ՌԴ ՊՆ-ն հաստատում է, որ Արցախում՝ ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտում, իրավիճակը սրվել է։
«Սարիբաբա (Եղցահող) բարձունքի շրջանում հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է Ադրբեջանի ԶՈւ կողմից։ Ռուս խաղաղապահ հրամանատարությունը հայկական և ադրբեջանական կողմերի ներկայացուցիչների հետ համատեղ միջոցներ է ձեռնարկում իրավիճակը կայունացնելու համար»,- ասված է տեղեկագրում։