի գյուղատնտեսության նկատմամբ. CSP
Միջանցքի տեղափոխությունից հետո նոր միջանցքը կանցնի Աղանուս համայնքի վարչական տարածքով, Քաշաթաղից ինչ-որ կտոր կմնա ՝ միջանցքի տեսքով. Խանումյան
Երևանը, Գյումրին, Վանաձորն օդի աղտոտվածության ցուցանիշներով կարմիր գոտում են
Մհեր Սեդրակյանին պատկանող գույքերի վրա կալանք է դրվել
Պետք են կտրուկ գործողություններ, մեծ ջանքեր են գործադրում, որ ԱՄՆ-ն չշրջանցի 907 բանաձևը
Ամերիկա-ռուսական դիմակայության բուֆերը. Թուրքիան պատրաաստվում է նոր Եվրոպայի
Ռուսաստանում կորոնավիրուսով վարակման 17 862 դեպք են հայտնաբերել մեկ օրում
«Եռաբլուր» տանող ճանապարհն այսուհետ կլինի լուսավոր. ավարտվել են 1.3 կմ երկարությամբ լուսավորության ցանցի կառուցման աշխատանքները
Ամենուր ռուսական ագենտուրան է, «Զանգեզուր» ֆիլմի իրավիճակը
Վլադիմիր Կարապետյանը անդրադարձել է Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների խնդրին
ՄԻԵԴ-ը շատ արագ չի քննարկելու, և մենք այս նոր ներկայացված գանգատով մեր մտքում առնվազն պետք է ունենանք 3-5 տարվա հեռանկար
Վահագն Վերմիշյանը տեղափոխվել է Էրեբունի բժշկական կենտրոն
15:00
ԵՄ-ում հայտարարում են, որ Բրիտանիայից եկող գազը վտանգավոր խառնուրդներ Է պարունակում. FT
Օրվա թիվը`2.961.900
14:50
Չինաստանի եւ Սինգապուրի գիտնականները հենիպավիրուսի նոր տեսակ են հայտնաբերել
Բենզինի և մյուս վառելիքների գինը – Օգոստոս 8, 2022
Իսրայելում հայտարարել են, որ «Իսլամական ջիհադը» շուրջ հազար հրթիռ Է արձակել երկրի ուղղությամբ
Փետրվարից ի վեր ավելի քան 3,2 մլն փախստական Է ժամանել ՌԴ Ուկրաինայի եւ Դոնբասի տարածքից
Տիգրան Խզմալյանի ղեկավարած կուսակցությունն այսօրվանից ստորագրահավաք է անում
14:00
Ամերիկացիների 40 տոկոսը չի ցանկանում Բայդենի եւ Թրամփի՝ երկրորդ ժամկետով վերընտրվելը
Ինչո՞ւ են Մեղրի-Ագարակ ճանապարհին հսկողություն իրականացնում ռուս սահմանապահները
Հաստատվել է կորոնավիրուսի 1849 նոր դեպք, մահացել է 2 մարդ
Օրվա թիվը`2,232,695
Վերանորոգվում են երևանյան շատրվանների պոմպերը
Մինչև չգա ներքին խաղաղությունը, չենք գտնի արտաքին խաղաղություն
13:16
Շախմատի օլիմպիադա․ Ադրբեջան-Հայաստան․ Ուղիղ հեռարձակում
13:15
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
13:10
Bloomberg-ը հայտնել Է Թայվանի շրջանում նավարակության վերսկսման մասին
Մեխանիկայի փոխարեն թիրախային երկխոսություն. Հայաստանի գործը

Հայաստանի վերականգնման և ռազմական ուժեղացման խնդիրը չի կարող լուծվել առանց ռուսների հետ արդյունավետ աշխատանքի, և չի կարող լուծվել միայն ռուսների հետ աշխատանքով

Վերլուծաբան Հակոբ Բադալյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ Մարդիկ, երբ խոսում ենք այն մասին, որ այս ռեգիոնում որեւէ մի այլ խաղացող չի շարժվի առանց ռուսների թողտվության կամ թույլտվության, էդ դեպքում բոլորովին անիմաստ է դառնում նաեւ առանց ռուսների մեր «շարժվելու» մասին խոսակցությունը: Հետեւաբար խոսակցությունը վերածվում է ընդամենը «դիվանային իմաստնության», ինչպես «դիվանային գեներալությունը» պատերազմների ժամանակ:

Որովհետեւ կա հակասություն, եթե ամեն ինչ որոշում են ռուսները՝ ինչ թույլ տալ կամ թույլ չտալ այս ռեգիոնում, ուրեմն իրենք էլ որոշելու են՝ թույլ տա՞լ Հայաստանին ուժեղանալ եւ վարել ինքնուրույն, ինքնիշխան քաղաքականություն, թե՞ ոչ:

Իսկ իրականում, պատկերը եւ հանգամանքները շատ ավելի բարդ են: Ռուսները որոշում են շատ բան, ռուսներից կախված է շատ բան, բայց բոլորովին ոչ ամեն ինչ: Բերել եմ այս օրինակը եւ կրկնեմ, ռուսների աչքը չէր սառում Էրդողանին Շուշի հասցնելու համար, որովհետեւ տարիներ շարունակ հենց իրենք էին ուզում որպես խաղաղապահ կանգնել Շուշիում էլ, Հադրութում էլ, եւ ընդհանրապես՝ Իրանի հյուսիսային սահմանի մատույցներում: Ռուսներին դա թույլ չտվեց Արեւմուտքը, ինչպես օրինակ արեւմտյան կարգավորման տարբերակներն էլ տապալել է Ռուսաստանը: Էրդողանը, ինչքան էլ չհնչի տարօրինակ, Ռուսաստանի եւ Արեւմուտքի «տակտիկական փոխզիջումն» է, որտեղ կողմերից յուրաքանչյուրը ակնկալում է նրա միջոցով զիջման մղել դիմացինին:

Պատերազմի սխեման շատ ավելի բարդ է: Դա բոլորովին չի նվազեցնում Ռուսաստանի մեղմ ասած բացասական եւ ոչ դաշնակցային դերը այդ պատերազմում: Բայց Ռուսաստանի այդ դերը գնահատելուց զատ, մենք պետք է փորձենք նաեւ հասկանալ այդ դերի «ձեւավորման» գործոնները, որովհետեւ եթե այդ դերը իջնում է մեր գլխին, դրանից հետո կարող ենք ինչ ասես ասել դերակատարին, բայց մեր գլխի ցավը դրանից չի փոխվում: Ու քանի որ դերերի հարաբերակցությունն էլ կարծես թե մեծ առումով չի փոխվում, ընդ որում պատմականորեն, մենք պարտադրված ենք հասկանալ այդ դերի կառուցվածքը առավելագույնս մանրակրկիտ, որպեսզի կարողանանք հասկանալ կամ մշակել նաեւ այդ դերը կառավարելու մեր հնարավորությունը:

Ըստ այդմ, Հայաստանի վերականգնման եւ ռազմական ուժեղացման խնդիրը չի կարող լուծվել առանց ռուսների հետ արդյունավետ աշխատանքի, եւ չի կարող լուծվել միայն ռուսների հետ աշխատանքով՝ ու պահանջում է աշխատանք բոլորի հետ:

Իսկ աշխարհում «բոլորի հետ» արդյունավետ աշխատանքի սխեմաներ հնարավոր է ձեւավորել միայն ներսում «միմյանց հետ» աշխատանքի միջավայր ստեղծելու դեպքում, երբ կկարողանանք ինստիտուցիոնալացնել եւ քաղաքականապես կապիտալիզացնել մեր տարբերությունները, առավոտից երեկո միասնականության եւ հերոսականության մասին հռչակագրերի փոխարեն:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում