Ռուսները վարում են այն քաղաքականությունը, որը վարում են միշտ, խնդիրը մեր մեջ է: 200 տարի ապրում ենք ռուսների հետ ու չենք հասկանում՝ ինչ է նրանց ուզածը: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց պատմաբան, հրապարակախոս Հրանտ Տեր-Աբրահամյանը:
Ըստ հրապարակախոսի՝ կլինի ռուս խաղաղապահ, թե սիրո պահապան, նա ներկայացնում է Ռուսաստանի շահը․ «Պետք է հասկանալ՝ պարտվելով հայկական Արցախը զիջել ենք Ադրբեջանի ու Ռուսաստանի միջև: Լավ կլինի նոյեմբերի 9-ի հայտարարությունը ուշադիր կարդանք:Ադրբեջանը հստակ ասում է՝ ինչ է ուզում՝ չտաս բարով, կվերցնենք զոռով:«Խաղաղության» մի ձև կա՝ զիջումներ․եթե չենք գնում, ապա արագ ու հեղափոխական կերպով երկրի պաշտպանական համակարգը վերակառուցել»: