«Այն, ինչ տեղի է ունենում այս օրերին, Ադրբեջանի` օր օրի սրվող և գերլարման հասնող քաղաքականության շարունակությունն է:
Ադրբեջանը շարունակում է խախտել 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը՝ հերթական անգամ դիմելով ագրեսիայի։
Արցախի ՊԲ-ն ունի զոհեր, վիրավորներ:
Խստորեն դատապարտում ենք Ադրբեջանի կողմից եռակողմ հայտարարության խախտումը, հանգամանք, որը նոր լարվածություն է ծնում։
Այս համատեքստում ռուս խաղաղապահները պետք է իրականացնեն բոլոր անհրաժեշտ գործողությունները՝ ապահովելու իրենց պատասխանատվության գոտում կայունության հաստատումը»։
ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ալխաս Ղազարյան