Wednesday, 04 10 2023
Ռուսաստանն առանց հայերի․ Հայաստանին մերժելու հետևանքը․․․
07:30
Հայ ժողովուրդը բարի է ու վեհ, ՆԱՏՕ-ն ու ԵՄ-ն պետք է միջամտեն». Կապառոս
Աշխարհի առաջնությանն ընդառաջ․ Հայաստանի հավաքականի դիրքը ՖԻԲԱ-ի աղյուսակում
Ինչու ՈւԵՖԱ-ն չի որակազրկվում Ադրբեջանի ազգային հավաքականին․․․
Հայաստանի հավաքականի իրական դիրքը ՖԻՖԱ-ի աղյուսակում
Նանտից՝ Երևան․Արցախցի ֆուտբոլիստը Հայաստանի ազգային հավաքականո՞ւմ
Տիկնիզյանի նպատակը․ Որ դեպքում Հայաստանի հավաքականը կհայտնվի Եվրո-2024-ում
Ի հեճուկս ռուսների․ Սևիկյանը միանում է Հայաստանի ազգային հավաքականին
12:40
Օլիմպիական ուղեգրեր Բելգրադից․ Հայ ըմբիշների ելույթն աշխարհի առաջնությունում
Ադրբեջանը կրկին տապալվեց Հայաստանի հետ սպորտային դիմակայությունում
11:30
Հայտնի մարզիկների արձագանքը․ Արոնյանը պատասխանել է Մամեդյարովին
11:25
Արձագանքեք և օգնեք՝ տարածելու խաղաղության վերականգնման ձայնը. Հենրիխ Մխիթարյան
12:40
Մերժել Հայաստանին հանուն Ռուսաստանի․ Յանա Եգորյանի զոհաբերությունը
Վերջապես․ ՀՖՖ-ի դարակազմիկ որոշումը․․․
Ինչու լցվեց ՈւԵՖԱ-ի համբերության բաժակը․ Ովքեր են մեղավորները․․․
16:00
Բելգրադում սպասում են հայ լեգենդին․ Միջազգային ֆեդերացիայի անդրադարձը
15:58
Fast Sports-ը ստացավ հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լիցենզիա
Հայաստանն ու Թուրքիան․Վրացական ֆիասկո, ադրբեջանական անկում․․․
Որ դեպքում Հայաստանի հավաքականը կնվաճի Եվրո-2024-ի ուղեգիր
Պետրակովի ֆունդամենտը․ Խորվաթիայից կրած պարտության հետագիծը․․․
Ալեքսանդր Պետրակովի հետխաղային մամուլի ասուլիսը
22:15
Հայաստանը պայքարեց մինչև վերջ, բայց ցավալի պարտություն կրեց
Հայաստանը պատրաստ է սենսացիայի․ Ուշագրավ փաստեր Խորվաթիայի մասին
Պետրակովը ճիշտ է․ Կարևորագույն հանգրվան Երևանում
00:45
Հայաստանի հավաքականը չպարտվեց Թուրքիային. Պայքարը շարունակվում է
00:04
Դաշյանը դաշունահարեց դարպասը. Հայաստանը բացեց Թուրքիայի հետ խաղի հաշիվը
Ռևանշի խաղը․ Ինչպես հաղթել թուրքերին․․․
Հայաստանի ազգային հավաքականը վերջին մարզումն է անցկացրել Թուրքիայի դեմ խաղից առաջ
Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Թուրքիայի դեմ խաղում․ 1in.am
Պետրակովի հաղթաթուղթն ու հավաքականի հիմնական խնդիրը․․․

Ինչու խեղճացավ «Փյունիկը»․ Մեր չեմպիոնի ճանապարհային քարտեզը․․․

Չեմպիոնների լիգայի որակավորման երրորդ փուլի առաջին խաղում Երևանում «Փյունիկը» Բելգրադում ջախջախիչ 5։0 հաշվով զիջեց Սերբիայի չեմպիոն «Ցրվենա Զվեզդային»։ Դիմակայության ելքն այլևս վճռված է և «Փյունիկը» պայքարը կշարունակի Եվրոպա լիգայի փլեյ-օֆֆում։ Այո, օգոստոսի 9-ին Երևանում կայանալու է պատասխան հանդիպումը, բայց այն մարզական առումով որևէ նշանակություն չի ունենա։ Ինչ խոսք հինգ գնդակի տարբերությամբ պարտվելը ցավալի է, բայց․․․։ Բելգրադում տեղի ունեցածից հետո անհրաժեշտ է մի քանի արձանագրումներ և հետևություններ անել։ Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին և երկրորդ փուլերում «Փյունիկը» գերազանց ելույթ ունեցավ պայքարից դուրս թողնելով Ռումինիայի և Լյուքսեմբուրգի չեմպիոններին։ Հատկապես «Կլուժի» դեմ մրցավեճում մեր չեմպիոնն ըստ էության արենց անհնարինը։ Պատմության մեջ առաջին անգամ հայկական ակումբը ելույթ ունեցավ Չեմպիոնների լիգայի որակավորման երրորդ փուլում։ Այս հարթակում սակայն համոզվեցինք, որ երրորդ փուլը առավելագույն բարձունքն է, որն այսօր կարող ենք նվաճել։ Նվիրվածության և անձնատուր խաղի շնորհիվ այլևս անհնար է առաջ շարժվել։

Այո տեսականորեն կարող էինք «Ցրվենա Զվեզդայի» հետ ավելի լավ արդյունք գրանցել։ Բայց պետք է լինել անկեղծ։ «Փյունիկը» դեռևս չունի այն ներուժը, որը թույլ խաղալու Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆում։ Սա ամենևին չի նշանակում, որ պետք է այսպես ասած թևաթափ լինել և հրաժարվել պայքարից։ Այս պահին «Փյունիկի» գլխավոր նպատակը պետք է լինի Եվրոպա լիգայի խմբային փուլում հայտնվելը։ Հավանականությունը մեծ է, որ Եվրոպա լիգայի փլեյ-օֆֆում մեզ բաժին կհասնի քաջ ծանոթ Մոլդովայի չեմպիոն «Շերիֆը»։ «Փյունիկը» պետք է անի հնարավորն ու անհնարինը Եվրոպա լիգայի փլեյ-օֆֆի արգելքը հաղթահարելու համար։ Այո խնդիրը բարդ է, բայց կարելի է հաղթահարել այն։ Ուստի «Ցրվենա Զվեզդայի» դեմ պատասխան հանդիպումը պետք է հանդիսանա Եվրոպա լիգայի փլեյ-օֆֆին պատշաճ կերպով նախապատրաստվելու միջոց։ «Մեզ համար հաճելի հաշիվ չէր, սակայն համապատասխանում էր խաղին, մրցակցի որակը բարձր էր: Ես գտնում եմ, որ մարտավարությունը ճիշտ էր ընտրված և մենք որոշ դրվագներում կարողանում էինք ճիշտ փակել մրցակցին ու ունենալ հակագրոհներ:Խաղը ցույց տվեց, որ ժամանակակից ֆուտբոլում արագությունը մեծ գումարների հետ է կապված, որակն էլ արագության մեջ է, այստեղ էլ մենք «խեղճացանք»: Հակագրոհների ժամանակ չէինք կարողանում արագություններով փակել իրենց հարձակումները: Կաշխատենք վերլուծել խաղը, պատասխան խաղին ավելի պատրաստված լինենք, որ ինչ-որ մի տեղ իրենց ուժեղ կողմերը աշխատենք փակել:Սա Չեմպիոնների լիգայի երրորդ փուլն է, այստեղ ուղղակի նվիրվածությամբ ու կազմակերպվածությամբ չես կարող հաջողության հասնել և պետք են որակապես ուժեղ ֆուտբոլսիտներ հարձակման գծում, որ կարողանան միայնակ հարցեր լուծել: Հաջորդ փուլից առաջ համալրումներ կունենանք, աշխատում ենք այդ ուղղությամբ, չնայած որ ուշացրել ենք սելեկցիան

:Վստահ եմ, որ այս հաշիվը չի անդրադառնա թիմի վրա, քիչ առաջ էլ խոսակցություն ունեցանք տղաների հետ: Վստահ եմ, որ օգոստոսի 9-ին կմոռնանանք այս պարտությունը և ճիշտ կպատրաստվենք տնային խաղին:Երևանում պետք է ցույց տանք ավելի լավ ֆուտբոլ, ավելի ճիշտ պատրաստվենք: Այն հաշիվը, որ այսօր ստացանք, մեզ պետք է ավելի զայրացնի ու ավելի հավաքված թիմային ոգով դիմավորենք մրցակցին: Մենք պրոֆեսիոնալներ ենք և պետք է ճիշտ մոտենանք յուրաքանչյուր խաղին»,- խաղից հետո տեղի ունեցած մամուլի ասուլիսում ասել է «Փյունիկի» գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը։ Նշենք, որ հաղթահարելով Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլը «Փյունիկն» ապահովել է մասնակցությունն առնվազն Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլում։

Այսինքն մինչև այս տարվա դեկտեմբերը երևանյան թիմը ելույթ է ունենալու եվրոպական մրցասպարեզում։ Սա նշանակում է, որ «Փյունիկին» ուղղակի անհրաժեշտ է ունենալ պահեստայինների երկար նստարան։ Անցյալ տարի այս խնդրի առաջ կանգնեց և ձախողվեց «Ալաշկերտը»։ Սելեկցիոն աշխատանք այս պահին «Փյունիկի» գլխավոր խնդիրը կարելի է համարել։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում