Friday, 29 03 2024
13:45
«Մենք ապրում ենք նախապատերազմական փուլում». Լեհաստանի վարչապետ
ՌԴ-ն պատրաստ է նպաստել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը․ Սերգեյ Լավրով
Ուղիղ. ԱԺԲ խորհրդի անդամների ասուլիսը
Իսրայելը շարունակում է նախապատրաստվել Ռաֆահ քաղաքում գործողությանը. Նեթանյահու
13:15
Ուկրաինան հայտնել է էներգետիկ օբյեկտներին ուղղված ռուսական զանգվածային հարվածների մասին
Իսկ եթե Ալիեւը լիբերալ աշխարհի դաշնակից դառնա՞
Ոստիկանության Նոր Նորքի բաժին ներխուժելու դեպքով քրեական վարույթի շրջանակներում խուզարկություններ են անցկացվում շուրջ 4 տասնյակ վայրերում
Առցանց անմաքս առևտրի շեմը նվազում է
Հորը բռնության ենթարկելու, հարևանի կնոջը սպանելու համար մեղադրվողը տեղափոխվել է հոգեկան առողջության կենտրոն
«National Geographic»-ը «գինու» շրջագայություն է իրականացրել Հայաստանում
Կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը վերացվել է
«Երևանի ավտոբուս» ՓԲԸ տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել
ՍԱՏՄ-ն ներկայացրել է ձվի արտադրության և իրացման շուկայի վերահսկողության միջանկյալ արդյունքները
ՌԴ իշխանությունները հայտնել են Բելգորոդի երկնքում 15 թիրախ ոչնչացնելու մասին
-
12:40
Գործ ունենք դավաճանական շղթայի հետ, որը կառավարում է Ռուսաստանը
12:30
ԱՄՆ կառավարությունը 60 մլն դոլար է հատկացրել փլուզված Բալթիմորի կամրջի վերակառուցման համար
-
12:20
Հայաստանը ազատագրական պայքար է մղում, ոչ թե՝ վեկտոր փոխում
12:15
Բելառուսներին այսօրվանից արգելված է անօդաչու թռչող սարքեր ունենալ
Լուրերի օրվա թողարկում 12։00
Մեքենան գլորվել է ձորը, վարորդը մահացել է
Լավրովի անփառունակ տապալումը
Փորձել են առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ ներկրել
11:45
Որքա՞ն տարածք են ռուսները գրավել այս տարի Ուկրաինայում
Հալեպի վրա Իսրայելի հարձակման հետևանքով զոհվել է 36 մարդ. Al Hadath
11:15
Ռուսական խոշոր հարձակումը կլինի մայիսի վերջին
Բեգլարյանը սպառնացել է նորակառույցի սեփականատերերին իր առանձնատուն բացվող տեսարանի համար
«Միրզոյանի հետ վերջին անգամ շփվել եմ Սկոպյեում․ մենք էինք նախաձեռնել այն». Լավրով
Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների ղեկավարներն առաջիկայում կրկին կհանդիպեն
«Հայկական ղեկավարությունը սկսում է արտահայտել այնպիսի գաղափարներ, որոնցով Փաշինյանը ձևավորել էր իր «Ելք» շարժումը». Լավրով
«Փաշինյանը միշտ մեզնից խնդրել է չմոռանալ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը». Լավրով

Լավատեսական կանխատեսումներ չկան, գնաճը կբարձրանա․ հանգուցալուծումը ռուս-ուկրաինական պատերազմն է

Ըստ վիճակագրական կոմիտեի, այս տարվա հունվար-հունիս ամիսներին Հայաստանում արձանագրվել է 8.1 տոկոս գնաճ։ Սննդամթերքը և ոչ ալկոհոլային խմիչքները թանկացել են 13.7 տոկոսով, ալկոհոլային խմիչքներն ու ծխախոտը՝ 7.8 տոկոսով, հագուստն ու կոշիկը՝ 9 տոկոսով։ Ռեստորաններն ու հյուրանոցները թանկացել են 5.7 տոկոսով, հանգիստն ու մշակույթը՝ 12 տոկոսով, տրանսպորտը՝ 6.1 տոկոսով։

Այս մասին «Առաջին լրատվական»-ը խոսել է տնտեսագետ Ալբերտ Հայրապետյանի հետ, որի նշմամբ՝ վիճակագրական այս տվյալները՝ պայմանավորված են միջազգային շուկայի տատնումներով ու հստակ ասել, թե առաջիկայում վիճակն ինչպիսի կլինի, դժվար է, ամեն բան կախված է հիմնականում աշխարհաքաղաքական զարգացումներից: Դրանցի զատ, այս ամենի վրա, ինչպես գիտենք, մեծ ազդեցություն է թողել նաև արտարժույթի տատանումները: Տնտեսագետի դիտարկմամաբ՝ ապագայում հնարավոր է լինի դոլարի արժևորում, քանի որ բարձրացել է ֆինանասավորման տոկոսադրույքը և արժույթը պահելու համար դոլարը շրջանառության է հանվելու, այսինքն՝ արտարժույթի տատանումներն ու անկումն այդպես չեն մնալու:

Հնարավոր է մոտակա ժամանակներս տնտեսությունը կրկին աճ գրանցի, սակայն դա ուղիղ կապ ունի նրա հետ, թե որքան կլինի ներառական աճը և երկարաժամկետ աճին նպաստող ինչ պայմաններ ու գործոններ կլինեն: Կարճաժամկետ ծրագրերի, էֆեկտների և գումարի շնորհիվ դա չլինի, պետք են մեծ գումարներ, էֆեկտիվություն և, որ կարևորներից՝ տևական կայունություն: Ըստ Հայրապետյանի, ցավոք, գնաճը մնալու է ու կրկին բարձրանալու, մանավանդ այն դեպքում, երբ ուկրաինական ապրանքները արտահանելու շուրջ պայմանավորվածության ի վերջո չգան, քանի որ ռազմական գործողությունների մեջ ներքաշված այդ երկու երկրները ՝ Ուկրաինան և Ռուսաստանը,  հենց իրենք են ցորենի հիմնական պահանջարկն ապահովողն ամբողջ աշխարհում: Համաշխարհային տնտեսության մեջ նրանք խոշոր խաղացողներ են և իրենցից շատ բան է կախված է: Պետք է նշել, որ լավատեսական կանխատեսումների հիմքեր այս պահի դրությամբ չկան:

Հավանականություն կա նրա, որ ՀՀ տնտեսությունը մոտակա ամիսներին բարվոք դիրքերում չլինի, ինչպես նկատում ենք, ամեն բան խիստ հարաբերական է և կախված է աշխարհաքաղաքական իրադարձություններից և վերջնական եզրահանգումներ անել կկարողանանք անել միայն ռազմական գործողությունների արդյունքից և ավարտից հետո:

Տնտեսության կայունացման համար, Հայրապետյանը նշում է, որ կարևոր է որոշակիորեն բարձրացնել պարենային ինքաբավության շեմը: Տեսականորեն գեղեցիկ է հնչում, սակայն գործնականում՝ որքանո՞վ դա հեշտ կլինի, կարող են ասել գյուղատնտեսները, սակայն դժվարություններն այս ընթացքում, հավանաբար, ևս կլինեն: Արդեն պարզ է, որ կայունացման համար կարևոր է նաև ներդրումային գրավիչ միջավայրի ստեղծումը, քանի որ ներդրումների նվազումը սպասելի է, եթե պատերազմը շատ երկար տևի: Պետք է պատրաստ լինել մարդկանց համար ստեղծելու և ապահովելու այնպիսի պայմաններ, որ իրենք ցանկանան ներդումներ անել ու գործունեությունը շարունակել Հայաստանում, ոչ թե ձգտեն գնալու այլ երկիր: Եթե գոնե այս երկու ֆակտորները հաշվի առնվեն և իրականացվեն, ապա դրանք բավական կլինեն, կոպիտ ասած, դիմակայելու համար: Ռուս-ուկրաինական պատերազմի դադարեցումն էլ մեզ և ընդհանուր առմամբ, աշխարհի համար դրական ազդեցություն կունենա, քանի որ մի բան է, երբ ուզում ես օգտվել առիթից՝ տեսնելով այլ երկրի ճգնաժամային վիճակը, այլ բան է, երբ վերականգնվում են տնտեսական կապերը և վերանում է դեֆիցիտը:

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում