Խոշոր հրդեհ է բռնկվել Оzon-ի՝ Մերձմոսկովյան Պետրովսկոյե գյուղի մոտ գտնվող պահեստում։ Նախնական տվյալներով՝ տուժել է 13 մարդ։
Ըստ ՌԴ ԱԻՆ-ի՝ հրդեհի մակերեսը կազմում է 50 հազար քառակուսի մետր։ Հրդեհն արագորեն տարածվել է տանիքի փլուզման պատճառով։
Որպես հրդեհի հնարավոր պատճառ նշվում է էլեկտրականության կարճ միացումը։ Ընկերությունից հայտնում են, որ կփոխհատուցեն գնորդներին և վաճառողներին։
Հրդեհաշիջման աշխատանքներին է միացել ՌԴ ԱԻՆ երրորդ ուղղաթիռը։