Saturday, 13 08 2022
Դանակահարություն՝ Չարենցավան քաղաքում․ ոստիկանություն
Օգոստոսի 12-ը Գորիսում նշանավորվեց մի շարք միջոցառումներով․ համայնքապետարան
Ժամանակավորապես դադարեցվել է Գյուլլբենկյան փողոցին որոշ հասցեների գազամատակարարումը
Երևանի Արշակունյաց պողոտայում բախվել են ավտոմեքենաներ
Խոշոր ավտովթար Կոտայքի մարզում. BMW-ն բախվել է քարերին և գլխիվայր շրջվել
Արցախում ավելացել է նորածինների թիվը
Քաղաքապետի որոշմամբ դպրոցի տնօրեն է նշանակվել
Նիկոլ Փաշինյանը հաստատել է 2022-2025թթ․ հարկային եկամուտների կառավարման ծրագիրը
Ռուսների գործերը շատ վատ են․ Բաքուն շտապում է, որ «Ձմեռ պապիկը» չհալվի
Շուռնուխում տեղի է ունեցել վերակառուցված բնակելի շենքի նորամուտ
Բուհերում թափուր տեղերը խոսում են պետության գլխին կախված վտանգի մասին
55 օրական Վիկան ու նրա ընտանիքը տուն ունեցան. Արեն Մկրտչյան
21:15
Ուկրաինան իմ երկրորդ կեսն է
Գիշերակացով հանգստացողների թիվն աճել է
Հայաստանի շուրջ օղակը սեղմվում է. Ալիեւից նոր հոխորտանքներ, ռուսական նոր ռազմակայան
Ազգային ժողովը կազմակերպում է անվճար ամառային դպրոց
ՀԴՄ սարքում անկանխիկ վճարման հնարավորությունն ակտիվացնելու համար դիմած հարկ վճարողները զերծ կմնան որևէ վարչարարությունից. ՊԵԿ
Չարենցավանում վիճաբանության ժամանակ 34-ամյա բնակիչը դանակահարել է 26- ամյա երիտասարդին
Քննարկվել են «ՀԱԷԿ» ՓԲԸ-ի կողմից մշակված ՇԺԵ-2 հայեցակարգի վերաբերյալ ռուսական կողմի մոտեցումներն ու առաջարկները
Գեղարքունիքի մարզպետն ու ՄԱԿ-ի «Աղետների ռիսկի նվազեցման ծրագրերի» համակարգողը քննարկել են համագործակցության հեռանկարները
Ոստիկանությունը բացահայտել է նախկինում կատարված բնակարանային գողությունը
Շիրակում ընտրվել են ՔՊ տարածքային կառույցի խորհուրդներ և վերահսկողներ. ցանկ
Խաչատուր Քոքոբելյանի հորն առևանգելու համար Սուրեն Մանուկյանին մեղադրանք է առաջադրվել
Արցախի համար Ադրբեջանի կազմում ցանկացած կարգավիճակ անընդունելի է. Դավիթ Բաբայանը պատասխանել է Ալիևին
«Արզնի» առողջարանային համալիրում հայտնաբերվել է տղամարդու դի
Արցախում հերքում են հրադադարը խախտելու մասին Ադրբեջանի ՊՆ-ի տարածած լուրը
Ռուսական ռազմաբազայի իմաստը որն է, եթե հարձակման դեպքում ոչինչ չի անում
17:50
Քաբուլում թալիբների կողմից կանանց ցույցերը ճնշելու գործողությունների հետևանքով լրագրողներ են վիրավորվել
Հստակ է՝ Ադրբեջանի ու Թուրքիայի հետ հաշտեցում հնարավոր է միայն Բաքվի պահանջներին ենթարկվելու դեպքում
17:30
Հացահատիկով բեռնված ևս 2 նավ Ուկրաինայից ուղևորվել է Թուրքիա

Խիստ անհրաժեշտ է դառնում ԼՂ-ում խաղաղապահ օպերացիայի մանրամասների ճշտումը. Փաշինյան

Լեռնային Ղարաբաղում այս օրերին տեղի ունեցող և սրանից առաջ տեղի ունեցած մի շարք իրադարձություններ համակարգային բնույթի հարցեր են ի հայտ բերում:

Այս մասին կառավարության նիստին հայտարարեց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Բազմիցս եմ ասել, որ Լեռնային Ղարաբաղում Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախմբի ներկայությունն ու գործունեությունն առանցքային գործոն են արցախահայության անվտանգության ապահովման համար, և մենք բարձր ենք գնահատում ՌԴ ջանքերը մեր տարածաշրջանում անվտանգության և կայունության ապահովման հարցում: 2020 թվականի նոյեմբերից ի վեր ԼՂ-ում տեղի ունեցած մի շարք իրադարձություններ, այդ թվում՝ վերջին օրերի իրադարձությունները հայ հանրության շրջանում առաջ են բերում Լեռնային Ղարաբաղում խաղաղապահ օպերացիայի բովանդակության և էության հետ կապված հարցեր:

2020 թվականի դեկտեմբերի 11-ին Ադրբեջանի կողմից Խծաբերդ և Հին Թաղեր գյուղերի գրավումը և հայ զինծառայողների գերեվարումը ՌԴ խաղաղապահների ներկայությամբ և թողտվությամբ, 2022 թվականի մարտի 24-ին ԼՂ Փառուխ գյուղի գրավումը կրկին ՌԴ խաղաղապահների ներկայությամբ, շփման գծի երկայնքով հրադադարի ռեժիմի շարունակական և ահագնացող խախտումները, ԼՂ հայությանը խաղաղապահների ներկայությամբ ֆիզիկապես և հոգեբանորեն ահաբեկելու դեպքերը պարզապես անընդունելի են: Այս համատեքստում խիստ անհրաժեշտ է դառնում ԼՂ-ում խաղաղապահ օպերացիայի մանրամասների ճշտումը: Սա անհրաժեշտ է եղել ի սկզբանե՝ ԼՂ-ում ՌԴ խաղաղապահ զորախմբի տեղակայմանը զուգընթաց: Բայց պետք է խոստովանել, որ այս գործընթացին խոչընդոտել է Ադրբեջանը՝ հրաժարվելով ստորագրել ԼՂ-ում խաղաղապահ զորախմբի գործունեության մանդատը, մինչդեռ ՀՀ-ն դա արել է հենց 2020 թվականի նոյեմբերին, և մենք ակնկալում ենք, որ երկկողմ ֆորմատով ստորագրված այդ մանդատը գործի իր ամբողջ ծավալով»,- ասաց Փաշինյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում