Tuesday, 23 04 2024
13:15
Թայվանում մեկ օրում ավելի քան 200 երկրաշարժ է գրանցվել
Ղրղզստանի նախագահն ապրիլի 24-25-ը կայցելի Ադրբեջան
12:45
Լեհաստանը 1.6 մլրդ-ի հակահրթիռային համակարգեր կգնի Հարավային Կորեայից
Մայրաքաղաքի մի շարք փողոցներում երթևեկությունը ժամանակավորապես կսահմանափակվի
Կյանքից հեռացել է բանաստեղծ Արշակ Քոչինյանը
Իջևանի համայնքապետարանը Կիրանցի վարչական ղեկավարից հրաժարականի դիմում չի ստացել
ՀՀ ԱԺ նախագահը կանադացի գործընկերոջն է ներկայացրել Հայաստան-Ադրբեջան բանակցությունների գործընթացը
12:30
ԱՄՆ-ն զգուշացրել է «պատժամիջոցների հնարավոր վտանգի մասին» Իրանի և Պակիստանի միջև համաձայնագրերի կնքման ֆոնին․ ԶԼՄ-ներ
12:15
Կատարի ԱԳՆ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի պայմանավորվածությունը սահմանազատման վերաբերյալ
Լուրերի օրվա թողարկում 12։00
Անահիտ Մանասյանն առանձին հանդիպումներ է ունեցել լրագրողներ Հռիփսիմե Ջեբեջյանի և Գայանե Զարգարյանի հետ
Հեյդարի ԲԱՄ-ը, Իլհամի Մումբայը եւ Վաշինգտոնի «ողջույնի ուղերձը»
Նոյեմբերյանում իրավիճակը լարված է
Պապիկյանն ընդունել է Ֆրանսիայի սենատի պատվիրակությանը
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին փորձագիտական խմբերը սկսել են կոորդինատների ճշտման գործընթացը
Հայաստան-Ադրբեջան շփման գծի որևէ փոփոխություն այսօր չի նախատեսվում. ԱԱԾ
Տավուշի երեք գյուղերի ղեկավարները կհանդիպեն բնակիչներին
11:30
Մալայզիայում երկու ուղղաթիռների բախումից 10 մարդ է զոհվել
Դեսպան Գևորգյանը հանդիպել է ՄԱԿ-ի Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի տնտեսական և սոցիալական հանձնաժողի գործադիր քարտուղարի հետ
ՆԳՆ-ն հայտնել է Բաղանիս-Ոսկեպար ավտոճանապարհի փակման պատճառը
Քաղաքացիները շարունակում են փակ պահել Ոսկեպար-Կիրանց ճանապարհահատվածը
Օշականում մեքենան բախվել է տան դարպասին․ կա տուժած
10:45
Մենք հարգում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքված համաձայնագրերը. Կանանի
Լիլիթ Մակունցը հանդիպել է Ռամսֆելդի կրթական ծրագրի մասնակիցներին
10:15
Նավթի գներ. 22-04-24
Լուրեր առավոտյան թողարկում 10:00
Քննարկվել է Երևանում կայանալիք ՎԶԵԲ տարեկան հանդիպման մանրամասները
Բաքվի համար 4 գյուղերը միայն ճնշման միջոց են. գլխավոր հարցը մնում է Մեղրիի ճանապարհը
Հրդեհ Հրազդանի կիրճում
Իրանը չի ուզում «խնջույքը» շարունակել, Իսրայելը չի գնա էսկալացիայի. ամեն ինչ վերջացա՞վ

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նախագահ Շահիդը սխալվեց, որ անձնատուր եղավ Թուրքիայի ճնշմանը. Ֆրենկ Փալոնե կրտսեր

Ամերիկայի հայկական համագումարը կոչ է անում Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր ասամբլեայի (ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեա) 76-րդ նստաշրջանի նախագահ և Մալդիվների ներկայիս արտաքին գործերի նախարար պարոն Աբդուլա Շահիդին պնդել Հայոց ցեղասպանության փաստը՝ Երևանի Հայոց ցեղասպանության հուշահամալիր (Ծիծեռնակաբերդ) և թանգարան-ինստիտուտ հուլիսի 27-ին իր կատարած այցելության մասին Twitter-ում արած բնօրինակ հայտարարությունը ջնջելուց հետո։ Այս մասին տեղեկացրին Ամերիկայի հայկական համագումարից։

«Ի պատասխան, կոնգրեսական Ֆրենկ Փալոնե կրտսերը (Դեմոկրատ, Նյու Ջերսի) հայտարարեց, որ «ՄԱԿ-ը չպետք է մեղսակից լինի Թուրքիայի կողմից պատմության մերժմանը: ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նախագահ Աբդուլա Շահիդը սխալվեց, որ ջնջեց իր թվիթը և անձնատուր եղավ Թուրքիայի ճնշմանը»:

Մինչ օրս 31 երկրներ և տասնյակ միջազգային կազմակերպություններ ճանաչել են 1915-1923թթ.-ին Օսմանյան կայսրության կողմից իրականացված հայ ժողովրդի ցեղասպանությունը, որը հանգեցրեց 1,5 միլիոն հայերի կոտորածի և զրկեց մի ժողովրդի իր երեք հազարամյա Արևմտյան Հայաստանի հայրենի հողերի նկատմամբ սեփականության իրավունքից: ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան 1948թ.-ի դեկտեմբերին ընդունելով Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և պատժելու մասին կոնվենցիան («Ցեղասպանության կոնվենցիա»)՝ օրենքով սահմանեց ցեղասպանության հանցագործությունը՝ հաշվի առնելով միջազգային մարդու իրավունքների փաստաբան Ռաֆայել Լեմկինի բազմաթիվ գաղափարները, ով ստեղծեց ցեղասպանություն եզրույթը 1944թ.-ին և վկայակոչեց 1915թ.-ի Հայոց ցեղասպանությունը՝ որպես ցեղասպանության գործողության առաջնային օրինակ»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ըստ աղբյուրի՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նախագահի գործողությունները մատնանշում են ցեղասպանության ժխտումը, որը ատելության խոսքի վատթարագույն ձևն է։ «1998թ.-ին Ցեղասպանության կոնվենցիայի 50-ամյակի պատվին ավելի քան 150 նշանավոր գիտնականներ և գրողներ հանդես եկան հայտարարությամբ՝ ոգեկոչելու Հայոց ցեղասպանությունը և դատապարտելու թուրքական կառավարության կողմից մարդկության դեմ այս հանցագործության ժխտումը: Հայտարարության մեջ գիտնականներն ընդգծեցին, որ «ցեղասպանության ժխտումը ձգտում է վերափոխել պատմությունը՝ զոհերին սատանայացնելու և հանցագործներին արդարեցնելու համար: Ցեղասպանության ժխտումը՝ ցեղասպանության վերջին փուլն է: Դա այն է, ինչն Էլի Վիզելը անվանել է «կրկնակի սպանություն»: Ժխտումը սպանում է վերապրածների արժանապատվությունը և ձգտում է ոչնչացնել հանցագործության մասին հիշողությունը»»,-շեշտում է Ամերիկայի հայկական համագումարը՝ հավելելով, որ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նախագահ Շահիդի արարքը խաթարում է միջազգային հանրության վստահությունն ու պատասխանատվությունը ՄԱԿ-ի Ցեղասպանության կոնվենցիայի տառի և ոգու պահպանման նկատմամբ: Ամերիկայի հայկական համագումարը հորդորում է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նախագահ Շահիդին հրապարակել հանրային բացատրություն և հերքում՝ իր ջնջված թվիթի վերաբերյալ և հաստատել իր հանձնառությունը՝ Հայոց ցեղասպանությունը ճանաչելու և դրա ժխտումը դատապարտելու վերաբերյալ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում