Friday, 29 03 2024
Սուրեն Պապիկյանը ծանոթացել է նաև ՀՀ ռազմարդյունաբերության նորագույն նմուշներին
Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը. Անդրեասյան
ՔՊ նիստում քննարկվել են եվրոպական կուսակցական միությունների գաղափարախոսությունները
«Դժվարին որոշում եմ կայացրել` չհավակնել Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր տեղին». Վազգեն Ռշտունի
«Ռուսաստանը հաջողության է հասնում այնտեղ, որտեղ դրա կարիքն ունի»․ Պուտին
Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Վլադիմիր Վարդանյանը կմասնակցի Մարդու իրավունքերի եվրոպական դատարանի դատավորների ընտրության հանձնաժողովի նիստին
Ծեծի է ենթարկել իր անչափահաս դստերը և փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ
Այն, ինչ կներվի Բաքվին, չի ներվի Երևանին. Կրեմլը բաց է խաղում
ԵՄ ներկայությունը Բաքվին հանգիստ չի տալիս
Ադրբեջանը «կլրջացնի՞» ՀԱՊԿ-ի հետ ընկերությունը
Ազատագրվել ռուսական կախվածությունից. եվրաինտեգրման առաջնահերթությունները
Դիմակներն այլևս հանված են. Մոսկվան հանձնում է իր ամենաարժեքավոր ագենտին
Տղամարդը դանակահարել է նախկին կնոջն ու նրա քրոջը
Հայաստանը «դիվերսիֆիկացնում է» քաղաքականությունը, Ռոսատոմը մոդեռնիզացնում է Մեծամորի ԱԷԿ-ը
Գործակալ հիշեցնող Շահրամանյանը
Բաքվի խոշոր «խաղադրույքը»
Կլիմայի փոփոխության բացասական ազդեցությունը նկատելի է գյուղատնտեսության և տնտեսության մի շարք այլ ճյուղերում. փոխնախարար
Ռուսաստանում տեղի ունեցած ահաբեկչության գործով նոր կասկածյալ է հայտնվել
Արմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին
Մի համագործակցության խրոնիկա
Հայաստանը չունի ավելի ուժեղ զենք, քան միջազգային իրավունքը. չկրակելը խելամիտ չէ
Սասունցի Դավթի դարաշրջանը չէ. ԱՄՆ-ից ակնկալիքներին զուգահեռ պետք է ամրապնդել պետությունը
Երևանում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա. փրկարարները մասնատել են ծառի ճյուղը
21:40
Ղազախստանի դեսպանատունը խորհուրդ է տվել լքել Օդեսայի և Խարկովի մարզերը
Վիճաբանություն և ծեծկռտուք՝ անչափահասների մասնակցությամբ․ կա վիրավոր
Քանի՞ մարդ է թունավորվել Հայաստանում
«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում»․ Լավրով
Բաքվի անհիմն մեղադրանքն ու խորամանկ խաղը Բրյուսելից առաջ
«Կրոկուսի ահաբեկչության հեղինակներն Ուկրաինայից զգալի գումարներ և կրիպտոարժույթներ են ստացել»․ ՌԴ ՔԿ

Մոսկվան «ճանաչեց» Հայաստանի կասկածն ու հարցերը, բայց անորոշ է եզրահանգումը

Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել էր, որ հայ-ռուսական տարբեր մակարդակի սերտ շփումների ընթացքում Արցախում ՌԴ խաղաղապահների գործունեության վերաբերյալ Երևանի հարցերը կհստակեցվեն: Մոսկվայից հնչող այդ արձագանքը թողնում է տպավորություն, որ Մոսկվան առնվազն դեմ չէ այդպիսի հարցերի քննարկմանը, ինչն էլ իր հերթին հնարավոր է հաստատում է այն վարկածի հավանականությունը, որ շոշափել էի Հայաստանի վարչապետի հայտարարությունից հետո: Մասնավորապես, խոսքն այն մասին է, որ Արցախում ՌԴ խաղաղապահ մանդատի լիարժեք հաստատման և գործունեության հարցում Երևանը կարող է դիմել միջազգային մեխանիզմների օգնությանը, եթե դրանք ներկայիս վիճակով չեն ապահովում անվտանգության և կայունության հուսալի, լիարժեք մակարդակ: Դիտարկել էի, որ Երևանի խոսքը կարող է լինել՝ ինչպես ակնարկ ՌԴ հասցեին, ավելի արդյունավետ գործելու համար, այդպես էլ ՌԴ-Հայաստան համատեղ զգուշացում Ադրբեջանին՝ հետագա սադրանքներից զերծ պահելու համար: Խնդիրը իրականում բավականին բարդ և տարողունակ է, ու առնվազն այն, որ Մոսկվան Կրեմլի մակարդակով «ընդունում» է հարցերի լեգիտիմությունը, թույլ է տալիս երկրորդ վարկածը դիտարկել նկատելիորեն հավանական: Համենայն դեպս, դեռևս ապրիլին՝ Փարուխ-Քարագլխից հետո, ՌԴ արտգործնախարար Լավրովը հայտարարում էր, թե չպետք է լինեն ՌԴ խաղաղապահների գործունեության արդյունավետության վերաբերյալ կասկածներ:

Մինչդեռ, իրադարձությունների ընթացքը ցույց է տալիս, որ կասկածի հիմքեր մեղմ ասած կան, և դրանք արցախահայության կյանքի համար վտանգավոր հիմքեր են: Այդ իմաստով, Մոսկվայի արձագանքը՝ որ Երևանի հետ շփումներում հարցերը կհստակեցվեն, գոնե առայժմ համահունչ է այն տրամադրությանը, որ արտահայտվում էր Հայաստանի վարչապետի խոսքում: Իհարկե դա որևէ կերպ չի նշանակում կամ երաշխավորում, որ հարցերի հստակեցումն ու քննարկումը բերելու ենն նույն եզրահանգման՝ թե Մոսկվայում, թե Երևանում: Առավել ևս, որ դեռ մեծ հարց է ինքնին այն, թե արդյո՞ք Երևանի բարձրացրած հարցերը հստակեցնելու դիրքորոշման հարցում նույնն է Կրեմլի և ՌԴ ԱԳՆ թիմերի մոտեցումը: Խոսքն այն մասին չէ, որ նրանց միջև կա սկզբունքային տարբերություն, սակայն անկասկած է նաև, որ, ինչպես ցանկացած իշխանության պարագայում, կան գերատեսչական տարբեր մոտեցումներ և այդ առնչությամբ տակտիկկական տարբեր պատկերացումներ: Միով բանիվ, Մոսկվայի արձագանքը խոսում է այն մասին, որ կա Երևանի ազդակի՝ եթե ոչ համադրվածություն, ապա նվազագույնը՝ համարժեք ընկալում, հետևաբար նաև այդ ուղղությամբ դիվանագիտական աշխատանքի հնարավորություն: Աշխատանք, որը սակայն չունի երաշխավորված արդյունք, որովհետև նույնպես բացառելի չէ և այն, որ Մոսկվան այդ ընկալումը հանրայնացնում է հաշվարկով, որ դա կկապիտալիզացնի օրինակ օգոստոսի 5-ին Սոչիում կայանալիք Պուտին-Էրդողան հանդիպմանը, հատկապես հաշվի առնելով, որ Պեսկովը չի բացառել այդ հանդիպմանը նաև արցախյան գոտում առկա իրավիճակի քննարկումը:

Ընդհանրապես, լարվածության բռնկման տարաբնույթ մոտիվներով հանդերձ, անկասկած է թերևս մի բան, որ այն արդեն իսկ քաղաքական լայն առևտրի և սակարկության առարկա է խոշոր խաղացողների միջև, որոնք ռեգիոնում հետապնդում են իրենց ռազմավարական շահերը: Եվ այդ իմաստով դիտարկելի են թերևս ամենատարբեր վարկածներ, ընդհուպ այն, որ Երևանի նախաձեռնությունը որոշակիորեն արտահայտում է նաև Մինսկի խմբի համանախագահության վերաբերյալ վերջին շրջանի հայտարարությունների մասնակի «կապիտալիզացիա», եթե նկատի առնենք և այն, որ ադրբեջանական ապոլոգետիկայով նրբորեն զբաղվող ռուսաստանցի որոշ հմուտ փորձագետներ առկա իրավիճակի ֆոնին խոսում են այն մասին, թե Ռուսաստանը հնարավոր է և մտածի Մինսկի խմբի ձևաչափով աշխատելու նպատակահարմարության մասին: Ընդ որում, դա կարող էր հնչել նույնիսկ որպես «ահազանգ» Ադրբեջանին, որ պետք է ձեռնարկել քայլեր դա թույլ չտալու ուղղությամբ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում