Thursday, 25 04 2024
Կամո գյուղում ավտոտնակ է այրվել
Աշխարհի առաջին մասոնական կառույցը այստեղ է՝ ոգեկոչելու ցեղասպանության զոհերի հիշատակը
Տեղումներ չեն սպասվում
«Աշխարհի մեջ երկու հայ հանդիպեն, փոքրիկ Հայաստան դուրս կգա»
«Տարածվել ա, կարդացվել ա, բավարար ա, էլի». ո՞ւմ հորդորով են «զադնի դրել». «Հրապարակ»
Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի. «Ժողովուրդ»
«Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱՄՆ պետքարտուղարությունը դատապարտել է դատական համակարգում առկա վիճակը. «Ժողովուրդ»
Գերիների հարցով կակտիվանան. «Հրապարակ»
Հանիրավի տուգանք գրելու համար՝ պարեկային ծառայութան ղեկավարը պարտվել է դատարանում. «Ժողովուրդ»
Ալիեւը փրկե՞լ է Աղալարովներին Պուտինից. ի՞նչ գնով
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց
Ադրբեջանի թուրքական ինքնությունը Միացյալ Նահանգներին մարտահրավե՞ր է
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում

Ռուբեն Ռուբինյանը պետք է ուղիղ տեքստով ասի՝ նույնիսկ մեր գերիներին չենք ստացել, դուք ուզում եք միջա՞նցք ստանալ

Թուրքիայի և Ադրբեջանի արտգործնախարարներն  կրկին հայտարարել են, թե պատրաստ են կարգավորել հարաբերությունները Հայաստանի հետ: Ադրբեջանի արտգործնախարարն այս մասին խոսելիս սակայն նորից հիշատակել է «Զանգեզուրի միջանցքը» բացելու անհրաժեշտությունը, Թուրքիայի արտգործնախարարն էլ` ընդգծել, որ Անկարան իր քայլերը համակարգում է Բաքվի հետ։ Հայտարարությունները հնչել են Տաշքենդում, որտեղ եռակողմ հանդիպում էր՝ Ուզբեկստանի արտգործնախարարի մասնակցությամբ։

«Ադրբեջանն առաջարկել է կարգավորել հարաբերությունները Հայաստանի հետ միջազգային իրավունքի սկզբունքների հիման վրա»,- ասել է Բայրամովը, ում խոսքով` դա է Հարավային Կովկասում անվտանգության, կայունության ու բարգավաճման հասնելու բանալին:

Ադրբեջանի արտգործնախարարը, սակայն, չի խոսել այս հարցով Հայաստանի ներկայացրած առաջարկների, մասնավորապես, Ղարաբաղի կարգավիճակն ու այնտեղ ապրող մարդկանց անվտանգությունն ու իրավունքները երաշխավորելու մասին։ Փոխարենը ծավալուն անդրադարձ է արել տարածաշրջանային ճանապարհների բացման հեռանկարին․«Մենք համոզված ենք, որ տարածաշրջանում բոլոր հաղորդակցությունների բացումը, ներառյալ «Զանգեզուրյան միջանցքը», կծառայեն միջազգային տրանսպորտային կապերի ընդլայնմանը` այդ կերպ օժանդակելով տարածաշրջանում խաղաղության և զարգացման հետագա ամրապնդմանը», – հավելել է նա:

Թուրքիայի արտգործնախարարն էլ իր ելույթում պնդել է, թե 44-օրյա պատերազմում տարած հաղթանակով Հարավային Կովկասում նոր աշխարհաքաղաքական հավասարակշռություն է ի հայտ եկել։ Ընդ որում, Չավուշօղլուն ընդգծել է, որ այս իրավիճակից կշահեն այն երկրները, որոնք կողմ կլինեն «կայունությանն ու համագործակցությանը»․«Կոչ ենք անում բոլորին օգտագործել այս հնարավորությունը: Աջակցում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև հաղորդակցության, սահմանազատման և խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններին: Մենք էլ ենք հարաբերությունների կարգավորման համար քայլեր ձեռնարկում, հատուկ ներկայացուցիչների հանդիպումների միջոցով և Ադրբեջանի հետ խորհրդակցելով առաջ ենք շարժվում», – շեշտել է նա:

Տաշքենդյան այդ հռչակագրի տեքստը դեռ չի հրապարակվել, սակայն ադրբեջանական աղբյուրները պնդում են, թե փաստաթղթի 11-րդ կետով կողմերն ընդգծում են Արևելյան Զանգեզուրը և Ադրբեջանի Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունը միացնող «Զանգեզուրի միջանցքի» բացման կարևորությունը միջազգային տրանսպորտային կապերի ընդլայնման համար։

Թուրքագետ Հակոբ Չաքրյանը համարում է, որ «Զանգեզուրի միջանք» բացելու նախաձեռնողականությունը Մոսկվայինն է և հայ-ադրբեջանական ու հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը չպետք է պայմանավորել այդ միջանցքի  հնարավոր բացմամբ․ «Ես գտնում եմ, որ «Զանգեզուրի միջանքցը»  որևէ առնչություն չունի Թուրքիայի, առավել ևս  Հայաստան-Թուրքիա հարաբերությունների նորմալացման հետ։ Ինչ վերաբերում է հաշտության պայմանագրին, ապա այդ հարցը ևս  պետք է տարանջատել միջանցքային տրամաբանությունից։ ՄԱԿ Անվտանգության խորհրդի որոշումով՝  այդ հարցը հանձնվել էր Մինսկի խմբի եռանախագահող երկրների նախաձեռնությանը, ուստի Ադրբեջան-Հայաստան խաղաղության պայմանագիրն էլ պետք է կնքվի Մինսկի խմբի եռանախագահող երկրների նախաձեռնությամբ և ոչ Պուտինի կամ Ալիևի ու Էրդողանի։ Չմոռանանք, որ որքան էլ Թուրքիան համարվի մեծ պետություն, այն Հայաստանի հանդեպ է մեծ պետություն, բայց խոշոր դերակատար երևալու համար Թուրքիան դեռ շատ ճանապարհ ունի անցնելու։Տարածաշրջանում կան շատ ավելի լուրջ դերակատարներ, մասնավորապես արդեն Հնդկաստանն է սկսել հետաքրքրվել մեր տարածաշրջանով, իսկ արաբական աշխարհում դոմինանտը Եգիպտոսն է։ Այնպես որ Թուրքիան զուր հույսեր չպետք է ունենա»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Ըստ Չաքրյանի՝ եթե մի բան Ռուսաստանի, այսինքն պուտինյան Կրեմլի նախաձեռնությամբ է, ապա  մենք պետք է խուսափենք․ «Չեմ ասում՝ պատերազմ հայտարարենք, բայց գոնե զգուշավորություն ցույց տանք։ Մի ամբողջ մատաղ սերնդի գլուխ է կերել՝ 44 օրյա պատերազմը փաթաթելով մեր վզին աշխարհաքաղաքական սեփական շահերի համար։ Ռուսաստանն իրեն համարում է Սովետական միության իրավահաջորդը, ստացել է հսկայական ժառանգություն, բայց գնում Պարսկաստանից է ինքնաթիռներ խնդրում։ Նույնիսկ ի վիճակի չէ անօդաչու ինքնաթիռներ արտադրել, արտադրած զենքն էլ աղբամանի ապրանք է»։

Մեր զրուցակցի խոսքերով՝ «Զանգեզուրի միջանցքը» միանշանակ Ռուսաստանի նախաձեռնությունն է, որին աջակցում է նաև Թուրքիան՝ իր վաղեմի երազանքն իրականացնելու համար․ «Այն է՝  Ադրբեջանի հետ ցամաքային ուղիղ կապ հաստատելը։ Բայց պետք է շեշտեմ, որ այդ միջանցքը որևէ կապ չունի հայ-թուրքական ու հայ-ադրբեջանական հարաբերությունների հետ։ Ի վերջո՝ գոնե մեկ անգամ Պուտինին պետք է ասել՝ հերի՛ք եղավ արդեն, անընդհատ դժբախտություն ես բերում։Մեր գերիների մի մասին հավանաբար սպանել են,անհետ կորածների մասին տեղեկություն չունենք։Ռուբեն Ռուբինյանը մի անգամ պետք է ուղիղ տեքստով ասի՝ մենք նույնիսկ մեր գերիներին չենք ստացել, դուք ուզում եք միջա՞նցք ստանալ։ Լկտիությունը չափ ու սահման չունի։ Եթե դու չես պատժում՝ իրենք չեն  գիտակցում իրենց գործած չարքիը։Հիմա մենք ի վիճակի չենք պատժել, նրանց թիկունքում մի ամբողջ Մոսկվան է կանգնած։Մի բան էլ մեզ են մեղադրում՝ իբրև թե մենք ենք իրենց կոտորել»։

Թուրքագետը գտնում է, որ հայ-թուրքական  և հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացը երրորդ  երկրների հետ չպետք է կապել ու հայկական կողմը պետք է այդ տեսակետը հստակ պնդի․ «Ամեն անգամ , երբ Չավուշօղլուն հայտարարում է, որ գործընթացը համաձայնեցնում են եղբայրական Ադրբեջանի հետ, մենք պետք է հակադարձենք՝ ձեր եղբայրությունը երկկողմ հարաբերությունների հետ մի խառնեք»։

 

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում