Հնդկաստանի Չենայ քաղաքում շարունակվող շախմատի Համաշխարհային օլիմպիադայի 6-րդ տուրում Հայաստանի հավաքականը մրցեց Հնդկաստանի երկրորդ թիմի հետ եւ հաղթանակ տարավ 2,5:1,5 հաշվով։
Մեր թիմի կազմում հաղթանակներ են տարել Սամվել Տեր-Սահակյանն ու Ռոբերտ Հովհաննիսյանը, Հրանտ Մելքումյանը ոչ-ոքի է խաղացել, իսկ Գաբրիել Սարգսյանը պարտվել է։
Տանելով 6-րդ անընդմեջ հաղթանակը Հայաստանի հավաքականը 12 միավորնով միանձնյա գլխավորեց մրցաշարային աղյուսակը։
Հայաստանի հավաքականը նախորդ տուրերում հաղթել էր Մադագասկարին (4:0), Անդորրային (3:1), Եգիպտոսին (2,5:1,5) եւ Ավստրիային (3:1)։
Կանանց Հայաստանի հավաքականը 5-րդ տուրում մրցեց Ինդոնեզիայի թիմի հետ եւ առավելության հասավ 3:1 հաշվով։ Հաղթանակներ տարան Աննա Սարգսյանն ու Մարիամ Մկրտչյանը։ Էլինա Դանիելյանն ու Լիլիթ Մկրտչյանը խաղացին ոչ ոքի։
Հայաստանի թիմը 8 միավորով բաժանում է 7-17-րդ տեղերը։