Thursday, 25 04 2024
ՌԴ իրավապահների, Ռումինիայի և Լեհաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվողներ են հայտնաբերվել «Զվարթնոց» օդանավակայանում
22:45
Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում
Էրդողանի «իրաքյան գամբիտը»
Նոյեմբերի 9-ին պետք է հետ կանչել «նոյեմբերի 9»-ի փաստաթուղթը
Ալիևը ստում է. սահմանազատման առաջարկը եկել է ԱՄՆ-ից
Սահմանազատումը մտել է Կիրա՞նց. հակասական քարտեզներ
Ալիևը խուսափում է Արևմուտքից. ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպումը դրա մասին է
Կինը ոտքով ու ձեռքով հարվածներ է հասցել ոստիկանին․ Այժմ նրան որոնում են
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
Հայաստանի շանսը
Հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի բժիշկը հանձնվել է ԱՄՆ-ին
21:30
Շվեդիայի վարչապետը հայտարարել է ՆԱՏՕ-ին պաշտոնական ինտեգրման ավարտի մասին
ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին են ներկայացվել ՀՀ ՄԻՊ- ի գործունեության տարեկան հաղորդումը և զեկույցը
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար
Դեպի ուր կհոսեն ներքաղաքական «ստորջրյա» լիցքերը
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 20 սյուն
Հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա պետությունից հափշտակվել է մոտ 263,5 մլն հազ. դրամ. գործն ուղարկել է դատարան
Սիրիայի խորհրդարանի փոխնախագահն աջակցություն է հայտնել ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանազատման ու սահմանագծման գործընթացին
Եվրոպոլը Վրաստանի 9 քաղաքացու է ձերբակալել Եվրոպայի գրադարաններից հազվագյուտ գրքերի գողության գործով
Զրույց Արման Բաբաջանյանի հետ
19:00
Բուլղարիայի խորհրդարանը պաշտոնանկ է արել խոսնակին
18:50
Եվրոպան պետք է ավելացնի պաշտպանությունը և ցույց տա, որ ԱՄՆ-ի վասալը չէ. Մակրոն
18:40
Վենետիկը մեկօրյա այցելուներից մուտքավճար կգանձի

Ռուս խաղաղապահների մասով Փաշինյանի ախտորոշումը ճիշտ էր, կան բացեր․ «գողական» պայմանավորվածություններն այսպիսի ավարտ են ունենում

Կառավարության երեկվա նիստի ընթացքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Լեռնային Ղարաբաղում այս օրերին տեղի ունեցող  իրադարձություններին և նշել, որ դրանք համակարգային բնույթի հարցեր են ի հայտ բերում:

«Բազմիցս եմ ասել, որ Լեռնային Ղարաբաղում Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախմբի ներկայությունն ու գործունեությունն առանցքային գործոն են արցախահայության անվտանգության ապահովման համար, և մենք բարձր ենք գնահատում ՌԴ ջանքերը մեր տարածաշրջանում անվտանգության և կայունության ապահովման հարցում: 2020 թվականի նոյեմբերից ի վեր ԼՂ-ում տեղի ունեցած մի շարք իրադարձություններ, այդ թվում՝ վերջին օրերի իրադարձությունները հայ հանրության շրջանում առաջ են բերում Լեռնային Ղարաբաղում խաղաղապահ օպերացիայի բովանդակության և էության հետ կապված հարցեր:

2020 թվականի դեկտեմբերի 11-ին Ադրբեջանի կողմից Խծաբերդ և Հին Թաղեր գյուղերի գրավումը և հայ զինծառայողների գերեվարումը ՌԴ խաղաղապահների ներկայությամբ և թողտվությամբ, 2022 թվականի մարտի 24-ին ԼՂ Փառուխ գյուղի գրավումը կրկին ՌԴ խաղաղապահների ներկայությամբ, շփման գծի երկայնքով հրադադարի ռեժիմի շարունակական և ահագնացող խախտումները, ԼՂ հայությանը խաղաղապահների ներկայությամբ ֆիզիկապես և հոգեբանորեն ահաբեկելու դեպքերը պարզապես անընդունելի են»,-մասնավորապես նշել է կառավարության ղեկավարը։

Այս համատեքստում,  Փաշինյանի խոսքերով, խիստ անհրաժեշտ է դառնում ԼՂ-ում խաղաղապահ օպերացիայի մանրամասների ճշտումը․ «Սա անհրաժեշտ է եղել ի սկզբանե՝ ԼՂ-ում ՌԴ խաղաղապահ զորախմբի տեղակայմանը զուգընթաց: Բայց պետք է խոստովանել, որ այս գործընթացին խոչընդոտել է Ադրբեջանը՝ հրաժարվելով ստորագրել ԼՂ-ում խաղաղապահ զորախմբի գործունեության մանդատը, մինչդեռ ՀՀ-ն դա արել է հենց 2020 թվականի նոյեմբերին, և մենք ակնկալում ենք, որ երկկողմ ֆորմատով ստորագրված այդ մանդատը գործի իր ամբողջ ծավալով»,- ասել է Փաշինյանը:

Վարչապետը նաև ընդգծել է, որ Հայաստանը պատրաստ է դիմել միջազգային մեխանիզմների ու գործիքների կիրառման, եթե Ադրբեջանը շարունակի խաղաղապահների թողտվության ներքո ֆիզիկապես և հոգեպես ահաբեկել ու սպանել արցախահայությանը։

Քաղաքագետ Անդրիաս Ղուկասյանը համարում է, որ միջազգային մեխանիզմների ու գործիքների կիրառումը միանգամայն հնարավոր է։ Ըստ մեր զրուցակցի՝ դա է վկայում Հայաստանի հետ կապված ԱՄՆ ռազմավարության զեկույցը, որտեղ հստակ նշված է, որ խաղաղարար գործունեությունը հանդիսանում է անվտանգության ոլորտում Հայաստանի ու ԱՄՆ-ի համագործակցության կարևոր դրույթ․ «Այդ առումով ես գտնում եմ, որ  Հայաստանն ունի այդպիսի հնարավորություններ։ Չգիտեմ, թե որքանով Նիկոլ Փաշինյանի կառավարությունը  կամ անձամբ ինքը որպես քաղաքական գործիչ ունի  հնարավորություն այդպիսի արտաքին քաղաքականություն վարել, բայց Հայաստանը միանշանակ այդպիսի հնարավորություն ունի։ Խոսքը գնում է այն մասին, որ ներգրավվեն ավելի լայն միջազգային ռազմական  միջամտություն Հայաստանի ու Արցախի անվտանգության ապահովման համար»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց  նա։

Թե ինչքանով արևմտյան երկրները հետաքրքրված կլինեն Հայաստանի ու Արցախի անվտանգության ապահովմամբ, քաղաքագետը ևս մեկ անգամ ընդգծեց, որ այդ մասին հստակ գրված է Հայաստանի հետ համագործակցության ԱՄՆ ռազմավարության զեկույցում․ «Այնտեղ հստակ նշված են բոլոր նպատակները, միջոցներն ու եղանակները։ Այո՛, ԱՄՆ-ն հստակ հետաքրքրություն ունի համագործակցել Հայաստանի հետ բոլոր հարցերով՝ անվտանգությունից մինչև տնտեսության զարգացում։ Այդ հարցն ինքնին արդեն կարելի է քննարկումներից հանել։Մշտապես հարցրել են՝ արդյոք ԱՄՆ-ն, Ֆրանսիան, Եվրամիությունը հետաքրքրված են Հայաստանով։Պատասխանը հստակ է՝ այո՛, հետաքրքրված են, այո՛ պատրաստ են համագործակցել ու լուծումներ գտնել, բայց չկա Հայաստանի իշխանության՝ դրան արդեկվատ արձագանք»։

Ինչ վերաբերում է Փաշինյանի դժգոհությանը՝ կապված ռուս խաղաղապահների անգործության հետ, Անդրիաս Ղուկասյանն ասաց․ «Առհասարակ քրեական ռեժիմների հետ բանավոր պայմանավորվածությունների հիման վրա արված գործարքները, իսկ այդպիսին է նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը, նման արդյունք են ցույց տալիս։ Այդպիսի գործքարները՝ թե՛ մեր ներքին կյանքում՝ կենցաղային մակարդակով, թե՛ միջպետական հարաբերություններում չեն կարող ունենալ հանրօգուտ ողջամիտ դրսևորում։Հայաստանն ու Ադրբեջանն այսօր չունեն հրադադարի մասին պայմանագիր։ Այդպիսի պայմանագրի խախտման հետևանքը հանդիսանում է դատական և  միջազգային ատյանների ներգրավում։ Այսօր կա «գողական» պայմանավորվածություն՝ Ալիևի և Փաշինյանի հետ, որի արդյունքն ակնհայտ է։ Գողական պայմանավորվածություններն ահա այսպիսի ավարտ են ունենում»,-եզրափակեց նա։

Քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանն  «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում Փաշինյանի հայտարարությունը հետևյալ կերպ բնորոշեց՝ բաժակը կիսով չափ լիքն է «Շեշտադրումները ճիշտ էին, գնահատականի մասով ճիշտ էր, ախտորոշման մասով ճիշտ էր, բայց բուժման պլանի մասով ես բացեր եմ տեսնում։ Այն «եթե-ները» որ ասվում են՝ դրանք միևնույն է չեն աշխատելու։ Դրանք կարող էին և հնարավորություն ունեին աշխատել անցած երկու տարիների ընթացքում, բայց չաշխատեցին։ Իսկ մենք շատ լավ գիտենք, թե ինչու չաշխատեցին։ Հետևապես այս ախտորոշմանը պետք է հետևեն ուղղակի դիմումներ՝ ՄԱԿ, ԵԱՀԿ ու այլ միջազգային կառույցներ։ Համենայնդեպս  մեր կուսակցության երեկվա հայտարարությամբ մենք կոչ արեցինք, որպեսզի Հայաստանը Ռուսաստանի հետ իրավապայմանագրային բազայից բխող բոլոր սահմանափակումների գործողությունը անժամկետ սառեցնի, և երկրորդ՝ հրատապ կարգով տարածաշրջանային անվտանգության օրակարգով քաղաքական խորհրդակցություններ սկսի շահագրգիռ գործընկերների հետ»։

Իսկ այդպիսի գործընկերներ, ըստ մեր զրուցակցի, կան․ «Միացյալ Նահանգներ, Եվրամիություն, Եվրամիության առանձին անդամ երկրներ՝ առանցքային և ոչ այնքան»։

Մեհրաբյանն ընդգծեց, որ կեղծ են այն քարոզները, թե Հայաստանով ոչ մի արևմտյան պետություն հետաքրքրված չէ։

Մեր զրուցակիցն  ավելացրեց՝ Հայաստանի իշխանության իմպերատիվ պարտականությունն է թույլ չտալ, որպեսզի Ռուսաստանը՝ գործակցելով Ադրբեջանի հետ, մեր տարածաշրջանում խաղարկի հերթական հայկական գամբիտը․ «Դա մեր իշխանությունների ուղղակի պարտականությունն է ՝ առանց «եթե-ների»։ Դրանք, կրկնում եմ, չեն աշխատելու»։

 

 

 

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում