ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, թե Ռուսաստանը Լեռնային Ղարաբաղում վերջին էսկալացիայի ֆոնին խաղաղապահ առաքելության վերաբերյալ Հայաստանից առաջարկներ դեռ չի ստացել։
Նրա խոսքով. «Մենք չենք տեսել կոնկրետ առաջարկներ, որոնք Հայաստանի վարչապետը ցանկանում է քննարկման դնել Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ գործողության համատեքստում, ես չեմ կարող գուշակել»։
Միևնույն ժամանակ Լավրովը հավելել է, թե եռակողմ հայտարարության կողմերից յուրաքանչյուրն իրավասու է լրացուցիչ նախաձեռնություններով հանդես գալ. «Առայժմ մենք դա չենք տեսել»։