Tuesday, 09 08 2022
Արցախի անցյալի, ներկայի և ապագայի մասին խոսեցինք ուսանողների հետ. Բաբայան
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը մեկնել է Թուրքիա
Վիճաբանություն՝ Վարդենիսի «Դրուժբա» ռեստորանում. հնչել է կրակոց
23:00
Իրանում մեկ օրում հայտնաբերվել է կորոնավիրուսի 2343 նոր դեպք, մահացել է 49 քաղաքացի
Հանցավոր անգործություն է. ինչ է կատարվում զորամասերում
22:45
Սթիվեն Սիգալը ժամանել է Դոնբաս
Ռուսաստանը քանդում է մեր պետությունը. Պուտինը խոստումներ է տվել Ալիևին ու Էրդողանին
22:30
6000 տարի անց արթնացել է Ֆագրադալսֆյալ հրաբուխը
Մեր 5-րդ շարասյունը վարձու ինքնասպաններ են
«Դալմա Գարդեն Մոլ»-ի ետնամասում այրվում է մոտ 10 խմ աղբ և կենցաղային թափոն
«Առաջին» լրատվական-վերլուծական թողարկում
21:45
Գերմանիայից Եվրախորհրդարանի պատգամավորը Բորելին մատնացույց է արել Ադրբեջանի ապակառուցողական վարքագիծը
ՀՀ ԱԻ փոխնախարարը և ԿԽՄԿ պատվիրակության ղեկավարի տեղակալը քննարկել են համագործակցության ընդլայնման ուղղությունները
Օգոստոս 9 ին Հայաստանում ծնունդների թիվը 160
Վթարային ջրանջատում Գեղարքունիքի մարզի Ճամբարակ քաղաքում օգոստոսի 9/10-ին
21:00
Ճապոնիան` պատերազմական նոր վտանգի պայմաններում
«Ռուսական բանակի մուտքը Վրաստան ճիշտ որոշում էր». Մեդվեդև
ՌԴ քաղաքացիներին օգնության են հասել ջրափրկարարները
ԼՂ-ում խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում խախտումներ չեն արձանագրվել. ՌԴ ՊՆ
20:20
Իլհամ Ալիևը հանդիպել է Հյուսիսային Կիպրոսի ինքնահռչակ թուրքական պետության նախագահի հետ
20:10
Կանադացի սենատորը դատապարտել է Ադրբեջանի ագրեսիան
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
Ուկրաինայում սպանվել ու վիրավորվել է մինչև 80 հազար ռուս զինվորական
Ղազախստանում բացահայտել են Տոկաևի դեմ մահափորձի մեջ կասկածվողին
19:30
Գերմանիայի տնտեսությունը ուկրաինական պատերազմի պատճառով կկորցնի 265 միլիարդ դոլար
Հրդեհ արտադրամասում․ հայտարարվել է «1-ԲԻՍ» կանչ
Իսրայելն առաջին անգամ թույլ է տվել պաղեստինցիներին իր տարածքից արտերկիր մեկնել
Ամերիկա-ռուսական պայքար, թե «ընդհանուր» գործողություն հայ-իրանական սահմանի՞ն
18:55
COVID-19-ով ախտահարման հայտնաբերված դեպքերի թիվն աշխարհում գերազանցել Է 585,4 միլիոնը
Այսօր Հայաստանը միայնակ չէ․ պետք է կասեցնել օգոստոսի 25-ի տեղահանումը

Փաշինյանի «մարտահրավերը» միջազգային հանրությանը. ո՞վ է պատրաստ

Ռուսական խաղաղապահ առաքելության մանդատի առնչությամբ Հայաստանի վարչապետ Փաշշինյանի հարցադրումները, որ արեց օգոստոսի 4-ի կառավարության նիստում, անկասկած համարժեք են այն իրավիճակին, որ ստեղծվել է Արցախում: Ընդ որում, այդպիսի իրավիճակ ստեղծվում է պարբերաբար, տարբեր տրամաչափի լարվածության բռնկումներով: Այդ պայմաններում միանգամայն համարժեք և օբյեկտիվ է, երբ Երևանը դնում է խաղաղապահ մանդատի արդյունավետության հարց, հավելելով, որ, եթե առկա մեխանիզմները բավարար չեն դրա համար և չեն չեզոքացնում Արցախի հանդեպ էթնիկ բնաջնջման, տեղահանման սպառնալիքները, ապա պետք է մտածել ռուս խաղաղապահների մանդատը միջազգային մեխանիզմներով համալրելու մասին: Ինչպես դիտարկել էի նախորդիվ, այստեղ իհարկե Երևանի հայտարարությունը հնարավոր է գնահատել կամ իբրև ակնարկ ոչ միայն Ադրբեջանի, այլ նաև Ռուսաստանի հասցեին, կամ նաև Ռուսաստանի աջակցությունը վայելող ակնարկ՝ զգուշացում Ադրբեջանին:

Միևնույն ժամանակ, թերևս հարկ է դիտարկել նաև երրորդ տարբերակը՝ Փաշինյանը փորձում է իրադրության հետ առերեսել նաև միջազգային հանրությանը կամ այլ դերակատարների, որոնք օրինակ մտահոգություն են արտահայտում լարվածության կապակցությամբ և կոչ են անում քայլեր ձեռնարկել լիցքաթափելու, բախումներ թույլ չտալու համար: Հայաստանի վարչապետի հայտարարությունը փաստորեն «գնդակը տեղափոխում է միջազգային հանրության դաշտ»: Իսկ պատրա՞ստ է այդ հանրությունը, այդ հանրության առանձին դերակատարները, նույն իրենք՝ Մինսկի խմբի համանախագահներ Ֆրանսիան ու ԱՄՆ ստանձնել պատասխանատվություն Արցախում խաղաղության ապահովման գործնական քայլերի համար:

Թե՞ այդուհանդերձ աշխարհաքաղաքական «կոմֆորտի գոտի» է, երբ ծանրագույն և բարդ հարցում խաղաղության պատասխանատվությունը աշխարհաքաղաքական գլխավոր մրցակցի վրա է, և ինչը անթերի ապահովելը ակնհայտորեն վեր է նրա ներկայիս ուժից՝ մի շարք պատճառներով, անկախ ցանկությունից: Ի վերջո, Մոսկվան Արցախում խաղաղապահ առաքելության տեսքով մի կողմից ընդլայնել է իր ռազմական ներկայությունը Կովկասում, մյուս կողմից ուկրաինական պատերազմի ահռելի բեռը լրջագույն քաղաքական և անգամ ռազմա-քաղաքական ծանրություն է ավելացնում այդ մանդատի այսպես ասած ինքնաբավ իրացման գործում, ստիպելով ավելի շատ զգալ Ադրբեջանի և Թուրքիայի հետ գործակցության կարիքը: Իսկ, երբ օրինակ Եվրամիության հանձնաժողովի նախագահը Բաքվի հետ կնքում է էներգետիկ մատակարարումները ավելացնելու հուշագիր, այստեղ արդեն Ադրբեջանը ՌԴ հանդեպ դառնում է էլ ավելի ինքնավստահ, դրանից բխող հնարավոր ռիսկերով: Այդ կերպ, մի կողմից ՌԴ ռազմա-քաղաքական ձեռքբերում թվացող խաաղաղապահ մանդատը և փաստացի արցախյան ռազմական ներկայությունը, հակառակ կողմից վերածվում է լուրջ բեռի և ծուղակի, ըստ այդմ առաջացնում հարց՝ իսկ ո՞վ կհամաձայնի թեթևացնել Ռուսաստանի այդ բեռը, թերևս Թուրքիայից բացի՝ իհարկե:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում