Արցախի հետ կապված բոլոր քաղաքական որոշումները կայացվում են ոչ թե Ստեփանակերտում, այլ Երևանում: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց Ռազմաքաղաքական հարցերով փորձագետ Հրաչյա Արզումանյանը:
Փորձագետի խոսքով՝ ռուս խաղաղապահները սպասարկում են Ռուսաստանի շահերը․Արցախի անվտանգությունը չի ապահովվում․ «Ռուսական ներկայությունը Արցախում չի տալիս անվտանգության երաշխիքներ : Արցախի նախագահը այս իրավիճակում պետք է խոսի միայն ՊԲ հնարավորությունների մասին: Ոչ մի ռուս Արցախը չի փրկելու, չպետք է նորից խաբել ժողովրդին: Արայիկ Հարությունյանը զավթել է նախագահի պաշտոնը, նա լեգիտիմ չէ: Արցախի իշխանությունները սրացումներին անադեկվատ են»: Արզումանյանը կարծում է, որ Հայաստանը պետք է խոսի ոչ թե ռուս-թուրքական ալյանսի, այլ Իրանի հետ: