Անհայտ արմատական կրոնական խմբերը հարձակվել են Լոնդոնում Ադրբեջանի դեսպանատան վրա։
Կրոնական խմբերը ներխուժել են դեսպանատան շենք, իջեցրել Ադրբեջանի պետական դրոշը և կախել կրոնական պաստառներ։
Ադրբեջանցի դիվանագետներին փրկել է միայն բրիտանական ոստիկանության միջամտությունը։ Խմբի անդամները կալանավորվել են։
Դեսպանատան գրավման պատասխանատվությունը ստանձնել է շիաական The Mahdi Servants Union կազմակերպությունը։