Thursday, 28 03 2024
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ
ՀՖՖ-ի որոշումը Պետրակովի վերաբերյալ․ Գալիք տարվա մեր նպատակը․․․

Լևոն Արոնյանի որոշումը․ Այսօր՝ Հայաստան-ԱՄՆ

Հնդկաստանում շարունակվող Շախմատի համաշխարհային օլիմպիադայի 7-րդ տուրում այսօր միանձնյա առաջատար Հայաստանի հավաքականի կմրցի ԱՄՆ-ի հետ։ Առաջին խաղատախտակի վրա Գաբրիել Սարգսյանը սպտակ ֆիգուրներով կմրցի Ֆաբիանո Կարուանայի հետ, իսկ երկրորդ խաղատախտակի վրա Հրանտ Մելքումյանը սևորեվ կխաղա Ուեսլի Սոյի դեմ։ Երրորդ խաղատախտակի վրա Սամվել Տեր-Սահակյանը սև խաղաքարերով կմրցի Պերես Դոմինգեսի հետ, իսկ չորրորդ խաղատախտակի վրա Ռոբերտ Հովհաննիսյանը սպիտակներով կխաղա Սամ Շակլանդի հետ։ Փաստորեն, ԱՄՆ-ի հավաքականի երկրորդ համարը՝ Լևոն Արոնյանը հրաժարվել է խաղալ իր երկրի ազգային թիմի դեմ։

«Բնական է, որ Օլիմպիադայում ֆավորիտը ԱՄՆ թիմն է, քանի որ վարկանիշով էլ առաջինն է: Այսպիսի ուժեղ թիմի հետ դժվար խաղ կլինի: Ինչ վերաբերում է Լեւոն Արոնյանի հանդես գալուն, վստահ չեմ, որ նա կխաղա Հայաստանի դեմ: Եթե նույնիսկ հանդես գա, սա սպորտ է: Պետք է ըմբռնումով մոտենալ եւ լավագույնս դրսեւորել մեր ուժերը: Չեմ բացառում, որ Հայաստանի դեմ խաղում ԱՄՆ հավաքականի 5-րդ տախտակին թիմի փոխարինողը խաղա Լեւոն Արոնյանի փոխարեն: Ամեն դեպքում սա զուտ կանխատեսում է:Մեր հավաքի օրերին Լևոն Արոնյանը մեզ հետ Ծաղկաձորում էր: Մենք միասին շատ ենք զրուցել, մարզում ունեցել, բայց այդ թեմայի շուրջ չենք խոսել: Չկա որեւէ պայմանավորվածություն՝ նա կմասնակցի Հայաստանի հետ խաղին, թե ոչ, եթե, իհարկե, ԱՄՆ – Հայաստան հանդիպում լինի»,- օլիմպիադայի մեկնարկից առաջ ասել էր Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Արման Փաշիկյանը։ Նշենք, որ Արոնյանը ԱՄՆ-ի հավաքականի կազմում ընթացիկ օլիմպիադայում մասնակցել է 5 հանդիպման տանելով մեկ հաղթանակ և չորս պարտիա ավարտելով ոչ-ոքի։ Հայազագի գրոսմայստերը բաց է թողել միայն երկրորդ տուրի Պարագվայի դեմ մրցավեճը։

Հայաստանի հավաքականի դեմ հանդիպումը կլինի երկրորդը։ Մեր հավաքականի դեմ չխաղալու Արոնյանի որոշումը կարելի է համարել մարդկային։ Այո մարզական առումով գրոսմայստերը մի կողմ դնելով էմոցիաները պետք է ցուցաբերեր պրոֆեսիոնալիզմ և մրցասպարեզ դուրս գար, բայց․․․։ Հիշեցնենք, որ նախորդ տարվա դեկտեմբերից Լևոն Արոնյանը պաշտոնապես ելույթ է ունենում ԱՄՆ-ի դրոշի ներքո։ Ինչևէ, շախմատային օլիմպիադայում 6-րդ տուրից հետո Հայաստանի ազգային հավաքականը 100 տոկոսանոց արդյունքով՝ 12 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը։ ԱՄՆ-ի հավաքականը մեկ միավոր ավելի քիչ ունի։ Մեկ միավորը ամերիկյացիները կորցրել են 4-րդ տուրում ոչ-ոքի 2։2 խաղալով Ուզբեկստանի հավաքականի հետ։ Մեր ազգային թիմը մինչ այս աչքի է ընկել փայլուն խաղով։ 5-րդ տուրում Հայաստանի հավաքականն առավելության էր հասել Անգլիայի նկատմամբ, իսկ 6-րդ տուրում հաղթել Հնդկաստանի երկրորդ թիմին։

Այսօր նույնիսկ ոչ-ոքի խաղալու դեպքում Հայաստանի հավաքականը կմնա առաջատարի դիրքում։ Ավելի ստույգ 11 միավոր վաստակել է միայն ԱՄՆ-ի հավաքականը և միայն վերջինս հնարավորություն ունի շրջանցելու Հայաստանին։ Միանգամից 10 հավաքականներ այս պահին կիսում են 3-13-րդ հորիզոնականները։ Ուստի այսօր նույնիսկ ոչ-ոքի արդյունքը կարելի կլինի համարել բավարար։ Հաղթանակի դեպքում մեր հավաքականը լուրջ քայլ կկատարի դեպի մեծ հաղթանակ 2-3 միավորի առավելություն ստանալով մոտակա մրցակիցների նկատմամբ։ Ինչպես նշել էր Արման Փաշիկյանը ԱՄՆ-ի ազգային թիմը ամենաբարձր վարկանիշն ունի և այս օլիմպիադայի գլխավոր ֆավորիտն է։ Նշենք նաև, որ այս մրցաշարի չի մասնակցում Ռուսաստանի ազգային թիմը։ Վերջինս որակազրկվել է Ուկրաինայի նկատմամբ ցուցաբերած ռազմական ագրեսիայի պատճառով։

Անդրադառնանք նաև մեր կանանց հավաքականին։ Այսօր կայանալիք 7-րդ տուրում Հայաստանի հավաքականը կմրցի Իսրայելի հետ։ 6-րդ տուրից հետո Հայաստանի մերոնք 10 միավորով 6-րդն են և իրական հնարավորություն ունեն մրցանակային եռյակում հայտնվելու։ 6 խաղում Հայաստանի հավաքականը մեկ պարտություն է կրել զիջելով Էստոնիայի ընտրանուն։ Կանանց պայքարում մրցաշարային աղյուսակը 12 միավորով գլխավորում է Հնդկաստանը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում