Ստեղծված իրավիճակը լավրովյան պլանի իրականացումն է: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց «Ժողովրդավարական հարթակ» հիմնադրամի տնօրեն Գարեգին Միսկարյանը:
Միսկարյանը կարծում է, որ Արցախում իրավիճակի լարումը հրահրվում է ՌԴ-ի կողմից․ «Մոսկվան իր պարտավորությունները չի կատարում: Արցախյան խնդրի և լուծումը, և չլուծումը Մոսկվայի դաշտում է»: Միսկարյանի գնահատմամբ՝ Հայաստանի իքնիշխանությունը բարձրացնելու և անվտանգային հարցում ՀՀ վարած քաղաքականությունը անբավարար է․ «Հայաստանը ընտրել է ժողովրդավարացման ճանապարհը․ այդ ազդակը տվել ենք: Ադրբեջանի կախվածությունը Ռուսաստանից ավելին է, քան Հայաստանինը: Ռուսաստանը ճնշումներ է գործադրում Հայաստանի վրա, որ թույլ չտա այլ խաղացողների մուտք Հայաստան»: